Էմին Էլդար օղլու Ամրուլաև (ադրբ.՝ Emin Eldar oğlu Əmrullayev, դեկտեմբերի 30, 1982(1982-12-30), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի կրթության նախարար[1], 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին զբաղեցրել է Ադրբեջանի կրթության ինստիտուտի տնօրենի պաշտոնը[2]։

Էմին Ամրուլաև
 
Կրթություն՝ Ադրբեջանի Հանրապետություն Նախագահին առընթեր պետական ​​կառավարման ակադեմիա (2003), Կենտրոնական եվրոպական համալսարան (2004) և Կոլումբիայի համալսարան (2012)
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 30, 1982(1982-12-30) (41 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Էմին Ամրուլլաևը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 30-ին Բաքվում։ 1999-2003 թվականներին սովորել է Ադրբեջանի նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի վարչական կառավարման ֆակուլտետում։ 2003-2004 թվականներին Կենտրոնական եվրոպական համալսարանում ստացել է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ 2010-2012 թվականներին էլ Կոլումբիայի համալսարանում ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան[3]։ 2005-2009 թվականներին եղել է Բաքվի Կովկասի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս։ 2009–2010 թվականներին՝ «Kaspi Education» ընկերության միջազգային կապերի բաժնի վարիչ, 2012 թվականին՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի էներգետիկ կենտրոնի գործադիր տնօրեն, 2013 թվականին՝ «Kaspi Education» ընկերության տնօրենի տեղակալ։ 2013 թվականին Ամրուլլաևը նշանակվել է Ադրբեջանի կրթության նախարարությունում որպես գլխավոր խորհրդական, 2013–2014 թվականներին նույն նախարարությունում համակարգել է կրթական ոլորտներից մեկը։ 2015–2020 թվականներին աշխատել է Ադրբեջանի կրթության նախարարությունում որպես բաժնի պետ, իսկ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին զբաղեցրել է Ադրբեջանի կրթության ինստիտուտի տնօրենի պաշտոնը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի հուլիսի 27-ի հրամանով Էմին Ամրուլլաևը նշանակվել է Ադրբեջանի կրթության նախարար[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել