Էմիրություն
Էմիրություն (արաբ․՝ أمیر, թարգմանաբար՝ ղեկավարություն), պետական կառավարման ձև իսլամական պետություններում[1]։ Ավելի նեղ իմաստով՝ էմիրություն է կոչվում այն իսլամական պետությունը, որը զբաղեցնում է որոշակի տարածք, որտեղ իշխանությունը պատկանում է էմիրին և այն փոխանցվում է սերնդե սերունդ։ Էմիրությունում պարտադիր պայման է իսլամական օրենքների՝ շարիաթի կիրառությունը։ Ժամանակի ընթացքում էմիրությունը վերածվում է թագավորություն (բացարձակ միապետություն) հիշեցնող պետություն։
Պատմությանը հայտնի են մեծաթիվ էմիրություններ, որոնց մի մասը հանդես են եկել դաշնային պետական միավորումների և համադաշնությունների տեսքով։ Ժամանակակից աշխարհում էմիրությունները շատ չեն․ դրանք բացարձակապես տեղակայված են մերձավորարևելյան տարածաշրջանում։ Խոշորագույն էմիրությունն Արաբական Միացյալ Էմիրությունների համադաշնությունն է, որը կազմված է յոթ կիսանկախ էմիրություններից։ Էմիրության կառավարման համակարգ ունեցող մյուս երկու պետություններն են Կատարն ու Քուվեյթը։ 2011 թվականին Եմենի քաղաքացիական պատերազմի շրջանակներում «Ալ-Քաիդա» կազմակերպության կողմից գրավված տարածքներում ստեղծվել է էմիրություն։
Ժամանակակից էմիրությունների ցանկ
խմբագրելՍտորև ներկայացված են այն պետությունները կամ պետական միավորումները, որտեղ ղեկավարության գլուխն էմիրն է․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էմիրություն՝ պետական կառավարման ձև». Ակադեմիկոսների վերաբերյալ բառարաններ և հանրագիտարաններ (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 47)։ |