Էմի Սմարթ
Էմի Լայլ Սմարթ (անգլ.՝ Amy Lysle Smart, մարտի 26, 1976[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել։ Հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ճանապարհային արկած», «Առնետային վազք», «Թիթեռնիկի ազդեցություն», «Ադրենալին»։
Էմի Սմարթ անգլ.՝ Amy Smart | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Palisades Charter High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Carter Oosterhouse? |
Կենսագրություն
խմբագրելԷմի Սմարթը ծնվել է 1976 թվականի մարտի 26-ին Տոպանգա փոքրիկ քաղաքում՝ Կալիֆորնիա[3]։ Փոլ Գեթթի թանգարանում աշխատող Ջուդիի և առևտրով զբաղվող Ջոն Սմարթի դուստրն է[4]։ Դպրոցական տարիների ընթացքում Էմի Սմարթը տասը տարի զբաղվել է բալետով, 16 տարեկանից հաճախել է դերասանական վարպետության դասընթացների։ Մոդելի կարիերան սկսել է 13 տարեկանից։ Հետո աշխատել է Իտալիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում և Թաիթիում։
Կարիերա
խմբագրել1996 թվականին Սմարթը ստացավ իր առաջին փոքրիկ դերը «Seduced by Madness: The Diane Borchardt Story» սերիալի դրվագներից մեկում։ Հետո ստացավ Քվինիի դերը «A&P» ֆիլմում։ 1997 թվականին ստացավ Կադետ Լամբրեյզերի՝ Կարմեն Իբանյեզի ընկերուհու երկրորդական դերը։ Ապա Էմին խաղաց «70-ականները» մինի-սերիալում Քրիստի Շեյլզի դերը, ով երիտասարդ աղջիկ է Օհայոյից։ 1999 թվականին դերասանուհին խաղաց հայտնի կվոտերբեկի ընկերուհու դերը «Ուսանողական թիմ» ֆիլմում։
Էմի Սմարթը նկարահանվել է մի քանի երիտասարդական ֆիլմերում։ Հաջողակ ֆիլմերից են՝ «Ճանապարհային արկած» (2000), «Մայրուղի 60» (2002), «Թիթեռնիկի ազդեցություն» (2004)։
2003 թվականին նկարահանվել է «Կլինիկա» հեռուստասերիալի դրվագներից մեկում Ջեյմի Մոյերի դերում, ով սերիալի գլխավոր հերոսի հետ հարաբերությունների ունի և երկար ժամանակ գտնվում է կոմայի մեջ։
2006 թվականին համաշխարհային կինովարձույթ դուրս եկավ «Ադրենալին» ֆիլմը, որում Սմարթը խաղաց գլխավոր հերոսի (Ջեյսոն Սթեթհեմ) սիրած աղջկա դերը։ Ֆիլմի շարունակությունը՝ «Ադրենալին։ Գերլարում», դուրս եկավ 2009 թվականին, որում Սմարթը խաղաց նույն դերը։
2010 թվականին դուրս եկան երկու ֆիլմեր Սմարթի մասնակցությամբ՝ «Columbus Circle», որում խաղաց Լիլիան Հարթի դերը, «Dylan’s Wake»՝ Նատալիի դերը։ Լուրեր են պտտվում, որ Էմին մասնակցում է «Vineyard Haven» ֆիլմի նկարահանումներին Քեյթի դերով։
Անձնական կյանքը
խմբագրելԷմի Սմարթը հանդիպել է դերասան Բրենդոն Ուիլյամսի հեը ավելի քան 15 տարի[5]։
2010 թվականի նոյեմբերին ծանոթացել է հեռուստահաղորդավար և մոդել Կարտեր Օստերհաուսի հետ և շուտով սկսել է հանդիպել նրա հետ[6]։ 2011 թվականի ապրիլի 21-ին զույգը հայտարարել է ամուսնության մասին[7]։ Հարսանիքը կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 10-ին Տրեվերս Սիթի քաղաքում՝ Միչիգան[8][9]։
Յոթ տարվա ընթացքում Էմին եղել է «Փոքրիկների առողջության համար» (Heal the Bay) բարեգործական ծրագրի ներկայացուցիչ[10]։
Նախկին հհարևան և լավագույն ընկերուհի Էլի Լարտերը նկարահանվել է Սմարթի հետ «Ուսանողական թիմ» ֆիլմում և աշխատել է նրա հետ որպես մոդել Միլանում[11]։ Սմարթը եղել է այն սակավաթիվ հյուրերից մեկը, ով հրավիրվել է Լարտերի հարսանիքին[12]։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1996 | A & P | Կվինի | Կարճամետրաժ ֆիլմ |
1997 | Գերլարում | Մոլլի | |
1997 | Պատմվածքներ խարույկի մոտ | Ժենի | Դրվագ՝ «Որսորդը» |
1997 | Վերջին անգամ ես ինքնն | Ժեանանե | |
1997 | Աստղային վայրէջք | ||
1998 | Ամենախիստ ամիս | Դոտ Բրյանտ | |
1998 | Շրջանակներ | Էլիսոն | |
1998 | Աստղային հիվանդություն | Թրեյսի Բեք | |
1998 | Տարօրինակ հող | Անգելա Ստրավելի | |
1999 | Ուսանողական թիմ | Ջուլի Հարբոր | |
1999 | Լիսեի տարիները | Ժանե Ուեսթոն | |
2000 | Ճանապարհային արկած | Բեթ Վագներ | |
2001 | Սքթլանդ, ՓԱ | Սթեյսի | |
2001 | Առնետային վազք | Թրեյսի Ֆուշետ | |
2002 | Մայրուղի 60 | Լին Լինդեն | |
2003 | National Lampoon's Barely Legal | Նաոմի | |
2003 | Շեյքերի բարձունքների ճակատամարտը | Թաբի | |
2003 | Կույր հորիզոն | Լիզ Քուլփեփեր | |
2004 | Թիթեռնիկի ազդեցություն | Կայլի | |
2004 | Շահիր հանդիպում Թեդ Համիլթոնի հետ | Քույր Բեթի | |
2004 | Willowbee | Կողոպտիչ | Կարճամետրաժ ֆիլմ |
2004 | Սթարսքին և Հաչը | Հոլլի | |
2005 | Սիրային պատմություն | Աղջիկ | Կարճամետրաժ ֆիլմ |
2005 | Ավելի մեծ քան երկինքը | Գրեյս Հարգրով / Ռոքսանա | |
2005 | Լավագույն մարդը | Սառա Բարկեր | |
2005 | Պարզապես ընկերներ | Ժամի Պալամինո | |
2006 | Խաղաղ ռազմիկ | Ջոյ | |
2006 | Ադրենալին | Իվ | |
2008 | Կյանքը թռիչքում | Քեթրին | |
2008 | Հայելիներ | Անգելա Կարսոն | |
2008 | Յոթերորդ լուսինը | Մելիսա | |
2009 | Love N' Dancing | Ջեսիկա Դոնովան | |
2009 | Ադրենալին։ Գերլարում | Իվ | |
2010 | Մեռած արթուն | Նատալի | |
2011 | Տիկին Սթրաքե | Տիկին Սթրաքե | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Ծագող արևի տունը | Ժենի Պորտեր | |
2011 | Վերամիավորում | Նինա Քլիրի | |
2012 | Columbus Circle | Լիլիան Հարթ | |
2013 | Վատ երկիր | Լին Վեիլանդ | |
2013 | Թել չէ | Կիռա | |
2014 | 7500 | Պիա Մարտին | |
2014 | Միայնակ մայրերի ակումբ | Հիլար Մասեյ | |
2014 | Among Ravens | Ուենդի | |
2014 | Վազիր կյանքիդ համար | Մերեդիտ | |
2015 | Դահիճ | Մելիսա | |
2015 | Միասնություն | Պատմող | Վավերագրական |
Թվական | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1996 | Գայթաղկված խելագարության կողմից | Աղջիկ #1 | Դրվագ՝ "1.2" |
1996 | Նրա թանկարժեք գործը | Դի | Հեռուստատեսային ֆիլմ |
1999 | Brookfield | Դալի Ռոբերթս | Հեռուստատեսային ֆիլմ |
1999–2001 | Ճշգրտություն | Ռուբի | 16 դրվագ |
2000 | 70-ականները | Քրիստի Շեյլս | Հեռուստատեսային ֆիլմ |
2003 | Կլինիկա | Ջեմի Մոյեր | 3 դրվագ |
2005–2011 | Հավ-ռոբոտը | Տարբեր դերեր | 6 դրվագ |
2006–2007 | Սմիթ | Անի | 7 դրվագ |
2008 | The Meant to Be's | Ժանինե | Հեռուստատեսային ֆիլմ |
2009 | Տես Քեյթի վազքը | Քետրին Սուլիվան | Հեռուստատեսային ֆիլմ |
2011 | Սուրբ Ծննդյան 12 հանդիպում | Քեյթ Սթանթոն | Հեռուստատեսային ֆիլմ |
2011–2012 | Անամոթ | Ժասմին Հոլանդեր | 6 դրվագ |
2012 | Մարդը աշխատանքի ժամանակ | Լիզա | 2 դրվագ |
2014 | Արդարացված | Էլիսոն Բրենդեր | 9 դրվագ |
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրել- 2004 թվական - «MTV» հեռուստաալիքի մրցանակ «Լավագույն համբույր» կատեգորիայում («Սթարսի և Հաթչ»).
- 2003 և 2000 թվականներին Սմարթը առաջադրվել է DVDX և Teen Choice մրցանակների «Մայրուղի 60» և «Ճանապարհային արկախ» ֆիլմերում իր դերերի համար համապատասխանաբար, բայց մրցանակները շնորհել են այլ դերասանների։
- 2002 թվականին Էմին հայտնվել է «Stuff» (Stuff)ամսագրի «Աշխարհի 102 ամենասեքսուալ կանայք» ռեյտինքի 27-րդ տեղում, 2006 թվականին «FHM» (FHM) ամսագրի նմանատիպ ռեյտինգի 74-րդ տեղում, իսկ 2007 թվականին՝ «Maxim» ամսագրի «Hot 100» ռեյտինգի 31-երերոդ տեղում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 Amy Smart Biography, Celebrity Facts and Awards - TV Guide — 1996.
- ↑ Биография Эми Смарт(անգլ.) на сайте film reference
- ↑ Amy Smart Biography (1976-)
- ↑ «Playboy interview». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Amy Smart & Carter Oosterhouse Are an Item - Couples, Amy Smart, Carter Oosterhouse: People.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Spletnik - Эми Смарт выходит замуж
- ↑ Rebecca Macatee. (2011 թ․ սեպտեմբերի 10). «Amy Smart Marries Carter Oosterhouse!» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Mike Fleeman. (2011 թ․ սեպտեմբերի 10). «Amy Smart Marries Carter Oosterhouse» (անգլերեն). People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ См. краткую биографию на сайте imdb.com Was a speaker for Heal the Bay, an organization that works on cleaning up the ocean, for seven years.
- ↑ Amy Smart Profile
- ↑ «Эли Лартер вышла замуж». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դերասանուհու կենսագրությունը Արխիվացված 2011-09-27 Wayback Machineկինոմանյակ Արխիվացված 2014-12-17 Wayback Machine կայքում
- Դերասանուհու կենսագրությունը(չաշխատող հղում) (անգլ.) All Movie Guide կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Սմարթ» հոդվածին։ |