Էմմա Սաղաթելյան

երկրաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաղաթելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էմմա Աշոտի Սաղաթելյան (ապրիլի 4, 1929(1929-04-04) - ապրիլի 26, 2021(2021-04-26)), հայ գիտնական, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր[1]։

Էմմա Սաղաթելյան
Ծնվել էապրիլի 4, 1929(1929-04-04)
Վախճանվել էապրիլի 26, 2021(2021-04-26) (92 տարեկան)
Մասնագիտություներկրաբան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ
ԶավակներԱրմեն Սաղաթելյան
Էմմա Սաղաթելյան Վիքիդարանում

Լրագրող, հեռուստահաղորդավար, Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի տատը, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի մայրը։

Կենսագրություն

խմբագրել

Էմմա Սաղաթելյանը ծնվել է 1929 թվականի ապրիլի 4-ին։ Ավարտել է Մայակովսկու անվան դպրոցը և ընդունվել է Երևանի պետական համալսարան, որն էլ ավարտել է գերազանցությամբ։ Հետագայում դարձել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ։ 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ միներալոգիական թեմայով, իսկ 1974 թվականին ստացել երկրաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[2]։

Դեռևս 1970-ական թվականներից լայն լուսաբանվել է նրա գիտական գործունեությունը միջազգային մամուլում և գիտական պարբերականներում։ Իսկ 1978 թվականնին Քեմբրիջի համալսարանի «Ով ով է։ Աշխարհի կանայք» կենսագրական բառարանում հրապարակվել է Էմմա Սաղաթելյան կենսագրությունը։ Էմմա Սաղաթելյանը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Լեռնային ֆակուլտետի Միներալոգիայի ամբիոնը։ Մանկավարժական գործունեության մի քանի տասնամյակների ընթացքում նա կրթել է երկրաբան գիտնականների մի քանի սերունդներ։

Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակի հուշամեդալով։

Կյանքից հեռացել է 2021 թվականի ապրիլի 26-ին։

Աշխատություններ

խմբագրել

Էմմա Սաղաթելյանը հեղինակել է ավելի քան 80 գիտական հոդված, եղել է մեկ մենագրության հեղինակ և երեք գրքի համահեղինակ։ Իր ղեկավարած գիտական խմբի հետ բացահայտել է Երկրի էներգոակտիվ ցանցավոր կառույցների (Հարթմանի ցանց) երկրաբանական և երկրատիեզերական նշանակությունը։ Նրա մեծ ճանաչում ստացած երկրորդ աշխատությունը Սպիտակի երկրաշարժի նյութի հիման վրա ռադիացիոն վտանգի սեյսմիկ գործոնի ուսումնասիրությունն էր։ Դեռևս 1964 թվականին, Էմմա Սաղաթելյանը առաջ է բերել Հայաստանի հրաքարային (պիրիտային) հանքավայրերի ձևավորման նոր կոնցեպտը, որը սկզբում մերժվել է խորհրդային գիտնականների կողմից, բայց տասը տարի անց՝ Սվերդլովսկում կայացած համամիութենական գիտաժողովի ժամանակ հաստատվել։

Էմմա Սաղաթելյանի դոկտորական ատենախոսության («Հայաստանի պիրիտային հանքավայրերի ձևավորման պայմանները») մեծ մասը այնուհետև տեղ է գտել «ԽՍՀՄ պիրիտային հանքավայրերը» գրքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» (PDF).
  2. «Կյանքից հեռացել է անվանի գիտնական Էմմա Սաղաթելյանը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Սաղաթելյան» հոդվածին։