Էմմելին Պետիկ-Լոուրենս
Էմմելին Պետիկ-Լոուրենս (հոկտեմբերի 21, 1867[1][2], Clifton, City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մարտի 11, 1954[1][2], Gomshall, Shere, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի սուֆրաժիստ և կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ։
Էմմելին Պետիկ-Լոուրենս | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | լրագրող, սուֆրաժիստ, կանանց իրավունքների պաշտպան և խմբագիր |
Ծննդյան օր | հոկտեմբերի 21, 1867[1][2] |
Ծննդավայր | Clifton, City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Վախճանի օր | մարտի 11, 1954[1][2] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Gomshall, Shere, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Հայր | Henry Pethick?[5][3] |
Ամուսին | Frederick Pethick-Lawrence, 1st Baron Pethick-Lawrence? |
Վաղ տարիներ
խմբագրելԼեդի Պետիկ Լոուրենսը ծնվել է Բրիստոլում։ Նրա հայրը գործարար էր։ Նա 13 երեխաներից երկրորդն էր, և ութ տարեկան հասակում ծնողները նրան տվել են գիշերօթիկ դպրոց։
Կարիերա և ամուսնություն
խմբագրել1891 թվականից մինչև 1895 թվականներին Էմմելինը աշխատել է որպես «ժողովրդի քույր»՝ Արևմտյան Լոնդոնի Մեթոդական եկեղեցու՝ Ֆիցրոյ հրապարակից ոչ հեռու գտնվող Քլիվլենդ հոլի առաքելության կազմում։ Առաքելության կազմում նա օգնել է Մերի Նիլին վարելու կանանց ակումբի աշխատանքները։ 1895 թվականի աշնանը նրանք թողել են առաքելությունը և երիտասարդ կանանց և աղջիկների համար համատեղ ստեղծել «Espérance» ակումբը։ Ինչպես պլանավորված էր, իմպրովիզացիոն թատրոնում նրանք կարող էին պարել և նվագել, ինչը չի ողջունվել առաքելության կողմնակիցների կողմից։ Պետիկը բացել է նաև «Maison Espérance» կարի կոոպերատիվ՝ նվազագույն աշխատավարձով, ութ ժամյա աշխատանքային օրով և պետական արձակուրդներով։
Պետիկը ամուսնացել է Ֆրեդերիկ Լոուրենսի հետ 1901 թվականին այն բանից հետո, երբ Ֆրեդերիկը փոխել է իր քաղաքական հայացքները դեպի լիբերալիզմ։ Զույգը վերցրել է Պետիկ-Լոուրենս համատեղ ազգանունը և պահել առանձին բանկային հաշիվներ՝ անկախ մնալու համար[6]։
Ակտիվիզմ
խմբագրելՊետիկ-Լոուրենսը եղել է սուֆրաժիստների հասարակական միության անդամ։ Դրանից հետո նա նշանակվել է Կանանց հասարակական և քաղաքական միության գանձապահ, որը հիմնադրվել է 1903 թվականին Էմմելին Պանկհյորսթի կողմից և վեց տարվա ընթացքում հավաքել է 134000 ֆունտ։ Պետիկ-Լոուրենսը Պանկհյորսթի հետ ներկա է գտնվել մի շարք միջոցառումների, այդ թվում՝ 1908 թվականի հունիսի վերջին վարչապետի հետ խոսելու համար Խորհրդարանի շենքի մտնելու համար փորձը Ջեսսի Սթիվենսոնի, Ֆլորենս Հեյգի, Մոդ Յոահիմի և Մերի Ֆիլիփսի հետ միասին։ Կանայք կալանավորվել են, ինչը հետագայում հանգեցրել է բողոքող կանանց նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքին և ձերբակալությունների շարքին[7]։
Պետիկ Լոուրենսը և նրա ամուսինը 1907 թվականին հիմնել են «Ձայն կանանց համար» հրատարակությունը։ Զույգը ձերբակալվել և բանտարկվել է 1912 թվականին դավադրության կազմակերպման համար, որը ցույցերի պատճառ է դարձել և ցույցերի ընթացքում կոտրվել են բաժմաթիվ պատուհաններ, չնայած այն բանին, որ Պետիկ Լոուրենսը չէր սատարում միության գործողությունների ագրեսիվ ձևը։ Բանտից ազատվելուց հետո Պետիկ Լոուրենսը Կանանց սոցիալ-քաղաքական միությունից վտարվել է Էմմելին Պանկհյորսթի և նրա դստեր՝ Քրիստաբելի կողմից։ Վերջիններս պատրաստ չէին հանդուրժել իրենց կազմակերպության անդամների շրջանում ակտիվիզմի ավելի արմատական ձևերի հետ շարունակվող անհամաձայնությունը։ Իսկ Պետիկ Լոուրենսը միացել էր սուֆրաժիստների միավորմանը[8]։ 1938 թվականին Պետիկ Լոուրենսը հրապարակել է իր հուշագրությունները, որոնցում դիտարկում է Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես առաջ ընտրական իրավունքի համար շարժման արմատականացումը[9]։ Նա Էդիթ հաու Մարտինի հետ մասնակցել է Սուֆրաժիստական եղբայրության ստեղծմանը, որտեղ զբաղվել է շարժման փաստաթղթաշրջանառությամբ։ 1945 թվականին նա դարձել է տիկին Պետիկ-Լոուրենս, երբ իր ամուսինը ստացել է բարոնի տիտղոս[10]։
Ճանաչում
խմբագրելՊետիկ-Լոուրենսի (ինչպես նաև կանանց ընտրական իրավունքի 58 այլ կողմնակիցների) անունն ու լուսանկարը հավերժացվել են Լոնդոնի խորհրդարանական հրապարակում՝ Միլիսենտ Ֆոսեթի արձանի պատվանդանի վրա, որը բացվել է 2018 թվականին։
Հիմնադրամներ և կազմակերպություններ
խմբագրել- Espérance Club (աղջիկների և կանանց պարեր և թատերական ակումբ)
- Քաջ աղքատների գիլդիա (հաշմանդամ տղաների աջակցության կազմակերպություն)
- Անկախ աշխատավորական կուսակցություն
- Կիբբո Քիֆթ (ստեղծագործական ժամանցի պացիֆիստական կազմակերպություն)
- Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն
- Կանանց սոցիալ-քաղաքական միություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 351. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 https://spartacus-educational.com/Wpethick.htm
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Brian Harrison, 'Lawrence, Emmeline Pethick-, Lady Pethick-Lawrence (1867—1954)', Oxford University Press, Sept 2004; online edn, May 2006 accessed 17 Nov 2007
- ↑ Atkinson, Diane Rise up, women! : the remarkable lives of the suffragettes. — London: Bloomsbury, 105. — ISBN 9781408844045
- ↑ Uglow Jennifer S. The International Dictionary of Women's Biography // Continuum. — 1985. — С. 370—371. — ISBN 0-8264-0192-9
- ↑ Emmeline Pethick-Lawrence (1938). My Part in a Changing World. London.
- ↑ Rappaport Helen. Encyclopedia of women social reformers. 1. [A – L] // ABC-CLIO. — 2001. — С. 548. — ISBN 978-1-57607-101-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Kibbo Kift official history
- Spartacus References
- Weslyan Methodists
- West London Mission Արխիվացված 2019-10-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմելին Պետիկ-Լոուրենս» հոդվածին։ |