Էլմար Կլոս
Էլմար Կլոս (չեխ.՝ Elmar Klos, հունվարի 26, 1910[1][2][3][…], Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5] - հուլիսի 19, 1993[2][4][5], Պրահա, Չեխիա[4][5]), չեխ ռեժիսոր և սցենարիստ։
Էլմար Կլոս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5] |
Մահացել է | հուլիսի 19, 1993[2][4][5] (83 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխիա[4][5] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Չեխիա |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[5] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, համալսարանի դասախոս, ռեժիսոր, դրամատուրգ, ուսուցիչ, Q116256056? և կինոսցենարիստ |
Աշխատավայր | Երաժշտական արվեստի ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Elmar Klos Վիքիպահեստում |
1934 թվականին մասնակցել է վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի ստուդիայի (ք. Զլին) կազմակերպմանը, ուր ստեղծել է 60-ից ավելի ֆիլմեր։ 1945 թվականից ղեկավարել է Պրահայի վավերագրական ֆիլմերի ստուդիան։ 1953 թվականից աշխատել է Յան Կադարի ընկերակցությամբ։ Նրանց համատեղ ստեղծած «Հրապարակի խանութը» խաղարկային գեղարվեստական կինոնկարը 1965 թվականին «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի է արժանացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[6]։ Մինչ այդ (1963 թվականին) Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոսկե մրցանակին էր արժանացել Կլոսի և Կադարի նկարահանած «Մահվան անունը Էնգելխեն է» գեղարվեստական ֆիլմը[7]։ Նրանց հեղինակած ևս մեկ կինոնկար («Մեղադրյալը», 1964 թ.) նվաճել է Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Բյուրեղապակե գլոբուսը»[8][9]։ Կլոսն ու Կադարը համագործակցելով՝ ընդհանուր առմամբ ստեղծել են ութ կինոնկար։ 1960-ական թվականների կեսերին նրանց համագործակցությունն ընդհատվել է. Կադարն արտագաղթել է, և դրանից հետո Կլոսը քաղաքական հետապնդումների է ենթարկվել, զրկվել ֆիլմեր նկարահանելու հնարավորությունից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ «The 38th Academy Awards (1966) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «3rd Moscow International Film Festival (1963)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Obžalovaný (1964)». Filmový přehled (չեխերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Obžalovaný — Česká televize». Česká televize (չեխերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմար Կլոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 484)։ |