Էնգին Արըք

թուրք ֆիզիկոս

Էնգին Արըք (թուրքերեն՝ Engin Arık, հոկտեմբերի 14, 1948(1948-10-14), Ստամբուլ, Թուրքիա - նոյեմբերի 30, 2007(2007-11-30)[1], Keçiborlu, Ըսփարթայի մարզ, Թուրքիա), թուրք ֆիզիկոս, տարրական մասնիկների ֆիզիկայի մասնագետ[4]։ Եղել է Բոսֆորի համալսարանի փորձարարական տարրական մասնիկների ֆիզիկայի խմբի ղեկավար, պրոֆեսոր[5][6]։

Էնգին Արըք
թուրքերեն՝ Engin Arık
Ծնվել էհոկտեմբերի 14, 1948(1948-10-14)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էնոյեմբերի 30, 2007(2007-11-30)[1] (59 տարեկան)
Մահվան վայրKeçiborlu, Ըսփարթայի մարզ, Թուրքիա
ԳերեզմանEdirnekapı Martyr's Cemetery
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՓիթսբուրգի համալսարան, Ուեսթֆիլդ քոլեջ, Istanbul University Faculty of Science?, Beşiktaş Atatürk Anadolu Lisesi?[2] և Ստամբուլի համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
ԱշխատավայրԲոսֆորի համալսարան[3] և Control Data Corporation?
 Engin Arık Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էնգին Արըքը ծնվել է 1948 թվականին Ստամբուլում։ 1969 թվականին Ստամբուլի համալսարանից ստացել է մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան, 1971 թվականին՝ գիտությունների դոկտորի, 1976 թվականին Փիթսբուրգի համալսարանից (ԱՄՆ)՝ փորձարարական տարրական մասնիկների ֆիզիկայի մասնագետի գիտական աստիճան[5]։ Հետդոկտորական հետազոտություններն իրականացրել է Լոնդոնի համալսարանի Ուեսթֆիլդ քոլեջում։

1979 թվականին վերադարձել է Թուրքիա, դարձել է Բոսֆորի համալսարանի ֆակուլտետի անդամ։ 1983 թվականին թողել է համալսարանական գործունեությունը և երկու տարի աշխատել Control Data Corporation-ում։ 1988 թվականին դարձել է Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր։

1997-2000 թվականներին Թուրքիայի կառավարության հանձնարարությամբ Էնգին Արըքը Թուրքիան ներկայացրել է Վիեննայի ՄԱԿԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունում (IAEA) կայացած Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի նստաշրջանների ժամանակ[7]։

Էնգին Արըքը եղել է ATLAS էքսպերիմենտի և CAST համագործակցությունների անդամ Շվեյցարիայում։

Արըքը զոհվել է 2007 թվականի նոյեմբերի 30-ին Atlasjet Flight 4203 ավիավթարի ժամանակ[4][8]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է եղել Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր Մեթըն Արըքի հետ։ Ունեցել են երկու երեխա[9]։

Հիշատակ

խմբագրել

Էնգին Արըքի անունով է կոչվում Թուրքիայի Անկարայի շրջանի Ենիմահալ համայնքի փողոցներից մեկը։

 
Էնգին Արըքի անվան փողոցը Անկարայի շրջանի Ենիմահալ համայնքում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://edition.cnn.com/2007/WORLD/europe/11/29/turkey.jet/index.html
  2. https://besiktasataturkal.meb.k12.tr/icerikler/unlu-mezunlarimiz_671828.html
  3. https://www.yenicaggazetesi.com.tr/supheli-sekilde-olen-turk-bilim-adamlarinin-sirri-prof-engin-arikin-son-aciklamasinda-sakli-294840h.htm
  4. 4,0 4,1 Physics expert, baby among plane dead Արխիվացված 2007-12-01 Wayback Machine, CNN, November 30, 2007. Retrieved November 30, 2007.
  5. 5,0 5,1 Engin Arik (Professor) Արխիվացված Օգոստոս 16, 2007 Wayback Machine, Boğaziçi University physics department. Retrieved November 30, 2007.
  6. Welcome to my page Արխիվացված 2007-12-02 Wayback Machine, Engin Arik at Boğaziçi University. Retrieved November 30, 2007.
  7. Petrogas "Who is Prof. Engin Arık" Արխիվացված 2007-12-05 Wayback Machine (թուրքերեն)
  8. Gülmez, Erhan (2008 թ․ մարտ). «Faces and places: Engin Arik 1948–2007». CERN Courier. 48 (2): 36.
  9. Newspaper Zaman November 30, 2007 Արխիվացված Մայիս 25, 2008 Wayback Machine(թուրքերեն)

Արտաքին հղումներ

խմբագրել