Էնդի Ուորհոլ (անգլ.՝ Andy Warhol, օգոստոսի 6, 1928(1928-08-06)[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5][6] - փետրվարի 22, 1987(1987-02-22)[1][3][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր, դիզայներ, գրող, կոլեկցիոներ, պոպ-արտի առաջնորդներից և այս ուղղության ամենից ճանաչված ներկայացուցիչներից մեկը, «homo universale» գաղափարախոսության հիմնադիրը։

Էնդի Ուորհոլ
անգլ.՝ Andy Warhol
Ի ծնեAndrew Warhola
Ծնվել էօգոստոսի 6, 1928(1928-08-06)[1][2][3][…]
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5][6]
Վախճանվել էփետրվարի 22, 1987(1987-02-22)[1][3][7][…] (58 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
ԱզգությունLemkos? և սպիտակ ամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան, Շենլի ավագ դպրոց և Carnegie Mellon School of Art?
ԴավանանքByzantine Catholic?
Մասնագիտությունկինոռեժիսոր, նկարիչ, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, քանդակագործ, վիզուալ արտիստ, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, օրագրի հեղինակ, դիզայներ, գծանկարիչ, կինեմատոգրաֆ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, նկարազարդող, performance artist, ինստալյացիոն արտիստ, հեղինակ, վաճառական, պրոդյուսեր և արվեստագետ
Ոճփոփ արտ[4][2]
Ժանրդիմանկար[4][2], նատյուրմորտ[4][2] և դիմապատկեր[2]
Թեմաներփորագրություն, գեղանկարչություն[8], կինոնկար[8], գրաֆիկա[8], դիզայն[8] և փոփ արտ[8]
Ուշագրավ աշխատանքներCampbell's Soup Cans II?, Chelsea Girls?, Exploding Plastic Inevitable?, Մերիլինի երկփեղկ գրատախտակը և Shot Marilyns?
ՈւսուցիչBalcomb Greene?[9], Robert Lepper?[9], Samuel Rosenberg?[9] և Joseph C. Fitzpatrick?[10]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ՀայրԱնդրեյ Ուորհոլա
ՄայրՅուլիա Ուորհոլա
Համատեղ ապրողBilly Name?, John Giorno? և Jed Johnson?[11]
ԱզգականներJames Warhola?
Կայքwarhol.org(անգլ.)
ստորագրություն
Изображение автографа
 Andy Warhol Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էնդի Ուորհոլը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 6-ին Պենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում Միկովայից ԱՄՆ գաղթած սլովակ Անդրեյ և Ջուլիա Ուորհոլների ընտանիքում, ընտանիքի չորրորդ երեխան էր։ Երրորդ դասարանում Ուորհոլը մի քանի ինֆեկցիոն հիվանդություն է տարել (Sydenham's chorea) և երկար ժամանակ ստիպված է եղել անցկացնել անկողնում։ Հենց այդ ժամանակ Ուորհոլը հետաքրքրվեց նկարչությամբ և սկսեց թերթերից կոլաժներ հավաքել։ Հիվանդությունից հետո նրա մոտ ձևավորվում է վախ բժիշկների հանդեպ և մելամաղձություն։ Նա 13 տարեկան էր, երբ հայրը դժբախտ պատահարից մահանում է։ 1945 թվականին ավարտում է Շենլի դպրոցը, որից հետո որոշում է ընդունվել Պիտսբուրգի համալսարան՝ արվեստի ուսուցիչ դառնալու մտադրությամբ, բայց ընդունվում է Պիտսբուրգի Կարնեգիի անվան տեխնոլոգիաների ինստիտուտի կոմերցիոն արվեստի բաժին, որն ավարտում է 1949 թվականին և տեղափոխվում Նյու Յորք, որտեղ զբաղվում է գովազդի գրաֆիկական դիզայնով, նկարում նորաձևության ամսագրերի համար։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Ուորհոլի աշխատանքները Նյու-Յորքի ցուցասրահներում ցուցադրվել են 1950-ական թվականներից։ 1952 թվականին իր առաջին անհատական ցուցահանդեսն է ունեցել Hugo պատկերասրահում, որտեղ ներկայացրեց 15 աշխատանք, որոնք ստեղծվել էին Թրուման Կոպոտեի ստեղծագործությունների հիման վրա։ Առաջին խմբակային ցուցահանդեսը ունեցել է 1955 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ 1953 թվականին լույս ընծայել իր առաջին նկարազարդ գիրքը՝ «Ա-ն այբուբենն է, սերը` վարդագույն տորթ», որը իր հաճախորդներին ու գործընկերներին նվիրեց։ 1957 թվականին հիմնում է Andy Warhol ձեռնարկությունը։

1960-ականներին Ուորհոլը ստեղծում է ամերիկյան կյանքի խորհրդանիշներով նկարներ. սկսած Campbell’s ապուրների և Կոկա-Կոլայի տուփերից մինչև Էլվիս Փրեսլիի և Մերիլին Մոնրոյի, քաղաքական առաջնորդներ Մաո Ցզե-Դունի, Վլադիմիր Լենինի դիմանկարները, որոնք հետագայում դառնում են լուսանկարչի այցեքարտը։ 1962 թվականին նա առաջին անգամ փորձարկում է մետաքսագրությունը, որը նույնպես դառնում է նրա ոճի խորհրդանիշներից մեկը։ 1963 թվականին Ուորհոլը 231 East 47th Street հասցեում հիմնում է ստուդիա, որը հայտնի դարձավ որպես "Factory"։ Նրա շուրջ հավաքվեցին Նյու-Յորքի բոհեմական միջավայրի ներկայացուցիչները՝ նկարիչներ, լուսանկարիչներ, դերասաններ, երաժիշտներ և այլն[12]

 
Էնդի Ուորհոլի արձանը Բրատիսլավայում, Սլովակիա

1960-ականների սկզբին Ուորհոլը քայլեր է անում կինեմատոգրաֆիայի աշխարհում. թողարկվում են «Քուն» (դերասանը քնում է 5 ժամ 20 րոպե տևողությամբ), «Համբույր», «Հարուստ աղքատիկը», «Աղջիկը Չելսիից», «Միայնակ կովբոյները» և այլ ֆիլմերը։ Այդ ժամանակ Ուորհոլը թողել էր նկարչությունն ու ամբողջությամբ իրեն նվիրել էր կինոյին։ 1968-1972 թվականներին Ուորհոլն ակտիվորեն աշխատում է կինոյում՝ բեմադրելով մի քանի փորձնական ֆիլմեր, որոնցում անշարժ տեսախցիկը ֆիքսում էր կյանքի հոսքը։ Արտասովոր ձևով միախառնելով մասսայական և ավանգարդ-էլիտար արվեստի սկզբունքները՝ Ուորհոլը տվեց պոստմոդեռնիստական «բաց արվեստին» հատուկ մասշտաբայնություն և դրամատիկական հզորություն։ Արդյունքում հինգ տարվա ընթացքում թողարկվում է 600 ֆիլմ[13]։

1969 թվականին Էնդի Ուորհոլը Ջերարդ Մալանգայի հետ համատեղ հիմնադրում է Interview ամսագիրը։ 1974 թվականին բեմադրում է Փոն Ֆիլիպսի «Մարդը լուսնի վրա» մյուզիքլը։ 1979 թվականին իր վաղեմի ընկեր Ստյուարտ Պիվարի հետ հիմնում են Նյու Յորքի Արվեստի ակադեմիան։

1987 թվականի փետրվարին հեռացնում են Ուորհոլը լեղապարկը և հիվանդանոցում վիրահատությունից հետ փետրվարի 22-ի գիշերը նա մահանում է սրտի կանգից։

1994 թվականին Պիտսբուրգում հիմնադրվում է Էնդի Ուորհոլի թանգարանը, որտեղ ներկայացված են պոպ-արտի խորհրդանիշի արվեստի մեծ հավաքածուն ու արխիվը։ Այն երկրի միակ թանգարանն է, որը նվիրված է մեկ անձի։

Մեջբերումներ Էնդի Ուորհոլից

խմբագրել
  Շոու-բիզնեսը նրա համար է, որ ոչ թե ցույց տաս, թե դու ինչպիսին ես, այլ թե ինչպես են քեզ պատկերացնում[14]։  
  Մարդիկ այնքան անհետաքրքիր են դառնում, երբ հավաքվում են միասին։ Նրանց պետք է միայնակ թողնել, որպեսզի զարգանան նրանց մեջ անձնային հատկանիշները, որոնք մարդուն յուրահատուկ են դարձնում։  

Գրականություն

խմբագրել
  • "A symposium on Pop Art". Arts Magazine, April 1963, pp. 36–45. The symposium was held in 1962, at The Museum of Modern Art, and published in this issue the following year.
  • Bockris, Victor (1997). Warhol: The Biography. New York: Da Capo Press. ISBN 0-306-81272-X.
  • Celant, Germano. Andy Warhol: A Factory. Kunstmuseum Wolfsbug, 1999. 3-7757-0773-5
  • Colacello, Bob (1990). Holy Terror: Andy Warhol Close Up. New York: HarperCollins. ISBN 0-06-016419-0.
  • Danto, Arthur C. (2009). Andy Warhol. Yale University Press. ISBN 978-0-300-13555-8.
  • Dillenberger, Jane D. (2001). The Religious Art of Andy Warhol. New York: Continuum International Publishing Group. ISBN 0-8264-1334-X.
  • Doyle, Jennifer, Jonathan Flatley, and José Esteban Muñoz, eds (1996). Pop Out: Queer Warhol. Durham: Duke University Press.
  • Foster, Hal (1996). The Return of the Real. An October Book, MIT Press.
  • Garrels, Gary (1989). The Work of Andy Warhol: Discussions in Contemporary Culture, no. 3. Beacon NY: Dia Art Foundation.
  • Guiles, Fred Lawrence (1989). Loner at the Ball: The Life of Andy Warhol. New York: Bantam. ISBN 0-593-01540-1.
  • James, James, "Andy Warhol: The Producer as Author", in Allegories of Cinema: American Film in the 1960s (1989), pp. 58–84. Princeton: Princeton University Press.
  • Koestenbaum, Wayne (2003). Andy Warhol. New York: Penguin. ISBN 0-670-03000-7.
  • Krauss, Rosalind E. "Warhol's Abstract Spectacle". In Abstraction, Gesture, Ecriture: Paintings from the Daros Collection. New York: Scalo, 1999, pp. 123–33.
  • Lippard, Lucy R., Pop Art, Thames and Hudson, 1970 (1985 reprint), 0-500-20052-1
  • Livingstone, Marco; Dan Cameron; Royal Academy (1992). Pop art: an international perspective. New York: Rizzoli. ISBN 0-8478-1475-0.
  • Michelson, Annette (2001). Andy Warhol (October Files). Cambridge MA: The MIT Press.
  • Scherman, Tony, & David Dalton, POP: The Genius of Andy Warhol, New York, NY: HarperCollins, 2009
  • Suarez, Juan Antonio (1996). Bike Boys, Drag Queens, & Superstars: Avant-Garde, Mass Culture, and Gay Identities in the 1960s Underground Cinema. Indianapolis: Indiana University Press.
  • Watson, Steven (2003). Factory Made: Warhol and the 1960s. New York: Pantheon. ISBN 0-679-42372-9. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  • Warhol, Andy (1975). The Philosophy of Andy Warhol: (From A to B and Back Again). Hardcore Brace Jovanovich. ISBN 0-15-189050-1.
  • Warhol, Andy; Pat Hackett (1980). POPism: The Warhol Sixties. Hardcore Brace Jovanovich. ISBN 0-15-173095-4.
  • Warhol, Andy; Pat Hackett (1989). The Andy Warhol Diaries. Warner Books.
  • Yau, John (1993). In the Realm of Appearances: The Art of Andy Warhol. Hopewell, NJ: Ecco Press. ISBN 0-88001-298-6.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Union List of Artist Names
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Livingstone M. Warhol, Andy // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T090699
  6. 6,0 6,1 6,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
  7. 7,0 7,1 7,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. 9,0 9,1 9,2 https://archive.triblive.com/news/college-years-shows-warhols-early-work/
  10. https://newsinteractive.post-gazette.com/thedigs/2014/05/09/joseph-c-fitzpatrick-pittsburghs-legendary-art-teacher/
  11. https://revolverwarholgallery.com/jed-johnsons-life-in-andy-warhols-world/
  12. «էնդի Ուորհոլ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. էնդի Ուորհոլ, Ֆիլմագրություն
  14. Մարդ, ով սովորական սուպերմարկետը դարձրեց պատկերասրահ։ Էնդի Ուորհոլ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Ուորհոլ» հոդվածին։