Էնն Ռեմսի
Էնն Ռեմսի[3] (անգլ.՝ Anne Ramsey, մարտի 27, 1929, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ - օգոստոսի 11, 1988[1], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Հիմարները» ֆիլմում Ֆրատելիի մոր դերով և Դենի Դե Վիտոյի կերպարի մոր դերով՝ «Նետիր մայրիկին գնացքից» ֆիլմում։
Էնն Ռեմսի անգլ.՝ Anne Ramsey | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1929 |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 11, 1988[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Forest Lawn Memorial Park[2] |
Կրթություն | Բենինգթոնի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Logan Ramsey? |
Կենսագրություն
խմբագրելՌեմսին (ծնված Էնն Մոբլի), ծնվել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Բենինգթոնի քոլեջում սովորելու ընթացքում Էննը հետաքրքրվել է թատերական արվեստով։ 1950-ական մասնակցել է մի քանի բրոդվեյական բեմադրությունների։ Այնտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ դերասան Լոգան Ռեմսիի հետ։ Նրանք 1954 թվականին ամուսնացել են և տեղափոխվել Ֆիլադելֆիա, որտեղ ստեղծել են Ֆիլադելֆիայի կենդանի արվեստի թատրոնը։
Էննը կարիերան կինոյում սկսել է 1970-ական թվականների սկզբին։ Ամուսնու հետ նկարահանվել է հինգ ֆիլմերում, այդ թվում՝ «Սպորտային ակումբ» և «Ծանոթացե՛ք, դատարկագլուխներ», նրա առաջին և վերջին դերը կինոյում։ 1987 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ «Նետիր մայրիկին գնացքից» ֆիլմի համար։
Էնն Ռեմսը մահացել է 1988 թվականի օգօստոսին Վուդլենդ Հիլզի կինոյի և հեռուստատեսության դերասանների տանը՝ կոկորդի քաղցկեղից։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրել- Ծանոթացե՛ք, դատարկագլուխներ (1989)
- Հոմեր և Էդդի (1989)՝ Էդնա
- Նոր սուրբծննդյան հեքիաթ (1988)՝ Կին
- Նետիր մայրիկին գնացքից (1987)՝ Տիկին Լիֆտ
- Մահացու ընկեր (1986)՝ Էլվիրա Պարկեր
- Ասա «այո» (1986)՝ Մայոր
- Հիմարները (1985)՝ Մամա Ֆրատելի
- Նեշնլ Լեմպունի շրջանավարտների հանդիպումը (1982)՝ Տիկին Տաբազուսկի
- Սև գնդակ (1980)՝ Բեսսի Կալլախան
- Դիկայի և Ջեյնի արկածները (1977)՝ Զբաղված հավակնորդ
- Կեսօրից մինչև երեք (1976)՝ Մեծ կին
- Ամեն ինչ հանուն Պիտայի (1974)՝ Հեռախոսային տիկին
- Ավազաման (1972)
- Նոր հարյուրապետ (1972)՝ Խելագար տղամարդու կինը (տիտրերում նշված չէ)
- Սպորտային ակումբ (1971)՝ Սկոտի կինը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Более точный, но пользующийся меньшей популярностью, вариант передачи фамилии - Рэ́мзи.
Արտաքին հղումներ
խմբագրել- Энн Рэмси (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Ռեմսի» հոդվածին։ |