Իսմայիլ Էնվեր փաշա (նոյեմբերի 22, 1881(1881-11-22)[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 4, 1922(1922-08-04)[1][4][2][…], Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն), թուրք պետական և ռազմական գործիչ, Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախարարը (1913-1918 թվականներ) և երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից, օսմանյան ռազմական հանցագործ։ Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից մեկը։

Էնվեր փաշա
օսման.՝ اسماعیل انور پاشا
նոյեմբերի 22, 1881(1881-11-22)[1][2][3] - օգոստոսի 4, 1922(1922-08-04)[1][4][2][…] (40 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրԲուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն
ԳերեզմանMonument of Liberty, Istanbul
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԶորատեսակOttoman Army?
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ[5], Իտալա-թուրքական պատերազմ, Երիտթուրքական հեղափոխություն[5], Առաջին Բալկանյան պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ, Սարիղամիշի ճակատամարտ և Ռազմական ինտերվենցիա Ռուսաստանում 1918-1921
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ
Պարգևներ
«Ռազմական վաստակի համար» խաչ Մեջիդիե շքանշան Օսմանիե շքանշան Gallipoli Star Արժանիքների շքանշան 1st class, Order of the Medjidie 3rd class, Order of the Medjidie 1-ին կարգի Երկաթե խաչ և Երկաթե խաչ 2-րդ դասի
ՍտորագրությունИзображение автографа

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անմիջականորեն գլխավորել է Կովկասյան ճակատում թուրքական լայնածավալ հարձակումը, որը սակայն կատարյալ անհաջողությամբ է ավարտվել (Սարիղամիշի օպերացիա, 1914 թվականի դեկտեմբեր-1915 թվականի հունվար)։

Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918 թվականի նոյեմբերին Էնվերը ապաստանել է Գերմանիայում։ 1919 թվականի հեռակա կարգով մահվան է դատապարտվել օսմանյան նոր իշխանությունների կողմից։

1921 թվականին անցել է Միջին Ասիա, որտեղ գլխավորել է բասմաչների գործողությունները։ Սպանվել է 1922 թվականի օգոստոսի 4-ին խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ 40-ամյա տարիքում՝ արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի կողմից։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնվեր փաշա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 59