Էպշտեյն-Բարի վիրուս
Էպշտեյն-Բարի վիրուս[1] կամ մարդու 4-րդ տիպի հերպես վիրուս[2], վիրուսների տեսակ հերպեսվիրուսների ընտանիքի գամմահերպեսվիրուսներ ենթաընտանիքից:
Էպշտեյն-Բարի վիրուս | |
---|---|
Տեսակ | տաքսոն |
Հետևանք | Epstein–Barr virus infection? |
Անվանվել է | Anthony Epstein? և Yvonne Barr? |
Epstein-Barr virus Վիքիպահեստում |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բնութագիր
խմբագրելԷպշտեյն-Բար վիրուսի գենոմը ներկայացված է երկշղթա ԴՆԹ-ով։ Ներկայումս այս վիրուսը այլ հերպես վիրուսների հետ մեկտեղ կարևոր դեր ունի մարդու մարմնում ուռուցքային բջիջների ձևավորման գործում: Էպշտեյն-Բար վիրուսը լավ վերարտադրվում է Բուրկիթի լիմֆոմային բջիջների, մոնոնուկլեոզով հիվանդների արյան, լեյկեմիկ բջիջների և առողջ մարդու ուղեղի բջիջների կուլտուրաներում: Այս վիրուսով վարակված շատ մարդիկ ասիմպտոմատիկ են:
Վիրուսը կարող է բազմանալ նաև B լիմֆոցիտներում։ Ի տարբերություն այլ հերպեսի վիրուսների, այն չի հանգեցնում բջիջների մահվան, այլ հակառակը, ակտիվացնում է դրանց բազմացումը: Վիրիոնները ներառում են հատուկ անտիգեններ՝ կապսիդ, միջուկային, վաղ և թաղանթային անտիգեններ։ Նրանցից յուրաքանչյուրը ձևավորվում է որոշակի հաջորդականությամբ և առաջացնում է համապատասխան հակամարմինների սինթեզ։
Ստուգաբանություն
խմբագրելՎիրուսն ի սկզբանե անվանվել է անգլիացի վիրուսաբան, պրոֆեսոր Մայքլ Էնթոնի Էփշտեյնի և նրա ասպիրանտ Իվոն Բարրի անունով, ովքեր նկարագրել են այն 1964 թվականին[3] ։ 1979 թվականին գիտական անվանումը փոխվել է Մարդու հերպեսվիրուս 4[4]., 2016 թվականին՝ ընդգծելով ենթաընտանիքը, որին պատկանում է տեսակը՝ Մարդու գամմահերպեսվիրուս 4[5]. ։
Ախտաբանություն
խմբագրելԷպշտեյն-Բարի վիրուսի հետ ասոցացված հիվանդություններ․
- Քրոնիկ հոգնածության համախտանիշ
- Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ (Ֆիլատովի հիվանդություն, համբույրի հիվանդություն, ուսանողական հիվանդություն[6].)
- Լիմֆոգրանուլեմատոզ (Հոջկինի լիմֆոմա)
- Որոշ ոչ-Հոջկինի լիմֆոմաներ, մասնավորապես Բուրկիթի լիմֆոման (Կենտրոնական Աֆրիկայի լիմֆոմա)
- Նազոֆարինգեալ քաղցկեղ
- Ընդհանուր փոփոխական իմունային անբավարարություն
- «Ալիսը հրաշքների աշխարհում համախտանիշ»
- Հեպատիտ
- Հերպես
- Ստոմատիտ
- Փոխպատվաստումից հետո լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն
- Ցրված սկլերոզ[7].
- Մազմզոտ լեյկոպլեկիա
- Կիկուչի-Ֆուջիմոտո հիվանդություն
- Հիպոթիրեոզ։
Բուժում
խմբագրելՀակավիրուսային թերապիայի համար օգտագործվում են դեղամիջոցներ, որոնք արդյունավետ են տարբեր տեսակի հերպեսի վիրուսների դեմ՝ գանցիկլովիր, վալացիկլովիր: Հատուկ թերապիա ,որպես կանոն, պահանջվում է վիրուս-ասոցացված հիվանդությունների դեպքում այն անձանց մոտ, ովքեր ունեն իմունային անբավարարություն։
Գենոթերապիա
խմբագրելԽոստումնալից արդյունքներ են ներկայացվել 1-ին տիպի հերպեսի վիրուսների (herpes simplex virus, HSV-1), 4-տիպի (Epstein-Barr վիրուս, EBV) և 5-րդ տիպի (մարդու ցիտոմեգալովիրուս, HCMV) դեմ, CRISPR/Cas9 մեթոդով։ Նրանց ԴՆԹ-ի որոշ հատվածների համար ստեղծվել են ուղղորդող ՌՆԹ մոլեկուլներ, որոնց շնորհիվ Cas9 նուկլեազները կարողանում են ճանաչել և հատել դրանք։ Փորձերը ցույց են տվել, որ վիրուսային ԴՆԹ-ի մեկ հատվածի կտրվածքը նվազեցնում է վարակված բջիջների թիվը մոտավորապես կիսով չափ, իսկ երկու հատումը հանգեցնում է վիրուսների գրեթե ամբողջական հեռացմանը[8][9]։
Կանխարգելում
խմբագրելԷպշտեյն-Բարի վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ չկա[10][11], ընթանում են կլինիկական փորձարկումներ[12][13][14]: Պատվաստանյութի ստեղծման հիմնական խնդիրը վիրուսի գոյության տարբեր փուլերում սպիտակուցի կազմի տարբերություններն են[15][16][17]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Пиневич А. В., Сироткин А. К., Гаврилова О. В., Потехин А. А. Вирусология : учебник. — СПб. : Издательство Санкт-Петербургского университета, 2012. — С. 320. — ISBN 978-5-288-05328-3.
- ↑ Атлас по медицинской микробиологии, вирусологии и иммунологии : Учебное пособие для студентов медицинских вузов / Под ред. А. А. Воробьева, А. С. Быкова. — М. : Медицинское информационное агентство, 2003. — С. 109, 112. — ISBN 5-89481-136-8.
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Роман Фишман (2016-07-01). «Биологи научились очищать клетки от герпесвирусов» (ռուսերեն). nplus1.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին. Վերցված է 2016-07-04-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|subtitle=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Роман Фишман (2016-07-01). «Биологи научились очищать клетки от герпесвирусов» (ռուսերեն). nplus1.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին. Վերցված է 2016-07-04-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|subtitle=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
Արտաքին հղումներ
խմբագրել- «Epstein-Barr Virus and Infectious Mononucleosis» (անգլերեն). National Center for Immunization and Respiratory Diseases. 2014-01-06. Արխիվացված է օրիգինալից 2014-01-25-ին. Վերցված է 2015-09-03-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|coauthors=
and|deadlink=
(օգնություն); Unknown parameter|subtitle=
ignored (օգնություն) - Epstein-Barr Virus: Implicated in Cancer Etiology in China, Impetus for a Vaccine Article in The Scientist 13 (6):1, Mar. 15, 1999
- Современные подходы к лечению Эпштейн— Барр-вирусной инфекции у взрослых (журнал «Лечащий Врач» № 2 2011)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպշտեյն-Բարի վիրուս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպշտեյն-Բարի վիրուս» հոդվածին։ |