Էռնան Մեդֆորդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էռնան Էվարիստո Մեդֆորդ Բրայան (իսպ.՝ Hernán Evaristo Medford Bryan, մայիսի 23, 1968, Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկական 1980-90-ականների ֆուտբոլային հարձակվող, ներկայումս գվատեմալական «Շելախու» ակումբի գլխավոր մարզիչ։ Կարիերայի ընթացքում խաղացել է կոստառիկական «Սապրիսա» ակումբում և մեքսիկական մի շարք թիմերում (Բարիո Մեխիկո, Սագրադա Ֆամիլիա, Պաչուկա, Լեոն, Նեկակսա)։ Եվրոպական ակումբներից հանդես է եկել Զագրեբի «Դինամոյի», Վիեննայի «Ռապիդի», մադրիդյան «Ռայո Վալեկանոյի» և իտալական «Ֆոջայի» կազմերում։
Էռնան Մեդֆորդ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1968[1][2][3] (56 տարեկան) |
Ծննդավայր | Սան Խոսե, Կոստա Ռիկա[4][2] |
Քաղաքացիություն | Կոստա Ռիկա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Մեդֆորդն իրեն հատկապես վառ դրսևորեց Իտալիայում կայացած 1990 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի Շվեդիայի դեմ հանդիպմանը, երբ 1:1 հաշվի ժամանակ Էռնանը «փախավ» պաշտպաններից և տեխնիկապես լավ իրագործած հարվածով գրավեց Տոմաս Ռավելիի պաշտպանած դարպասը՝ Կոստա Ռիկայի հավաքականի համար ապահովելով 1/8 եզրափակիչում մասնակցությունը։ Էռնան Մեդֆորդը մասնակցել է նաև 2002 թ. աշխարհի առաջնությանը՝ կրելով հավաքականի ավագի թևկապը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ National-Football-Teams.com
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեքարտ Էռնան Մեդֆորդ; ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2013-01-29 Wayback Machine (անգլ.)
- Էռնան Մեդֆորդի կենսագրությունից; ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2012-03-22 Wayback Machine (ֆր.)
Սա անավարտ հոդված է կոստառիկացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |