Էռնա Էլիզբարյան
Էռնա Աշոտի Էլիզբարյան (հունվարի 29, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հաղորդավարուհի, «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան։
Էռնա Էլիզբարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 29, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի |
Կենսագրություն
խմբագրելԷռնա Էլիզբարյանը ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։ 6 տարեկանից զբաղվել է լողով։ 1995 թվականին ավարտել է Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցը։ 1995-1999 թվականներին սովորել է Երևանի Տնտեսաիրավագիտական Համալսարանում։ Ստացել է իրավաբան-քրեագետի որակավորում։ 1997 թվականից որպես հաղորդավար աշխատել է Ազգային հեռուստատեսությունում։ Վարել է «Այլ ալիք» մշակութային հաղորդաշարը, ուղիղ եթերում՝ «Կիրակի» մշակութային ծրագիրը, թղթակցել է «Գամմա» մշակութային շաբաթաթերթին[1]։ 1998-2003 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնում։ 2000 թվականին աշխատանքի է անցել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունում, որպես «Քրեական ժամ» հաղորդաշարի մեկնաբան, թղթակցել է «02» շաբաթաթերթին։ Էռնա Էլիզբարյանը 2003 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբանն է[2]։
2018 թվականին պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով[3]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էռնա Էլիզբարյանը՝ կարիերայի, անձնականի և շիկահերների մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Իմ 365 օրերն էլ փոփոխական էին՝ հուզականից մինչև գիտակցական». Էռնա Էլիզբարյան
- ↑ Էռնա Էլիզբարյանը հեռուստատեսության բնագավառում երկարամյա աշխատանքի համար շնորհակալագիր է ստացել Երևանի քաղաքապետից