Էռնեստ Շեքլտոն
Էռնեստ Հենրի Շեքլտոն (անգլ.՝ Ernest Henry Shackleton, փետրվարի 15, 1874[1][2][3][…], Kilkea Castle, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 5, 1922[1][3][4][…], Grytviken, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն), Անտարկտիդայի անգլիացի հետազոտող։ 1901-1903 թվականներին մասնակցել է Ռոբերտ Սկոտի արշավախմբին։ 1908-1909 թվականներին գլխավորել է «Նիմրոդ» նավի արշավախումբը, որը բաժանվել է երեք խմբի։ Մեկը Շեքլտոնի գլխավորությամբ ուղևորվել է Հարավային բևեռ, սակայն հասել մինչև 88°23' հարավային լայնությանը։ Ուղևորության ընթացքում հայտնագործել է Բիրդմորի սառցադաշտը։ Անտարկտիդա հասնելու նպատակով 1914-1917 թվականներին Շեքլտոնի արշավախումբը հետազոտեց Քոտսի երկրի ափերի մի մասը։ Քանի որ «Էնդյուրանս» նավը, սեղմվելով սառույցների մեջ, խորտակվեց, 1921 թվականին Շեքլտոնը «Քվեստ» նավով կրկին ուղևորվեց Անտարկտիդայի ափերը, սակայն ճանապարհին մահացավ։ Շեքլտոնի անունով են կոչվել ափ, շելֆային սառցադաշտ, նեղուց Անտարկտիդայում, երեք լեռ՝ Անտարկտիդայում, Կանադայում և Արևելյան Գրենլանդիայում։
Էռնեստ Շեքլտոն անգլ.՝ Ernest Shackleton | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Kilkea Castle, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 5, 1922[1][3][4][…] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Grytviken, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Grytviken Cemetery |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, սպա, ճանապարհորդ և բևեռախույզ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դալվիչ Քոլեջ և Brighton Grammar School? |
Անդամակցություն | Թագավորական աշխարհագրական ընկերություն |
Աշխատավայր | Royal Scottish Geographical Society? և The Royal Magazine? |
Պարգևներ | |
Ամուսին | Emily Shackleton?[5] |
Զավակներ | Edward Shackleton, Baron Shackleton?[5], Raymond Shackleton? և Cecily Jane Swinford Shackleton? |
![]() | |
![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 http://www.bbc.co.uk/history/historic_figures/shackleton_ernest.shtml
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 Kindred Britain
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Շեքլտոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 490)։ |