Էստեբան Կամբյասո
Էստեբան Մատիաս Կամբյասո Դելո (իսպ.՝ Esteban Matías Cambiasso Deleau, օգոստոսի 18, 1980[2][3][4][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբում։ Ավելի վաղ հանդես է եկել «Արգենտինոս Ջունիորսի», «Ռեալ Մադրիդի», «Ինդեպենդենտեի», «Ռիվեր Փլեյթի», Միլանի «Ինտերի» և «Լեսթեր Սիթիի» կազմերում[5][6]։
Էստեբան Կամբյասսո իսպ.՝ Esteban Cambiasso | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Էստեբան Մատիաս Կամբյասո Դելո | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||||||||
Մականուն | կուչու, կեպ | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 18, 1980[2][3][4][…] (44 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||||||||||||||||||||
Հասակ | 177 սմ[1] | ||||||||||||||||||||
Քաշ | 78 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | «Օլիմպիակոս» | ||||||||||||||||||||
Համար | 19 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԿաբյասսոն՝ «Արգենտինոս ժունիորսի» սանը, արդեն 16 տարեկանում (1996 թվական), իր եղբոր հետ գնաց Իսպանիա, որտեղ սկսեց հանդես գալ «Մադրիդի Ռեալի» մանկապատանեկան ակումբում[7]։ Այնուամենայնիվ նա չկարողացավ խաղալ Ռեալի հիմնական կազմում և 1998 թվականին վերադարձավ հայրենիք՝ «Ինդիպենդենտում» վարձավճարով հանդես գալու համար, որտեղից էլ 2001 թվականին տեղափոխվեց «Ռիվեր Փլեյթ»՝ հաղթելով Արգենտինայի առաջնությունը[8]։
2002 թվականին «Ռեալի» նախկին մարզիչ Վիսենտե դել Բոսկեն[9] վերադարձրեց Կամբյասսոին «Ռեալ», և Էստեբանը ակումբի հետ հաղթեց Եվրոպայի Սուպերգավաթը։ 2003 թվականին դարձավ Իսպանիայի և միջմայրցամաքային գավաթի հաղթող։ Բարձրորակ կիսապաշտպանների քանակի պատճառով Կաբյասսոն հազվադեպ էր լինում «ՌԵալի» մեկնարկային կազմում, և «արքայական ակումբի» ղեկավարությունը որոշեց չերկարաձգել նրա հետ պայմանագիրը, որը լրանում էր 2004 թվականի հուլիսի 30-ին[10]։
2004 թվականի հուլիսին Էստեբանը, ազատ գործակալի կարգավիճակով, տեղափոխվեց «Ինտեր»՝ ստորագրելով չորս տարվա պայմանագիր[11]։ «Ես շատ բավարարված եմ և անհամբեր սպասում եմ մրցաշրջանի սկսվելուն, կարելի է ասել, որ իրականացավ իմ երազանքը», ասել է Կամբյասսոն իր շնորհանդեսին։ «Ինտերում» Էստեբանը երկու անգամ ճանաչվեց թիմի լավագույն ֆուտբոլիստ, 2010 թվականին հաղթեց Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային գավաթը (2010), հինգ անգամ թիմի հետ հաղթանակ տարավ Իտալիայի առաջնությունում և երեք անգամ հաղթեց է Իտալիայի գավաթը և սուպերգավաթը[12]։
2006 թվականի օգոստոսին երկարաձգվում է Կամբյասսոյի «Ինտերի» հետ ունեցած պայմանագիրը (մինչև 2010 թվականի ամառ)[13]։ Իսկ արդեն 2009 թվականի մարտին պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[14][15]։ Հետագայում արդեն «Ինտերը» հրաժարվեց ևս մեկ անգամ երկարաձգել կիսապաշտպանի հետ ունեցած իրենց խաղային պայմանագիրը[16][17]։
2014 թվականի օգոստոսին,ազատ խաղացողի կարգավիճակով Կամբյասսոն տեղափոխվում է անգլիական «Լեսթեր Սիթի»՝ ստորագրելով մեկ տարվա պայմանագիր, որը ավարտվեց 2015 թվականի հունիսին[18]։ Ակումբը առաջարկեց նրան երկարաձգել պայմանագիրը, սակայն նա հրաժարվեց։ 2015 օգոստոսի 7-ին ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրում հունական «Օլիմպիակոսի» հետ[19]։
Միջազգային
խմբագրելԱզգային հավաքականում Էստեբանը կատարել է իր նորամուտը 2000 թվականի դեկտեմբերի 20-ին, Մեքսիկայի հավաքականի դեմ՝ Լոս Անջելեսում[20]։ Հավաքականի կազմում ֆուտբոլիստը հիմնականում հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, որի մասին վկայում է հինգ համարի մարզաշապիկը։ 1997 թվականին Արգենտիանայի երիտասարդական հավաքականի կազմում Կամբյասսոն դարձել է աշխարհի չեմպիոն[21][22]։
Ձեռքբերումներ
խմբագրելԻնդիպենդենտե
- Արգենտինայի չեմպիոն։ 2002
Ռեալ Մադրիդ
- Իսպանիայի չեմպիոն։ 2003[23][24]
- Իսպանիայի Սուպերգավաթակիր։ 2003[23]
- Միջմայրցամաքային գավաթի դափնեկիր։ 2003[23][24]
- Եվրոպայի Սուպերգավաթակիր։ 2003[23][24]
Ինտեր
- Իտալիայի չեմպիոն։ 2006, 2007, 2008, 2009, 2010[23][24]
- Իտալիայի գավաթի դափնեկիր։ 2005, 2006, 2010, 2011[23][24]
- Իտալիայի սուպերգավաթի դափնեկիր։ 2005, 2006, 2010[23][24]
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ 2010
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթի դափնեկիր։ 2009-2010[23][24]
Օլիմպիակոս
Արգենտինայի հավաքական
- Մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։ 1997
- Մինչև 19 տարեկանների Հարավային Ամերիկայի չեմպիոն։ 1997, 1999[25]
- Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից։ 2006
Անձնական
- «Ինտերի» տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2005, 2006
- Ընդգրկվել է ESM տարվա լավագույն թիմի կազմում։ 2005-06[26]
- Ոսկե Ծովահեն։ 2006[27]
- «Լեսթեր Սիթիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2014-15
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Barclays Premier League Player Profile Esteban Cambiasso». web page. Premier League. 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Cambiasso, un ganador». Cancha Llena (Spanish). 2010 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Cambiasso signs Inter deal». Sky Sports. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Inter 3–1 Roma». Internazionale. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «INTER – LE VITTORIE IN COPPA ITALIA». Internazionale (Italian). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Internazionale vs. Milan 2–1». Soccerway. 2007 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Inter comeback eliminates CSKA». UEFA. 2007 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Из Мадрида в Милан» Արխիվացված 2005-11-30 Wayback Machine Официальный сайт УЕФА. 2 июля 2004
- ↑ «Jose Mourinho wrote his name into the history books as Diego Milito inspired Inter Milan to Champions League glory against Bayern Munich at the Bernabeu». BBC Sport. 2010 թ․ մայիսի 22. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Надолго с Камбьяссо» Արխիվացված 2006-08-24 Wayback Machine Официальный сайт УЕФА. 21 августа 2006
- ↑ «Official: Esteban Cambiasso Signs New Deal With Inter». Goal. 2009 թ․ մարտի 23. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Esteban Cambiasso with Inter until 2014 Արխիվացված 2009-03-31 Wayback Machine (անգլ.) 23 марта 2009
- ↑ Камбьяссо покидает «Интер»
- ↑ «Chelsea suffered a first leg defeat to former boss Jose Mourinho's Inter Milan in their Champions League last 16 tie». BBC Sport. 2010 թ․ փետրվարի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Catania 1–2 Inter: Esteban Cambiasso Brace Completes Comeback For Leonardo's Second Successive Victory». Goal. 2011 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Cambiasso strike takes Inter into knockout stage». UEFA. 2010 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «World Cup 2006: Argentina». BBC Sport. 2006 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «World Cup's Greatest Goals: Esteban Cambiasso (2006, ARGENTINA vs. Serbia and Montenegro)». ESPNFC. 2014 թ․ ապրիլի 4. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Germany beat Argentina 4–2 in a penalty shoot-out after a tense quarter-final in Berlin ended 1–1 after extra-time». BBC Sport. 2006 թ․ հունիսի 30. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 23,7 «E. Cambiasso Summary: Trophies». Soccerway. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 «Esteban Cambiasso». UEFA. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «XIX Sudamericano Juvenil 1999 (Argentina)». RSSSF. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «ESM XI – 2005/06 Season XI». RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Inter.it staff, inter(a t)inter.it (2006 թ․ նոյեմբերի 17). «F.C. Internazionale Milano». Inter.it. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը
- Կամբյասսոյի պաշտոնական կայքը
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Անիրականը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստեբան Կամբյասո» հոդվածին։ |