Էստոնական երգ
«Էստոնական երգ», հայ բանաստեղծ Վահան Տերյանի բանաստեղծություններից[1]։
Էստոնական երգ | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Վահան Տերյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1906 |
Հրատարակչություն | Մուրճ |
Հրատարակվել է | 1906 |
Հայերեն հրատ. | 1906 |
Շարք | Մթնշաղի անուրջներ |
Վիքիդարան | Էստոնական երգ |
Պատմություն
խմբագրել«Էստոնական երգ» բանաստեղծությունը հեղինակը գրել է 1906 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է նույն թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Մուրճ» ամսագրում (№ 9, էջ 120) «Երգ» (էստոներենից) վերնագրով։ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մաս է կազմում[2]։
Տպագրվել է Վահան Տ․ գրական ստորագրությամբ։ Վերամշակումից հետո ներմուծվել է «Մթնշաղի անուրջներ» ժողովածու՝ առանց «էստոներենից» բառի, «էստոնական երգ» վերնագրով[2]։
Տարտուի համալսարանի դասախոս Ս․ Իսակովը գրել է․
Դժբախտաբար ցայսօր պարզված չեն այս հիանալի երկի գրության ոչ աղբյուրը, ոչ էլ առիթը կամ պատճառները[3]։
Որոշակի փաստեր նշում են տերյանագետները․ Տերյանին մոտիկից ճանաչողներն (Ա․ Իսահակյան, Հ․ Կուսիկյան և այլք) ասել են, որ Մոսկվայի համալսարանի ուսանող Տերյանը մի էստոնացի աղջկա հետ է ծանոթ եղել՝ Ալինա Մագուր անունով։ Որոշ ժամանակ հետո Մագուրը հեռացել է Մոսկվայից՝ վշտի մեջ թողնելով Տերյանին։ Ժամանակին ուսանող Տերյանը հաճախ է հանդիպել նրան ու լսել օրիորդի «էստոնական ծոր տղող երգերը»։ Մագուրը և նրա երգերն էլ հենց այս բանաստեղծության համար դառնում են առիթ, աղբյուր և պատճառ[1][2]։
Տարբերություններ
խմբագրելՏերյանի կողմից «Մուրճում» կատարած մշակումներ․
խմբագրելԵրբ կը հոգնես, կը գազազես դու կյանքից, |
«Մթնշաղի անուրջներում»․
խմբագրելԱրվեստում
խմբագրել«Էստոնական երգ» բանաստեղծությունը երգի է վերածել Վաչե Հովսեփյանը[4][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Տերյան, Վահան (1960). Երկերի ժողովածու։ Հատոր առաջին. Հայպետհրատ. էջեր 12, 289–290.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Վահան, Տերյան (1972). Երկերի ժողովածու։ Հատոր առաջին. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր 26, 308.
- ↑ Коммунист (1964). «198».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ https://www.aravot.am/2016/12/23/834166/. «ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ
Խոսք՝ Վահան Տերյանի
Երաժշտություն՝ Վաչե Հովսեփյանի».
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|last=
|url=
(օգնություն); line feed character in|title=
at position 14 (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «About: Vache Hovsepyan». dbpedia.org. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.