Էստոնական սառցե ճանապարհներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էստոնական սառցե ճանապարհներ, հաղորդակցման ուղիներ մայրցամաքի և Էստոնիայի փոքր կղզիների միջև։ Ճանապարհները գործում են միայն ձմռանը, երբ Բալթիկ ծովը սառցակալում է, և Էստոնիայի կապի և տրանսպորտի նախարարության հատուկ ստորաբաժանումները նախապատրաստում են ճանապարհը, զինում հատուկ ճանապարհաերթևեկության նշաններով և թույլատրում երթևեկությունը։ Այս ճանապարհները լայնորեն օգտագործվում են, քանզի ձմռանը փոքր կղզիների համար այլ տարբերակ չկա Էստոնիայի հիմնական մասի հետ կապը պահպանելու համար։
Սառցե ճանապարհներին երթևեկելու թույլատրելի արագությունը 25 կմ/ժ է։
Բացի երթևեկության օբյեկտ հանդիսանալուց, այն նաև գրավում է հազարավոր զբոսաշրջիկների։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էստոնական սառցե ճանապարհներ կատեգորիայում։ |