Էստոնիայի գրողների միություն
Էստոնիայի գրողների միություն (էստ․՝ Eesti Kirjanike Liit), էստոնացի գրողների, գրաքննադատների ու թարգմանիչների միություն։
Էստոնիայի գրողների միություն | |
---|---|
Տեսակ | artistic association? և մասնագիտական միություն |
Երկիր | Էստոնիա |
Հիմնադրված | 1922 |
Գլխադասային գրասենյակ | Տալլին, Էստոնիա |
Պաշտ. լեզու(ներ) | էստոներեն |
Կայք | ekl.ee |
Պատմություն
խմբագրելԷստոնիայի գրողների միությունը հիմնադրվել է 1922 թվականի հոկտեմբերի 8-ին էստոնացի գրողների երրորդ կոնգրեսում, որ անցկացվել է Տալլինի քաղաքապետարանում։ Կազմակերպությունը նախապես ուներ 33 անդամ։ Պաշտոնապես միության նստավայրը մինչև 1927 թվականը եղել է Տալլինը, հետո տեղափոխվել է Տարտու։ Միությունն զբաղվում էր իր անդամ գրողների գրքերի հրատարակության համար միջոցների հայթայթմամբ։ 1923 թ. ապրիլի 27-ին հրատարակվել է «Լոոմինգ» (ռուս.՝ Творчество, հայերեն՝ Ստեղծագործություն) գրական ամսագրի առաջին համարը[1][2]։
Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թվականի հոկտեմբերի 19-ին Էստոնիայի գրողների միությունը կազմալուծվեց։ Դրա փոխարեն նախապատրաստվում է նոր կազմակերպության հիմնադրումը։ Արդյունքում 1943 թվականի հոկտեմբեր 8-9 Մոսկվայում կայացած գիտաժողովի ժամանակ կազմվեց Էստոնիայի խորհրդային գրողների միությունը։ Միությունը նշված անունը կրում էր մինչև 1958 թվականը, ինչից հետո վերանվանվեց Էստոնական ԽՍՀ գրողների միություն։ Վերջին անվանումը միությունը կրում էր մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը[1]։
Գերմանական տիրապետության ընթացքում՝ 1941-1944 թթ., Էստոնիայի գրողների միությունը կառավարվում էր երեք անդամից բաղկացած խումբը, որ գլխավորում էր Ալբերտ Կիվիկասը։ 1943 թվականին Էստոնիայի գրողների միությունը՝ որպես ոչ քաղաքական կազմակերպություն, թույլատվություն ստացավ վերսկսել իր գործունեությունը։ Միության նախագահ ընտրվեց Գուստավ Սույտսը[1]։
Խորհրդային իշխանությունների հալածանքներից Շվեդիա փախած էստոնացի գրողները 1945 թվականին Ստոկհոլմում հիմնեցին Էստոնիայի գրողների արտասահմանյան միությունը։ Տարբեր տարիների միության նախագահ են եղել Աուգուստ Մյալկը (1945-1982), Կալյու Լեպիկը (1982–1999) և Էնն Նիուն (1999–2000)[1]։
1991 թ. միությունը վերստացավ իր նախկին անվանումը։ 2000 թվականի հոկտեմբերին Էստոնիայի գրողների արտասահմանյան միությունը կազմալուծվեց, իսկ նրա անդամները մտան հայրենիքում գործող միասնական միության կազմի մեջ։ 2012 թվականի մարտի 31-ի դրությամբ Էստոնիայի գրողների միությունն ունեցել է 300 անդամ, որոնց մի մասը գործել է Էստոնիայում, մյուս մասը՝ արտասահմանում[1]։
Նախագահներ
խմբագրելԷստոնիայի գրողների միություն (1922-1944)
խմբագրել- 1922–1923 Ֆրիեդեբերգ Տուգլաս
- 1923–1924 Կառլ Աստ
- 1924–1925 Էդուարդ Հուբել
- 1925–1927 Ֆրիեդեբերգ Տուգլաս
- 1927–1929 Հենրիկ Վիսնապուու
- 1929–1930 Ֆրիեդեբերգ Տուգլաս
- 1930–1936 Էդուարդ Հուբել
- 1937–1939 Ֆրիեդեբերգ Տուգլաս
- 1939–1940 Աուգուստ Յակոբսոն
- 1941–1943 Ալբերտ Կիվիկաս
- 1943–1944 Գուստավ Սույտս
Էստոնիայի գրողների արտասահմանյան միություն
խմբագրելԷստոնիայի խորհրդային գրողների միություն ու Էստոնական ԽՍՀ գրողների միություն
խմբագրել- 1943–1944 Յոհաննես Բարբարուս
- 1944–1946 Աուգուստ Յակոբսոն
- 1946–1950 Յոհաննես Սեմպեր
- 1950–1954 Աուգուստ Յակոբսոն
- 1954–1971 Յուհան Սմուուլ
- 1971–1976 Վլադիմիր Բաեկման
- 1976–1983 Պաուլ Կուուսբերգ
- 1983–1991 Վլադիմիր Բաեկման
Էստոնիայի գրողների միություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.ekl.ee/ind/index.php Արխիվացված 2013-06-06 Wayback Machine?
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.