Էստոնիայի դրամատիկական թատրոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էստոնիայի դրամատիկական թատրոն (էստ․՝ Eesti DraamateaterԷստոնիայի դրամատիկական թատրոն), դրամատիկական թատրոն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Նախկին անվանումն է՝ Վ․ Կինգիսեպի անվան պետական ակադեմիական թատրոն։
Էստոնիայի դրամատիկական թատրոն Eesti Draamateater | |
---|---|
Էստոնիայի դրամատիկական թատրոնի շենքը | |
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Երկիր | Էստոնիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1920 թ |
Նախկին անվանումներ | Դրամստուդիա, Էստոնիայի դրամատիկական թատրոն, Տալլինի դրամատիկական թատրոն, Էստոնիայի Վ․ Կինգիսեպի անվան պետական ակադեմիական թատրոն |
Կայք | draamateater.ee |
Estonian Drama Theatre Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԹատրոնն ստեղծվել է 1920 թվականին։ Նախաձեռնողները եղել են Վանեմույնե թատրոնի դերասանները։ Սկզբնական շրջանում այն դրամատիկական ստուդիա էր, որի դերասանները տարածք վարձեցին Գերմանական թատերական միությանը պատկանող շենքում։ 1939 թվականին Դրամատիկական ստուդիային հաջողվեց գնել շենքը։ 1949 թվականին Էստոնիայի դրամատիկական թատրոնը միավորվեց «Էստոնիա» դրամատիկական թատրոնի հետ։
Իր պատմության ընթացքում թատրոնն աշխատել է տարբեր անունների ներքո՝ 1920-1937 թվականները՝ Դրամստուդիա, 1937 թվականից՝ Էստոնիայի դրամատիկական թատրոն, 1949 թվականից՝ Տալլինի դրամատիկական թատրոն, 1952 թվականից կրել է Վիկտոր Կինգիսեպի անունը, իսկ 1957-1989 թվականներին՝ Էստոնիայի Վ․ Կինգիսեպի անվան պետական ակադեմիական թատրոն։
Էստոնիայի Դրամատիկական թատրոնի պատմությունն անքակտելիորեն կապված է համաշխարհային ճանաչում ձեռք բերած ռեժիսոր Վոլդեմար Պանսոյի հետ։ Նրա բեմադրությունները ձևավորեցին 1960-1970-ական թվականների թատրոնի կերպարը։
Արտաքին հղումներ
խմբագրել- Թատրոնի պաշտոնական կայքը (էստոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի դրամատիկական թատրոն» հոդվածին։ |