Էսքիզ
Էսքիզ (ֆր.՝ esquisse), ճեպանկար, նախապատկեր, գեղարվեստական ստեղծագործության (նկարի, քանդակի, ճարտարապետական նախագծի, թատերական կամ կինոյի դեկորացիայի և այլն) կամ դրա որևէ մանրամասնի մտահղացման նախապատրաստական ուրվապատկեր։ Էսքիզ կարող է կատարվել գրաֆիկական, գեղանկարչական կամ քանդակագործական արտահայտչամիջոցներով։ Էսքիզին բնորոշ է կատարման ազատ, հպանցիկ (էսքիզային) եղանակը։ Սակայն լինում են նաև ավարտուն, մանրամասներով մշակված էսքիզներ։
Լայն առումով էսքիզը բնորդից կամ երևակայությամբ կատարված անավարտ ստեղծագործություն է։
Էսքիզ է կոչվում նաև տեխնիկական նախնական գծագիրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 84)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսքիզ» հոդվածին։ |