Եվբեա
(Վերահղված է Էվբեաից)
Եվբեա (կամ Էվբեա, հին հունարեն՝ Εΰβοια [eúboja], Էվիա, հուն․՝ Εύβοια [ˈevia]), կղզի Եգեյան ծովում, Բալկանյան թերակղզու արևելյան ափի մոտ, որին միացած է կամուրջով։ Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 3908 կմ2 է։ Բարձրությունը մինչև 1743 մ է, բնակչությունը՝ 198 130 (2011)։ Գլխավոր քաղաքը Քաղկիսն է։
Եվբեա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Եվբեա |
Վայր | Եգեյան ծով |
Մասն է | Եգեյան կղզիներ |
Երկարություն | 175 կմ |
Լայնություն | 45 կմ |
Մակերես | 3670 կմ² |
Ամենաբարձր կետը | Դիրֆի |
Բնակչություն | 191 206 մարդ (2011) |
Անվանված է | Euboea? |
Անվանում
խմբագրելԱնվանումը կազմված է հին հունարեն Էուս «լավ» և բոուս «եզ, ցուլ» բառերից․ հավանաբար ցանկացել են նշել այնտեղի անասունների արժեքավորությունը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվբեա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 84)։ |