Էրեբունի (վարչական շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)Էրեբունի շրջանի համայնապատկերը համանուն ամրոցից
Երկիր Հայաստան Կարգավիճակ Երևանի վարչական բաժանում Մտնում է Երևան Վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայան Բնակչություն 126 100 մարդ (2015)[1] Տարածք 48 կմ² Հիմնադրված է 1939 թ. yerevan.am/am/districts/erebuni/
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)
Էրեբունի շրջան, շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հեկտար տարածք։
Սահմանակից է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև Հայաստանի Կոտայքի և Արարատի մարզերին։ Համաձայն 2015 թվականի վիճակագրական տվյալների՝ շրջանն ունի 126.100 բնակիչ[2]։
Ներկայումս Էրեբունու շրջանի ղեկավարն է Հակոբ Բալայանը[3]։
Ընդհանուր բնութագիր
խմբագրելԷրեբունին ունի 48 կմ² տարածք (Երևանի քաղաքի ընդհանուր տարածքի 21.52 %-ը), որից 29 կմ² զբաղեցնում են բնակելի կամ առևտրային շենքեր, շինությունները։ Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է։ Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան։ Սասունցի Դավիթ հրապարակը մետրոյի կայարանի հետ միասին կազմում է թաղամասի հիմքը։ Թաղամասի հիմնական փողոցներն են՝ Էրեբունի փողոցը, Սասունցի Դավիթ փողոցը, Ազատամարտիկների փողցը, Իվան Այվազովսկու փողոցը, Դավիթ Բեկ փողոցը, Արին Բերդ փողոցը, Արցախի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը։
Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում։
Թաղամասի բնակչության տրանսպորտային կարիքները բավարարելու համար նախատեսված է Սասունցի Դավիթ մետրոյի կայարանը, իսկ Երևանի երկաթուղային կայարանը գտնվում է շրջանի Սասունցի Դավիթ հրապարակում։ Էրեբունում գտնվում է նաև Երևանի կենտրոնական բանտը, որը հայտնի է որպես «Էրեբունի քրեակատարողական հիմնարկ»։
Էրեբունի պետական արգելոցը, որը ստեղծվել է 1981 թվականին, գտնվում է Երևանի կենտրոնից մոտ 8 կմ հեռավու՝ Էրեբունի շրջանի շրջակայքում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրության վրա։ Արգելոցը զբաղեցնում է 120 հեկտար տարածք, հիմնականում բաղկացած է կիսաեզրափակված լեռներից։
2016 թվականի դրությամբ թաղամասի բնակչության թիվը կազմում է 126.500 մարդ։
Պատմություն
խմբագրելՀին պատմություն
խմբագրելՀնագիտական վկայությունները ներկայացնում են, որ Էրեբունի ռազմական ամրոցը հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին Արգիշտի արքայի հրամանով Արին-Բերդ լեռան ժամանակակից Էրեբունի վարչական շրջանում։ Արգիշտի 1ը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր դրանցից նշանավոր էր ք ա 782թ Արին լեռան վրա կառուցված էրեբունին։
Բնակչություն
խմբագրել2011 թվականի մարդահամարի տվյալներով թաղամասում բնակվում էր 123.092 բնակիչ (Երևան քաղաքի բնակչության 11.61%-ը)։ Ըստ 2016 թվականի պաշտոնական վիճակագրական տվյալների թաղամասի բնակչությունը կազմել է շուրջ 126,500 մարդ ։
Տրանսպորտ
խմբագրելՇենգավիթ շրջանի տրանսպորտը հիմնականում հիմնված է ավտոբուսներից, տրոլեյբուսներից, մետրոյից։ Էրեբունում գտնվում է «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանը, որը գործում է 1981 թվականի մարտի 7-ից։
Հայկական երկաթուղու Երևանի երկաթուղային կայարանը գտնվում է Էրեբունիում (հիմնադրված 1902 թվականին)։ Այն կապում է Երևանը հետևյալ ուղղություններով՝
Երևան - Բաթումի,
- Երևան - Թբիլիսի,
- Երևան - Գյումրի,
- Երևան - Արարատ,
- Երևան - Արաքսի Մյասնիկյան երկաթուղային կայարան,
- Երևան - Երասխ և այլն։
Էրեբունի թաղամասում գտնվում է Երևանի երկրորդ օդանավակայանը՝ Էրեբունի օդանավակայանը։ Անկախությունից ի վեր «Էրեբունին» հիմնականում օգտագործվում է ռազմական կամ մասնավոր թռիչքների համար։
Կրթություն
խմբագրել2016-2017 թվականի դրությամբ թաղամասը ունի 23 հանրակրթական դպրոց, 3 մասնավոր դպրոց, ինչպես նաև 2 մասնագիտական դպրոց և նաև հատուկ կարիքներով երեխաների համար։ Կա նաև Միքայել Մալունցյանի անվան գեղարվեստի դպրոցը և Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը։
Սպորտ
խմբագրել«Էրեբունի» ֆուտբոլային ակումբը մարզադաշտ է դուրս է եկել 1992 թվականից մի քանի ընդմիջումներով։ Այն ներկայումս հանդես է գալիս Հայաստանի Առաջին լիգայում։
Միջազգային հարաբերություններ
խմբագրելԷրեբունի վարչական շրջանի վարչակազմը պաշտոնական համագործակցություն ունի հետևյալ քաղաքի հետ՝
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.armstat.am/file/article/bnakch_01.07.2015.pdf — National Statistical Service.
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի մեկի դրությամբ» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան». www.yerevan.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.