Էրեկցիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էրեկցիա, ֆիզիոլոգիական երևույթ է, որը բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով։ Առնանդամի էրեկցիան առաջանում է հոգեբանական, նյարդային, անոթային և ներզատիչ գործոնների համալիր փոխազդեցության արդյունքում։ Սովորաբար այն առաջանում է սեռական ցանկության և սեռական գրգռման արդյունքում։ Էրեկցիայի ձևը, անկյունը, ուղղությունը տարբեր տղամարդկանց մոտ զգալիորեն տարբերվում են։ Էրեկցիան խթանվում է վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժնի կողմից, առաջացնելով առնանդամի տրաբեկուլյար զարկերակներում և հարթ մկաններում ազոտի օքսիդի (անոթալայնիչ) քանակի ավելացում։ Զարկերակների լայնացումը հանգեցնում է առնանդամի խորշիկավոր մարմինների (corpora cavernosa) արյունալեցում։ Միաժամանակ նստախորշիկային և կոճղեզասպունգային մկանները սեղմում են խորշիկային մարմինների երակները։ Պարասիմպաթիկ ակտիվության նվազման հետ մեկտեղ էրեկցիան թուլանում է և վերջի վերջո ավարտվում։
Քանի որ էրէկցիան հանդիսանում է վեգետատիվ նյարդային համակարգի պատասխանը, այն կարող է առաջանալ տարբեր գրգիռներից՝ ներառյալ սեռական գրգռումը, ուստի այն ամբողջապես չի գտնվում գիտակցական վերահսկողության տակ։ Սպոնտան էրեկցիաներ առաջանում են քնի ժամանակ կամ առավոտյան արթնանալիս (նոկտուրնալ էրեկցիա)։ Նոկտուրնալ էրեկցիայի բացակայությունը կարող է օգնել տարբերակելու էրեկցիոն դիսֆունկցիայի ֆիզիկական կամ հոգեբանական ախտածագումը կամ իմպոտենցիան։