Էրեն Էրդեմ
Էրեն Էրդեմ (թուրքերեն՝ Eren Erdem, օգոստոսի 14, 1986[2], Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա[2]), թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ժողովրդահանրապետական կուսակցությունից։ Հայտնի է դարձել 2015 թվականի դեկտեմբերին` հրապարակելով փաստաթղթեր Իրաքի և Լևանտի իսլամական պետության գրոհայինների հետ թուրքական կառավարության կապի մասին։ Անկարայի դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել Էրեն Էրդեմի նկատմամբ՝ պետական դավաճանության մեղադրանքով։
Էրեն Էրդեմ | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 14, 1986[2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա[2] |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1986 թվականի օգոստոսի 14-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում։ Նախնական և միջնակարգ կրթություն է ստացել Ստամբուլում։ Գրել է ութ գիրք[3]։
2015 թվականի հունիսին ընտրվել է Ազգային մեծ ժողովի անդամ Ժողովրդահանրապետական կուսակցությունից։ Նույն տարվա նոյեմբերին վերընտրվեց։ 2018 թվականի հունիսին կայացած հաջորդ խորհրդարանական ընտրություններում չի վերընտրվել, ինչի հետևանքով կորցրել է պատգամավորական անձեռնմխելիությունը և 2018 թվականի ամռանը ձերբակալվել է «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանքով[4]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ երեխա։ Տիրապետում է անգլերեն լեզվին[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/eren-erdem-1986
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://erenerdem.net/sayfalar-Eren-Erdem-Kimdir-
- ↑ «Biography». www.haberler.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ В Турции задержали оппозиционного депутата
- ↑ «Eren Erdem's official biography». erenerdem.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրեն Էրդեմ» հոդվածին։ |