Էրզրումի կոնգրես (թուրքերեն՝ Erzurum Kongresi), թուրք հեղափոխականների համագումար, որն անց է կացվել 1919 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 4-ը Թուրքիայի արևելքում գտնվող Էրզրում քաղաքում՝ Ամասիայի ավելի վաղ հրապարակված շրջաբերականին համապատասխան։ Համագումարը համախմբել էր պատվիրակների Օսմանյան կայսրության արևելյան վեց նահանգներից (վիլայեթներից), որոնց շատ հատվածներ այն ժամանակ գտնվում էին Դաշինքի երկրների տիրապետության տակ[1]։ Կոնգրեսը որոշիչ դեր է խաղացել ժամանակակից Թուրքիայի ազգային ինքնության ձևավորման գործում։

Էրզրումի կոնգրեսի հիմնական բանաձևերը արտացոլող հուշարձան Էրզրումում.
1) Հայրենիքը ամբողջություն է, և այն չի կարելի մասնատել
2)Ժողովուրդը կպաշտպանի իրեն օտարազգիների կողմից ցանկացած ներխուժման կամ միջամտության դեպքում։.
3) .Հիմնական սկզբունքն այն է, որ ամեն ինչ պետք է անել ազգի ուժերով, և ամեն ինչից վեր պետք է լինի ժողովրդի կամքը։
4) Որևէ մանդատ կամ հովանավորություն չեն կարող ընդունվել։

Ծագում

խմբագրել

Մուդրոսի զինադադար

խմբագրել

Գլխավոր հոդված․ Մուդրոսի զինադադար։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նախորդող մի քանի ամիսների ընթացքում Օսմանյան ռեժիմը լուրջ փոփոխություններ կրեց։ Նույն տարվա հուլիսին Սուլթան Մեհմեդ V-ը մահացավ, և նրա իրավահաջորդը դարձավ նրա խորթ եղբայր Մեհմեդ VI-ը։ Միություն և Առաջադիմություն Կոմիտեի անդամ հանդիսացող կառավարության նախարարները, ովքեր զբավում էին Օսմանյան Կայսրության ղեկավարության գործերով 1913-1918թթ․, հրաժարական տվեցին և անմիջապես հեռացան երկրից։ Սալոնիկում դաշնակիցների՝ հաջողությամբ պսակված գրոհը ուղիղ սպառնալիք էր Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի[2] համար։ Մեհմեդ VI-ը Ահմեդ Իզեթ փաշային նշանակեց Մեծ վեզիր և հանձնարարեց նրան հաշտության հասնել դաշնակից տերությունների հետ և դուրս հանել կայսրությունը պատերազմից[3]։ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին օսմանների և դաշնակիցների միջև զինադադար կնքվեց՝ ի դեմս ռազմածովային նավատորմի նախարար Ռաուֆ Օրբայի և բրիտանացի ծովակալ Սոմերսեթ Գաֆ-Կալտորպի։ Զինադադարն, ըստ էության, վերջ դրեց օսմանների մասնակցությանը պատերազմին, և կայսերական զորքերին նահանջելու պահանջ ներկայացվեց, թեև մարտի դաշտում դեռևս շուրջ մեկ միլիոն զինվոր մնաց, և սահմանային նահանգներում կարճատև մարտերը շարունակվեցին ընդհուպ մինչև նոյեմբեր[2]։

Դաշնակցային օկուպացիա

խմբագրել

Առաջին Համաշխարհային պատերազմի հաղթողները շուտով սկսեցին կայսրության ռազմական օկուպացիան և մասնատումը։ Արաբիայում և Պաղեստինում Օսմանյան սահմանային նահանգներն արդեն գտնվում էին անգլիացիների և ֆրանսիացիների վերահսկողության տակ։ Զինադադարի ստորագրումից հետո դաշնակիցների ռազմանավերը մտան Կոստանդնուպոլսի ծովափնյա հատվածի մոտ գտնվող նեղուցները, որպեսզի ապահովեն Դարդանելի անվտանգությունը։ 1919 թվականի փետրվարին ֆրանսիացի գեներալ Ֆրանշե դ՛Էսպերեն քաղաք բերեց հունական օկուպացիոն զորքերը։ Անթալիայի անատոլիական նահանգը գրավվել էր իտալացիների կողմից, իսկ Կիլիկիայի տարածաշրջանը և Ադանայի վիլայեթը գտնվում էին Սիրիայից առաջացող ֆրանսիական զորքերի վերահսկողության տակ[4]։ 1918 թվականի վերջին արդեն սկսեցին ձևավորվել դիմադրության փոքր խմբեր ‹‹Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերություններ›› կամ Mudafaai Hukuk[5] անվան տակ։

Հունաստանի օկուպացիա

խմբագրել

Թուրքիայի Ազգային շարժման շրջադարձային պահը սկսվեց 1919 թվականի մայիսի 14-ին, երբ հունական օկուպացիոն զորքերը վայրէջք կատարեցին Իզմիրի նահանգի Զմյուռնա քաղաք։ Զմյուռնայում և նրա շրջակա տարածքներում մեծաքանակ հունական համայնքներ կային[6]։ Հունական զինված ուժերը հստակ հասկացրեցին, որ մտադիր են մշտապես բռնակցել Իզմիր նահանգը։ Հունական զորքերը գրեթե անմիջապես հանդիպեցին թուրք բնակչության կատաղի ապստամբությանն ու դիմադրությանը, որոնցից շատերը տեղի թաքստոցներից փոքր զենքեր էին ձեռք բերել[7]։ Հունական օկուպացիայի մասին լուրերն արագորեն տարածվեցին ողջ կայսրության տարածքով և բորբոքեցին թուրքերի վրդովմունքը դաշնակիցների օկուպացիայից։

Մուստաֆա Քեմալը և Թուրքիայի անկախության պատերազմը

խմբագրել

Գլխավոր հոդված․ Թուրքիայի անկախության պատերազմը։

Մինչ հունական զորքերը փորձում էին ամրապնդել Իզմիրում իրենց ունեցվածքը, Մուստաֆա Քեմալ անունով մի երիտասարդ օսմանյան սպա (հետագայում հայտնի որպես Աթաթուրք) ուղևորվում է արեւելյան նահանգներ տեսուչի իր պաշտոնը ստանձնելու։ Նրա վրա էր դրվել նահանգներում խաղաղության և կարգուկանոնի պահպանման և մնացած օսմանյան զորագնդերի կազմալուծման վերահսկողության պատասխանատվությունը։ Մայիսի 19-ին Քեմալը ժամանեց Սևծովյան նավահանգստային Սամսուն քաղաք։ Ի հեճուկս օսմանյան կարգադրութունների, Քեմալը սկսեց թուրքական ազգայնական դիմադրության շարժում կազմակերպել՝ լրիվ առանձին Կոստանդնուպոլսի oսմանյան ռեժիմից՝ նպատակ ունենալով պաշտպանել Անատոլիայի տարածքները օտար տերությունների ներխուժումից[8]։ Հունիսի 28-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի գերագույն հանձնակատարի օգնական, փոխծովակալ Ռիչարդ Վեբը Կայսրության արևելյան հատվածում թուրքական դիմադրության և ծաղկող հունա-թուրքական հակամարտության մասին հաղորդագրություն է գրել Սըր Ռիչարդ Գրեհեմին։

  Իրավիճակն այժմ շատ է լրջացել, և, իհարկե, ամեն ինչ սկսվեց հունական զորքերի կողմից Զմյուռնան գրավելու պահից...Ընդհուպ մինչև վայրէջքը Զմյուռնայում մենք թուրքերի հետ միանգամայն լավ հարաբերությունների մեջ էինք։ Թուրքերը, Իհարկե, անհանգստություններ էին պատճառում, բայց մենք աստիճանաբար կարողացանք լեզու գտնել, և կարծում եմ,մենք լավ հարաբերությունների մեջ կարող էինք լինել մինչև խաղաղության հաստատումը․․․Բայց հիմա ամեն ինչ այլ է։ Հույներն ու թուրքերը միմյանց կոտորում են Այդինի վիլայեթում։ Մուստաֆա Քեմալը զբաղված է Սամսունում և մինչ օրս հրաժարվում է ժամանել իրավիճակը շտկելու։ Ռաուֆ Բեյը և ևս մեկ-երկու մարդ Պանդերմայում շատ զբաղված են, և ամեն ինչ վկայում է, որ պաշտպանության նախարարությունն այստեղ՝ Կոստանդնուպոլսում, անկարգությունների կազմակերպման կենտրոն է հանդիսանում։

— Ռիչարդ Վեբ, Փաստաթղթեր Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ,iv, no. 433, սըր Ռ․ Գրեհեմին, 1919թ․, հունիսի 28

 

Ամասիայի ժողով

խմբագրել

1919-ի հունիսին Քեմալը գաղտնի հանդիպում ունեցավ մի քանի հայտնի թուրք պետական և ռազմական գործիչների հետ, այդ թվում՝ Ալի Ֆուաթ փաշայի և Հուսեյն Ռաուֆի (Ռաուֆ Օրբեյի) հետ Ամասիա քաղաքում։ Ամասիայի հանդիպումը հեռակա կապ էր պահպանում թուրք գեներալ Քյազըմ Կարաբեքիր փաշայի հետ, որն այն ժամանակ ղեկավարում էր Էրզրումում տեղակայված 15-րդ բանակային կորպուսը[9]։ Խորհրդակցությունը գաղափարական հիմք դրեց հետագա թուրքական ազգային շարժման և դրան հաջորդող Էրզրումի Կոնգրեսի համար։ Ամասիայում տեղի ունեցած հանդիպումից հետո Քեմալը շրջաբերական հեռագիր հղեց բազմաթիվ թուրք քաղաքական և ռազմական գործիչների՝ շարադրելով Ամասիայում թուրք ազգայնականների արտահայտած գաղափարները։ Ստորև բերված է այսպես կոչված Ամասիայի շրջաբերականի ներածական հայտարարությունը․

  1. Երկրի ամբողջականությունը, ազգի անկախությունը վտանգված են։
  2. Կենտրոնական կառավարությունը ի վիճակի չէ կատարել այն պարտականությունները, որոնց համար նա պատասխանատվություն է կրում։ Արդյունքում ազգը համարվում է գոյություն չունեցող։
  3. Միայն ազգի կամքն ու վճռականությունը կարող են փրկել նրա անկախությունը[9]։

Այդ ընթացքում գեներալ Քյազըմ Կարաբեքիրը սկսել էր Արևելյան Անատոլիայից թուրք պատվիրակների ժողովի հրավերներ ուղարկել, որը պետք է կայանար Էրզրում քաղաքում։ Քեմալը մեկնել էր Էրզրում, որպեսզի ձեռնամուխ լինի թուրք պատվիրակների հանդիպման կազմակերպմանը։ Օսմանյան դեռևս օրինական սուլթանության դեմ ապստամբության կամ դավաճանության մեղադրանքներից խուսափելու համար Քեմալը հրաժարվեց իր պաշտոնից[10]։ Օրինականության տեսանելիությունը ապահովելու համար Քեմալը ձեռք բերեց Արևելյան Անատոլիայի Իրավունքների Պաշտպանության Միության աջակցությունը, ընկերություն, որը հիմնադրվել է Էրզրումում 1919 թվականի մարտին և օրինապես գրանցվել և ճանաչվել է Էրզրումի վիլայեթի կողմից[10]։

Ընթացակարգեր

խմբագրել

1919 թվականի հուլիսի 23-ին Բիթլիսի, Էրզրումի, Սեբաստիայի, Տրապիզոնի և Վանի վիլայեթներից հիսունվեց պատվիրակներ հավաքվել էին Էրզրումում ՝ Մուսթաֆա Քեմալի և Քըզիմ Քարաբեքիրի հրավիրած համաժողովին։ Նիստի առաջին իսկ օրը պատվիրակները կոնգրեսի նախագահ ընտրեցին Մուստաֆա Քեմալին։ Կոնգրեսը մի շարք կարևոր որոշումներ կայացրեց, որոնք պետք է որոշեին Թուրքիայի անկախության պատերազմի հետագա ընթացքը։ Այն է՝ նա հաստատել է Օսմանյան կայսրության կազմում մնալու Նահանգների ցանկությունը (այլ ոչ թե տարանջատված դաշնակիցներ լինելու), հրաժարվել է կայսրության համար որեւէ մանդատային սխեմաներ ընդունել կամ քրիստոնեական տարրեր տրամադրել, ինչպիսիք են հույները կամ հայերը, որեւէ հատուկ արտոնություններ, եւ որոշել է դիմադրել ցանկացած նման միջոցի, եթե նրանք փորձեն իրագործվել։ Կոնգրեսին հաջողվել է մշակել Ազգային ուխտի կամ Ազգային պակտի Առաջին տարբերակը։ Օգոստոսի 17-ին ցրվելուց առաջ համագումարն ընտրել է "ներկայացուցչական կոմիտեի" (heyet-i temsiliye) անդամներին՝ Քեմալի գլխավորությամբ։ Մասնավորապես, այն վերահաստատեց նահանգների ցանկությունը՝ մնալ Օսմանյան կայսրության կազմում (այլ ոչ թե մասնատվել դաշնակիցների կողմից), հրաժարվեց կայսրության համար մանդատի ցանկացած սխեմայից և որոշեց առանձնահատուկ արտոնություններ չտրամադրել քրիստոնեական այնպիսի փոքրամասնություններին, ինչպիսիք են հույները կամ հայերը, և դիմակայել ցանկացած նման միջոցի դրանց իրականացման փորձի դեպքում[11][12]։ Համագումարին հաջողվեց մշակել «Misak-ı Millî» կամ Ազգային պակտի նախագիծը[10]։ Նախքան օգոստոսի 17-ին համաժողովի ցրվելը համաժողովի ընտրված անդամներից կազմվեց «Ներկայացուցչական կոմիտե» (heyet-i temsiliye), որի ղեկավար ընտրվեց Քեմալը[13]։

Մինչ ընթանում էր Կոնգրեսի նիստը, գեներալ Քյազըմ Կարաբեքիրը սուլթանատից ուղիղ հրաման էր ստացել ձերբակալել Քեմալին ու Ռաուֆին և զբաղեցնել արևելյան նահանգների գլխավոր տեսուչի պաշտոնը։ Նա մարտահրավեր նետեց Կոստանդնուպոլսի կառավարությանը և հրաժարվեց իրականացնել ձերբակալումը[10]։

Համաժողովը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին գտնվում էր Սանասարյան վարժարանը՝ հեղինակավոր դպրոցը և հայ մշակույթի ու կրթության նախկին տարածաշրջանային կենտրոնը[14]։

Բանաձևեր

խմբագրել

Բանաձևերը ստացան հետևյալ ձևակերպումները[15][16]

  • Հայրենիքի տարածքային ամբողջականությունն ու անբաժանելիությունը պետք է պաշտպանված լինեն։ (Հրովարտակ հոդված 6․ Կանոնադրությանն առնչվող բաժին, Հոդված 3, Կանոնադրության և Հրովարտակի հոդված i)
  • Ժողովուրդը դիմադրելու է արտաքին օկուպացիային և եզրակացություններին։ (կանոնադրության հոդվածներ 2 և 3; հրովարտակի հոդված 3)
  • Կձևավորվի ժամանակավոր կառավարություն, եթե Կոստանդնուպոլսի կառավարությունը չկարողանա պահպանել ազգի անկախություն ու միասնությունը։ (կանոնադրության հոդված 4, Հրովարտակի հոդված 4)
  • Նպատակն է համախմբել ազգային ուժերը իշխող գործոնում և հաստատել ազգի կամքը որպես սուվերեն իշխանության։ (Հրովարտակ, հոդված 3)
  • Ժողովուրդը չի ճանաչելու մանդատի կամ պրոտեկտորատի կարգավիճակը։ (Հրովարտակ, հոդված 7)

Ազդեցություն

խմբագրել

Էրզրումի կոնգրեսին հաջորդեց Սեբաստիայի կոնգրեսը, որին ներկա էին պատվիրակներ ողջ կայսրությունից։ Սիվասի Կոնգրեսը ողջ Անատոլիայում և Ռումելիայում կիրառեց Էրզրումի Կոնգրեսում ներկայացված գաղափարները։ Արևելյան Անատոլիայի Իրավունքների Պաշտպանության Միությունը վերանվանվեց Անատոլիայի և Ռումելիայի Իրավունքների Պաշտպանության Միության[17]։ Էրզրումի Կոնգրեսը թուրք պատվիրակների առաջին ժողովն էր Թուրքական Անկախության Պատերազմի ժամանակ, որը հանգեցրեց Օսմանյան Սուլթանության վերացմանը։ Չնայած Սիվասի կոնգրեսը աջակցություն հայտնեց սուլթանին, այն հստակեցրեց, որ Կոստանդնուպոլսում կառավարությունն ու մեծ վեզիրը անկարող են համարում պաշտպանել կայսրության թուրք քաղաքացիների իրավունքներն ու տարածքները[18]։ Այն հակամարտության տրամադրություն հաղորդեց՝ որպես թուրքական ազգայնականության դրսևորումներից մեկը և որոշակի դեր խաղաց նոր ձևավորվող Թուրքական Հանրապետության համար Նոր թուրքական ազգային ինքնության սահմանման գործում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hovannisian, Richard G. (1971). The Republic of Armenia: The First Year, 1918-1919, Vol. I. Berkeley: University of California Press. էջեր 434–437. ISBN 0-520-01984-9.
  2. 2,0 2,1 Findley, Carter Vaughn. Turkey, Islam, Nationalism, and Modernity. Yale University Press, 2010, p. 215
  3. Lewis, Bernard. The Emergence of Modern Turkey. Oxford University Press, 1968, p. 239
  4. Lewis, p. 240
  5. Lewis, p. 246
  6. Michael Llewellyn-Smith. Ionian Vision: Greece in Asia Minor 1919-1922. St. Martin's Press, New York, 1973, p. 88
  7. Llewellyn Smith, p. 90
  8. Llewellyn Smith, p.103
  9. 9,0 9,1 Lewis, p. 247
  10. 10,0 10,1 10,2 10,3 Lewis, p. 248
  11. Hovannisian. Republic of Armenia, p. 436.
  12. "Erzurum Kongresi Kararları (23 Temmuz - 7 Ağustos 1919)"http://www.kultur.gov.tr/TR/belge/1-24086/erzurum-kongresi-kararlari-23-temmuz---7-agustos-1919.html Արխիվացված 2017-02-03 Wayback Machine
  13. Zürcher, Eric J. Turkey: A Modern History, 3rd. Ed. London: I.B. Tauris, 2004, p. 150.
  14. Hovannisian. Republic of Armenia, pp. 435-436.
  15. M. Fahrettin Kırzıoğlu, Bütünüyle Erzurum Kongresi, 1993, p. 131.
  16. Ekmeleddin İhsanoğlu, History of the Ottoman state, society & civilisation, 2001, p. 827
  17. Lewis, p. 248-249
  18. Lewis, p. 249

Տես նաև

խմբագրել