Էրիկս Էշենվալդս
Էրիկս Էշենվալդս (լատիշ․՝ Ēriks Ešenvalds, հունվարի 26, 1977[1], Պրիեկուլե, Liepāja District, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժամանակակից լատիշ կոմպոզիտոր[2][3], Լատվիայի երաժշտական ակադեմիայի դասախոս։ Լատվիայի Երաժշտական մեծ մրցանակի եռակի դափնեկիր[4], երեք աստղի շքանշանի սպա։
Էրիկս Էշենվալդս | |
---|---|
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Ēriks Ešenvalds |
Ծնվել է | հունվարի 26, 1977[1] (48 տարեկան) Պրիեկուլե, Liepāja District, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Լատվիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | eriksesenvalds.com |
Կենսագրություն
խմբագրելԷրիկս Էշենվալդսը ծնվել է Պրիեկուլում։ 1995-1997 թվականներին սովորել է Լատվիայի բապտիստական հոգևոր ճեմարանում, 2004 թվականին ավարտել է Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիան (կոմպոզիցիայի մագիստրոս, ղեկավար՝ Սելգա Մենցե)։ Նա վարպետության դասեր է ունեցել կոմպոզիտորներ Մայքլ Ֆիննիսիի, Կլաուս Հուբերի, Ֆիլիպ Մանուրիի և Ջոնաթան Հարվիի մոտ։ 2002-2011 թվականներին մասնակցել է «Լատվիա» երգչախմբին[2][3], 2011-2013 թվականներին նա Քեմբրիջի համալսարանի Տրինիտի քոլեջի ստեղծագործական արվեստների արտոնյալ ուսանող էր[5]։ Լատվիայի Երաժշտական մեծ մրցանակի եռակի դափնեկիր[4], Կոմպոզիտորների միջազգային տրիբունայի մրցանակի դափնեկիր «Լեգենդ բանտարկված կնոջ մասին» ստեղծագործության համար[6]։ 2014 թվականին Համաշխարհային երգչախմբի խաղերի օրհներգի հեղինակն է Ռիգայում, որն այդ տարի ճանաչվել էր Եվրոպական մշակույթի մայրաքաղաք[7]։
Ներկայումս Լատվիայի երաժշտական ակադեմիայում կոմպոզիցիա է դասավանդում։ Ամուսնացած է, ունի չորս երեխա[8]։
Ձայնագրություններ
խմբագրելԷշենվալդսի ձայնագրությունները թողարկվում են Hyperion Records, Decca Classics, Deutsche Grammophon, Delphian Records, Pentatone և Ondine ստուդիաների կողմից[2]։ Հետևյալ ձայնագրությունները նվիրված են բացառապես նրա աշխատանքներին.
- «Սուրբ Ղուկասի սերը, սուրբ աշխատություններ» (St Luke Passion Sacred Works) — Լատվիայի ռադիոյի երգչախումբ, Ռիգայի և Սիգվարդս Կլյավի սիմֆոնիկ նվագախումբ (Ondine, 2016)
- «Հյուսիսային լույսեր և այլ երգչախմբային աշխատություններ» (Northern Lights & other choral works) — Քեմբրիջի Տրինիտի քոլեջի երգչախումբ և Ստիվեն Լեյտոն (Hyperion Records, 2015)
- «Երկնքի հիմքում» (At the Foot of the Sky) — «Լատվիա» պետական երգչախումբ և Մարիս Սիրմաիս (2013)
- «Կիրք և Հարություն և այլ երգչախմբային աշխատություններ» (Passion & Resurrection & other choral works) — Britten Sinfonia, Polyphony երգչախումբ և Ստիվեն Լեյտոն (Hyperion Records, 2011)
- «O Salutaris» — կամերային երաժշտական երգչախումբ և Մարիս Սիրմաիս (2011)
«Հյուսիսային լույսեր և այլ երգչախմբային աշխատությունները» (Northern Lights & other choral works) մտել է Gramophone Classical Music Awards-ի 2015 թվականի անվանակարգի կարճ ցուցակի մեջ[9], մրցանակ է ստացել 2015 թվականի Gramophone անգլիական ամսագրի քննադատների կողմից[10] և մտել է 2015 թվականի լավագույն ալբոմների ցանկի մեջ Ici Radio-Canada Première վարկածով[11]։ At the Foot of the Sky (2013) և O Salutaris (2011) ալբոմները ճանաչվել են համապատասխան տարիների Լատվիայի լավագույն դասական ալբոմներ[12][13]։ 2016 թվականին Պորտլենդ նահանգի համալսարանի կամերային երգչախումբը վերաձայնագրել է ալբոմները Էշենվալդսի երաժշտությամբ[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1037377974 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 «Ēriks Ešenvalds». Edition Peters Artist Management. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 3,0 3,1 «Ešenvalds, Ēriks (1977)». Musica Baltica. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 4,0 4,1 «LMB laureāti». Lielā mūzikas balva (լատվիերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Latvian Composer Eriks Esenvalds appointed Fellow Commoner in Creative Arts». Trinity College Cambridge. University of Cambridge. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «2006 IRC (53rd session)». International Rostrum of Composers. International Music Council. Արխիվացված է օրիգինալից 2017-07-30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Ē.Ešenvalds has composed an official song». Riga European Capital of Culture 2014. 2012 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Концерты с музыкой Эшенвалдса в Москве(ռուս.)
- ↑ «Gramophone Awards Shortlist 2015 digital magazine». Gramophone Magazine. 2015 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Coghlan, Alexandra (December 2015). «Northern Lights». Gramophone Magazine (Vol. 93, No. 1130): 19.
- ↑ «Les 12 meilleurs albums de 2015» (French). ICI Radio-Canada. 2015 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gada Balva 2013 rezultāti». Mūzikas ierakstu gada balva Zelta Mikrofons (լատվիերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Gada Balva 2011 rezultāti». Mūzikas ierakstu gada balva Zelta Mikrofons (լատվիերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Scott, Aaron (2016 թ․ մայիսի 19). «OPB: PSU Chamber Choir Meets Eriks Esenvalds' Haunting Music». Portland State University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- վեբկայք
- Edition Peters Artist Management Արխիվացված 2017-08-29 Wayback Machine(անգլ.)
- Musica Baltic(անգլ.)
- Edition Peters(անգլ.)
- Պրոֆիլ Hyperion Records-ի կայքում(անգլ.)
- Պրոֆիլ լատվիական երաժշտության տեղեկատվական կենտրոնում Արխիվացված 2019-04-18 Wayback Machine(անգլ.)