Էրիկ Մուսամբանի
Էրիկ Մուսամբանի Մալոնգա (իսպ.՝ Eric Moussambani Malonga, մայիսի 31, 1978, Մալաբո, Հասարակածային Գվինեա), լողորդ Հասարակածային Գվինեայից։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ 100 մետր ազատ ոճում օլիմպիական բոլոր մրցալողերի հաղթողների մեջ ցույց է տվել վատագույն արդյունքը[1]:
Էրիկ Մուսամբանի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ֆր.՝ Éric Moussambani |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Հասարակածային Գվինեա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 31, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մալաբո, Հասարակածային Գվինեա |
Կենսագրություն
խմբագրելԷրիկը լողով սկսել է զբաղվել Օլիմպիական խաղերից ընդամենը 8 ամիս առաջ․ նա մարզվել է Մալաբոյի 20-մետրանոց հյուրանոցային լողավազանում, իսկ 50-մետրանոց լողավազան առաջին անգամ տեսել է Սիդնեյում։ Ավելին, խաղերի նախօրեին Մուսամբանիին սխալմամբ հայտնել էին, որ նա պետք է մասնակցի միայն 50 մետր մրցատարածության մրցումներին, և նա մարզվել էր՝ դա հաշվի առնելով[2]։ Նա Օլիմպիական խաղերում հայտնվել է թանկարժեք սպորտային օբյեկտներ չունեցող զարգացող երկրներին հատկացվող հատուկ տեղի շնորհիվ[3]։
Օլիմպիական մրցալող
խմբագրելԻր մրցալողի ժամանակ Էրիկ Մուսամբանին մնացել էր միակ մասնակիցը, քանի որ նրա երկու մրցակիցները որակազրկվել էին սխալ մեկնարկի պատճառով: Տարածության առաջին կեսը լողորդն անցել է 40,97 վայրկյանում: Վերջնարկին նա հասել է 1:52,72 արդյունքով։ Համեմատության համար՝ առաջին տեղը զբաղեցրած Պիտեր վան դեն Հոգենբանդը ցույց է տվել 48,30 վայրկյան արդյունք: Ձևականորեն այդ ժամանակը դարձել է Հասարակածային Գվինեայի նոր ռեկորդ և Մուսամբանիի անձնական ռեկորդ[4]:
Մրցումներից հետո Էրիկը հայտարարել է մամուլին[4].
Հետագա տարիներ
խմբագրելԷրիկ Մուսամբանին վիզայի հետ կապված խնդիրների պատճառով չի մասնակցել 2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերին[5]։ Նա չի մասնակցել նաև Պեկինի օլիմպիական խաղերին[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Chaudhary V. (2000-09-20). «Swimmer Eric Moussambani sets Olympic record - the slowest». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-08-20-ին. Վերցված է 2019-03-13-ին.
- ↑ Glendenning, Barry (2012-01-25). «50 stunning Olympic moments No11: Eric Moussambani flails way to glory». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-08-14-ին.
- ↑ «WATCH Great Olympic Moments: Eric The Eel Goes Solo». HuffPost UK (անգլերեն). 2012-05-30. Վերցված է 2024-08-14-ին.
- ↑ 4,0 4,1 Glendenning, Barry (2012-01-25). «50 stunning Olympic moments No11: Eric Moussambani flails way to glory». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-08-14-ին.
- ↑ «BBC SPORT | Olympics 2004 | Swimming | Eric 'the Eel' misses Games». Արխիվացված է օրիգինալից 2018-01-24-ին. Վերցված է 2011-01-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Famously slow swimmer Eric Moussambani set for Olympic return as Eq. Guinea coach». Yahoo News (ամերիկյան անգլերեն). 2012-03-30. Վերցված է 2024-08-14-ին.