Էրոտաս (հունարեն։ "Έρωτας"; հայերեն։ Սեր), ոմանց մեջ հայտնի որպես "Erotas Ksafnikos" (հայերեն։ Հանկարծակի սեր), հայ երգչուհի Սիրուշոյի սինգլը, որը թողարկվել է 2009 թվականին։ Երգը հունարեն լեզվով է և այն Սիրուշոյի առաջին հունարեն երգն է։ Տեսահոլովակը ցուցադրվել է Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։ Երգը հունական մոտիվներով է։ Կոմպոզիտորը Հայկոն է։ Երգի հեղինակն է Նատալիա Գերմանոուն, ով նաև համահեղինակն է Ելենա Պապարիզուի "My Number One" երգի, որը Եվրատեսիլ 2005 երգի մրցույթի հաղթող երգն է։ Երգը Սիրուշոն առաջին անգամ կատարել է՝ Սալոնիկում, այնուհետև Տաշիր ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։

«Էրոտաս(Έρωτας)»
Սիրուշոի երգը
Թողարկված2009 հունվար
Ձայնագրված2009
Ժանրդանս-փոփ,Laïko
ՀեղինակՆատալիա Գերմանոու
ՊրոդյուսերՀայկո