Էքսեկիաս, (Ἐξηκίας, մ.թ.ա. 6-րդ դար, Հին Աթենք - մ.թ.ա. 6-րդ դար կամ մոտ մ. թ. ա. 525), մ. թ. ա. VI դարի հույն բրուտագործ և սափորանկարիչ, «սև ֆիգուրներով» ոճի մեծ վարպետ։ Ստեղծել է էպիկականորեն հանդարտ, պատմողական բնույթի («Աքիլլեսը և Այաքսը շաշկի խաղալիս»), դինամիզմով հարուստ («Այաքսը Աքիլլեսի դին տանելիս»), հոգեբանական պատկերման միտումներով («Այաքսի ինքնասպանությունը») սափորանկարներ։ Էքսեկիասի գործերը աչքի են ընկնում հստակ և զուսպ գծանկարով («Դիոնիսոսը մակույկի վրա»)։

Էքսեկիաս
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
ԾննդավայրՀին Աթենք
Մահացել էմ.թ.ա. 6-րդ դար կամ մոտ մ. թ. ա. 525
ՔաղաքացիությունՀին Աթենք
Մայրենի լեզուհին հունարեն
ԵրկերAmphora by Exekias with Ajax and Achilles?, Neck Amphora by Exekias?, Grave pinakes by Exekias? և Dionysos Cup?
Մասնագիտությունblack-figure vase painter, ancient Greek potter և Attic vase-painter
Ստորագրություն
Изображение автографа
 Exekias Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 99
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքսեկիաս» հոդվածին։