Լուսակայացույց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լուսակայացույց[1], էքսպոնոմետր (լատին․՝ expono), սարք, որը հաշվում է լույսի քանակը, որի շնորհիվ լուսանկարիչը կամ օպերատորը որոշում է պահաժամը և դիաֆրագման։ Նման սարքեր են նաև ֆլեշմետրը և մուլտիմետրը։
Լուսակայացույցի տեսակները
խմբագրելԱղյուսակային
խմբագրելԻրենից ներկայացնում է աղյուսակ, որտեղ մանրամասնորեն նկարագրված են նկարահանման պայմանները և այն, թե ինչ կարգավորումներ պետք է տեղադրել ֆոտո կամ կինոխցիկի վրա։
Օպտիկական
խմբագրելԱյս տեսակի լուսակայացույցում գլխավոր համեմատական տարրը հանդիսանում է մարդու աչքը։
Ֆոտոէլեկտրոնային
խմբագրելԼույսը, ընկնելով լուսատարրի վրա, սլաքի օգնությամբ ցույց է տալիս տվյալն աղյուսակի կամ էկրանի վրա։ Ֆոտոէլեկտրոնային լուսակայացույցներն իրենց հերթին բաժանվում են ևս մի քանի տեսակների։
Սելենային
խմբագրելՍարքի լուսակայացույցի լուսատարրը կազմված է սելենային ֆոտոդիոդներից։ Սելենային լուսակայացույցներն իրենց կառուցվածքով բավականին պարզ են և չեն պահանջում հոսանքի աղբյուր (մարտկոց)՝ աշխատելու համար։ Սելենային լուսակայացույցները մենք կարող ենք հանդիպել «Լենինգրադ 1,2,3,4,7,8,10» սարքերի և «Զենիտ-Ե», «Զենիտ-11», «ՖԵԴ-4» ու «ՖԵԴ-5» ֆոտոխցիկներում։
Ֆոտոռեզիստորային
խմբագրելԱյսպիսի լուսակայացույցների հիմքում ընկած է գալվանաչափը։ Նման լուսակայացույցները հանդիպում են «Սվերդլովսկ 2,4,6», իսկ ֆոտոռեզիստորային լուսակայացույցները՝ Պենտաքս խցիկներում։
Թվային
խմբագրելԹվային լուսակայացույցի հիմքում ընկած է Ֆոտոռեզիստորային լուսակայացույցի կառուցվածքը, բայց տվյալները թվայնացվում են և ուղարկվում միկրոմշակիչ, որտեղ ավելի ճշգրիտ են հաշվարկվում։ Նման լուսակայացույցներն աշխատում են մարտկոցներով։
-
Թվային լուսակայացույց
-
Աղյուսակային լուսակայացույց
-
Աղյուսակային լուսակայացույց
-
Սելենային լուսակայացույց
-
Թվային լուսակայացույց
-
Թվային լուսակայացույց
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան, Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան - Լուսակայացույց». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.