Ընդերքային ջրեր
Ընդերքային ջրեր կամ Գրունտային ջրեր (գետնաջրեր), քարոլորտում առաջին ջրակայուն շերտի վրա ջրատար հորիզոնի ստորերկրյա ջրերը։ Սնվում են մթնոլորտային տեղումներից, գետերից, լճերից, ջրամբարներից և այլն։ Ընդերքային ջրերին բնորոշ է ճնշման բացակայությունը։ Տեղանքի երկրաբանական կառուցվածքին համապատասխան՝ երկրակեղևում գրունտային ջրերը տեղադրված են հոսքերով կամ ավազաններով։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում տարածված են Արարատյան, Շիրակի, Լոռու, Մասրիկի և այլ միջլեռնային գոգավորություններում։ Գրունտային ջրերի բարձր մակարդակը Արարատյան և Մասրիկի դաշտերում առաջացրել է հողերի աղակալում ու ճահճացում, որոնք բարելավվում են քիմիական ու ցամաքուրդման միջոցներով։ Խոր ջրատար հորիզոնների գրունտային ջրերը (Շիրակի արտեզյան ավազան) ջրհան կայանների միջոցով դուրս են բերվում երկրի մակերևույթ և օգտագործվում ջրամատակարարման նպատակով։ Հայկական հրաբխային բարձրավանդակում գրունտային ջրերով հարուստ են միջլեռնային գոգավորությունները և լավային գոյացումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 238)։ |