Ընթրիք հիմարի հետ (ֆր.՝  Le dîner de cons), ռեժիսոր Ֆրանսիս Վեբերի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1998 թվականին։ Ֆիլմը համանուն պիեսի վերամշակումն է, որի բեմադրիչը ևս Վեբերն է, իսկ Ժակ Վիլյեն խաղում է նույն դերը։

Ընթրիք հիմարի հետ
ֆր.՝ Le Dîner de cons
Երկիր Ֆրանսիա
Ժանրկինոկատակերգություն[1][2]
ՀիմքԸնթրիք հիմարի հետ
Թվական1998 և փետրվարի 4, 1999[3]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖրանսիս Վեբեր[1][4][5]
ՊրոդյուսերԱլան Պուռ
Սցենարի հեղինակՖրանսիս Վեբեր
ԴերակատարներԺակ Վիլյերե[6][4][5][…], Տիրի Լերմիթ[6][4][5][…], Ֆրանսիս Յուստեր[6][4][5], Ալեքսանդրա Վանդերնոտ[6][5], Դանիել Պրևո[6][4], Բեռնար Ալան, Կանդիդ Սանչես[6], Կատրին Ֆրո[6][5], Քրիստիան Պերեյրա[6], Էդգար Ժիվրի[6], Լորան Ժանդրոն[6], Միշել Կաչա[6], Pétronille Moss?[6], Ֆիլիպ Բրիգո[6], Պիեռ Առնո Ժյուեն[6], Ռեմի Ռուբախա[6], Դանիել Ռուսո[7] և Դանիել Մարտեն[7]
ՕպերատորԼուչանո Տովոլի
ԵրաժշտությունՎլադիմիր Կոսմա
ՄոնտաժԺորժ Կլոտց
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունGaumont
Տևողություն80 րոպե

Սյուժե

խմբագրել

Ամեն չորեքշաբթի երիտասարդ ազնվականների խումբը ընթրիք է կազմակերպում, որին յուրաքանչյուր մասնակից պիտի մի հիմարի բերի։ Նա, ում բերած հիմարն ամենահամոզիչն է, մրցանակ է շահում։ Երբ հասնում է հյուր բերելու Պիեռի հերթը, վերջինս շատ է ուրախանում։ Չէ որ նախօրեին Պիեռը ծանոթացել է մի ֆանտաստիկ հիմարի` Ֆրանսուա Պինյոնի հետ։ Սակայն նրան ընթրիքի հրավիրելով` Պիեռը չէր էլ կարող ենթադրել, թե ինչպես է այդ Պինյոնը մի քանի ժամվա մեջ հիմնավորապես կործանելու իր կյանքը։

Դերերում

խմբագրել
  • Ժակ Վիլյերե` Ֆրանսուա Պինյոն
  • Տիերի Լերմիթ` Պիեռ Բրոշան, հրատարակիչ
  • Ֆրանսիս Յուստեր` Ժյուստ Լեբլան, գրող
  • Դանիել Պրևո` Լյուսլեն Շևալ, Ֆրանսուայի ընկերը
  • Ալեքսանդրա Վանդերնոտ` Կրիստին Բրոշան, Պիեռի կինը
  • Կատրին Ֆրո` Մառլեն Սոսյոր
  • Էդգար Ժիվրի` Ժան Կորդյե
  • Քրիստիան Պերեյրա` բժիշկ Սորբյե
  • Մոսս Պետրոնի` Լուիզա Բլոնդ, Ֆրանսուայի գործընկերուհին

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր` Ֆրանսիս Վեբեր
  • Սցենարի հեղինակ` Ֆրանսիս Վեբեր
  • Օպերատոր` Լուչանո Տովոլի
  • Մոնտաժը` Ժորժ Կլոցի
  • Կոմպոզիտոր` Վլադիմիր Կոսմա
  • Նկարիչ` Հուգո Տիսսանդիեր

Վերաթողարկումներ

խմբագրել
  • 2007 թվականին վարձույթում է հայտնվել ֆիլմի հնդկական րիմեյքը` «Տապակած ուղեղ» վերնագրով։
  • 2010 թվականին համաշխարհային էկրան է բարձրացել ֆիլմի ամերիկյան րիմեյքը` «Ընթրիք հիմարների հետ» վերնագրով, որի գլխավոր դերը խաղում էր ամերիկյան կատակերգու Սթիվ Կարելը։

Գեղարվեստական առանձնահատկություններ

խմբագրել
  • Ֆիլմում հնչում է ֆրանսիացի բանաստեղծ և կոմպոզիտոր Ժորժ Բրասսենսի «Le temps ne fait rien à l'affaire» երգը։

Մրցանակներ

խմբագրել

Սեզար մրցանակ

խմբագրել
  • Սեզար` լավագույն սցենարի և վերամշակման համար` Ֆրանսիս Վեբեր
  • Սեզար` տղամարդու լավագույն դերի համար` Ժակ Վիլյերե
  • Սեզար` տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար` Դանիել Պրևո
  • Առաջադրում «Սեզար» մրցանակի` լավագույն ֆիլմ անվանակարգում
  • Առաջադրում «Սեզար» մրցանակի` լավագույն ռեժիսոր անվանակարգում (Ֆրանսիս Վեբեր)
  • Առաջադրում «Սեզար» մրցանակի` երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար (Կատրին Ֆրո)

Լյումիեր մրցանակ

խմբագրել
  • Լյումիեր մրցանակ` լավագույն սցենարի համար, Ֆրանսիս Վեբեր
  • Լյումիեր մրցանակ` տղամարդու լավագույն դերի համար, Ժակ Վիլյերե

Հավելյալ փաստեր

խմբագրել
  • Պիեռ Բրոշանի դերի համար դիտարկվել է Ժերար Դեպարդիեն։
  • Ֆիլմը տևում է մեկուկես ժամ, ի տարբերություն թատերական ներկայացման։
  • Թատերական բեմադրության մեջ Պիեռ Բրոշանի դերը խաղացել է Կլոդ Բրասսերը, այնուհետև` Միշել Ռուն։
  • Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել