Ընձուղտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընձուղտ (այլ կիրառումներ)
Հյուսիսային ընձուղտ | |
Հյուսիսային ընձուղտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Ընձուղտանմաններ (Giraffidae) |
Ցեղ | Giraffa |
Տեսակ | Հյուսիսային ընձուղտ (G. camelopardalis) |
Միջազգային անվանում | |
Giraffa camelopardalis | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ընձուղտ (լատին․՝ Giraffa camelopardalis) զույգսմբակավորների կարգի ընձուղտանմանների ընտանիքի կաթնասուն։ Համարվում է ամենաբարձր ցամաքային կենդանին։ Իրեն բարեկամ օկապիից («անտառային ընձուղտ») տարբերվելու համար երբեմն անվանվում է տափաստանային ընձուղտ։
Նկարագիրը
խմբագրելԸնձուղտի արու առանձնյակների բարձրությունը հասնում է 5,5 մետրի, իսկ քաշը՝ 900 կգ։ Էգ առանձնյակները, որպես կանոն, ավելի փոքր են ու ավելի քիչ են կշռում։ Ընձուղտների պարանոցը շատ երկար է, չնայած որ ընձուղտները ինչպես համարյա բոլոր կաթնասունները ունեն 7 պարանոցային ողեր։ Բարձր հասակը ճնշում է արյան շրջանառության համակարգը, հատկապես գլխուղեղի արյան մատակարարումը, ինչի պատճառով էլ ընձուղտների սիրտը շատ ուժեղ է։ Այն կշռում է 12 կգ, րոպեում մղում 60 լ արյուն և ստեղծում ճնշում, որը երեք անգամ բարձր է քան մարդու մոտ։
Ընձուղտի մորթու նկարը կազմված է մուգ բծերից, որոնք առանձնանում են մարմնի բաց գույնից. յուրաքանչյուր ընձուղտի մորթու գունավորումը առանձնահատուկ է ինչպես մարդկանց մատնահետքերը։ Ընձուղտի մարմնի ստորին մասը ավելի բաց է և առանց բծերի։ Ընձուղտների գլխի վրա կան երկու մորթով ծածկված եղջյուրիկներ։ Երբեմն հանդիպում են եղջյուրիկների երկու զույգ։ Սև աչքերը շրջապատված են խիտ թարթիչներով, ականջները կարճ են։ Ունեն լավ տեսողություն, լսողություն և հոտառություն, ինչը նրանց թույլ է տալիս ժամանակին նկատել վտանգը։ Լավ տեսողությանը նպաստում է նաև բարձր հասակը. իրենց ցեղակիցներին ընձուղտները կարող են նկատել մեկ կիլոմետր հեռավորությունից։
Ընձուղտները կարող են արագ վազել, և անհրաժեշտության դեպքում զարգացնում են 55 կմ/ժ արագություն։ Սակայն հիմնականում նրանք տեղաշարժվում են դանդաղ՝ սկզբում առաջ դնելով երկու աջ ոտքը, հետո՝ երկու ձախը։ Իրենց մեծ քաշի և բարակ ոտքերի պատճառով ընձուղտները կարող են քայլել միայն պինդ մակերևույթով։ Նրանք հեռու են մնում ճահճային տեղանքից, իսկ գետերը նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ են։ Չնայած այս ամենին ընձուղտները կարող են ցատկել և հաղթահարել մինչև 1,85 մ բարձրությամբ պատնեշները։
Տարածվածություն
խմբագրելԸնձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում։ Ներկայումս նրանց կարելի է հանդիպել միայն Սահարայի հարավում և հարավ-արևմուտքոմ՝ առաջին հերթին Արևելյան և Հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Սահարայից հյուսիս բոլոր պոպուլյացիաները բնաջնջվել են մարդու կողմից դեռ հնում. Հին Եգիպտոսում ընձուղտները ապրել են Նեղոսի դելտայում և Միջերկրական ծովի ափերին։ 20-րդ դարում ընձուղտների արեալը կրկին կրճատվել է։ Ընձուղտների համեմատաբար մեծ պոպուլյացիաները ապրում են արգելաբնոցներում և ռեզերվացիաներում։
Ընդհանուր տեղեկություններ ընձուղտի մասին
խմբագրելԸնձուղտները կազմում են երկսմբակավոր որոճող կաթնասուն կենդանիների առանձին ընտանիք։ Հայտնի են իսկական կամ սովորական ընձուղտները և նրանց մոտ ցեղակից օկապիները։ Սովորական ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է։ 6 մ-ի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը։ Խոշոր կենդանի է. արուների կենդանի զանգվածը հասնում է 750 կգ-ի։ Գլուխը փոքր է, ոտքերը՝ երկար, առջևի ոտքերը հետևիններից ավելի երկար են։ Ճակատին ունի մաշկապատ եղջյուրիկներ։ Սովորական ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն, տարբեր ձևերի խալերով։ Ընձուղտներն ունեն սուր տեսողություն և շատ արագավազ են։ Սնվում են ակացիայի ճյուղերով ու տերևներով։ Ունենում են 1 ձագ։ Ապրում են Աֆրիկայի սավաննաներում՝ 12–15 (երբեմն՝ մինչև 70) կենդանիներից բաղկացած հոտերով։ Ընձուղտի միսն ուտում են, իսկ մաշկն օգտագործվում է զանազան արտադրությունների մեջ։ Սովորական ընձուղտների քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում դրանք լրիվ անհետացել են։ Մոտ 100 տարի առաջ Աֆրիկայի անտառներում հայտնաբերվել է մի անսովոր կենդանի։ Տեղացիները նրան օկապի են անվանել։ Պարզվել է, որ օկապին ընձուղտի մոտիկ ցեղակիցն է. ունի կարճ պարանոց ու ոտքեր, նուրբ մետաքսանման մազածածկ, ոտքերին՝ սև ու սպիտակ զոլեր։ Անտառում կեր (հիմնականում՝ տերևներ) հայթայթելու համար առանձնապես բարձրահասակ լինելն անհրաժեշտ չէ։ Օկապիի մնդավի (պարանոցից մինչև ոտքերի ծայրը) բարձրությունը 1,5–1,7 մ է, կենդանի զանգվածը հասնում է մինչև 250 կգ-ի։ Մարմինը դեղնակարմրավուն է՝ առանց խալերի։ Ականջները մեծ են, լսողությունը՝ սուր։ Անտառում դա շատ անհրաժեշտ է։ Օկապիներն ապրում են միայնակ կամ զույգերով։
Արտաքին հղումներ
խմբագրել- Ընձուղտը zooclub.ru-ում Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Տեղեկություն ընձուղտների մասին Սան Դիեգոյի կենդանաբանական այգու կայքում (անգլերեն)
- Փաստեր, լուսանկարներ և վիդեոներ ընձուղտների մասին (անգլերեն)
- Փաստեր և լուսանկարներ ընձուղտների մասին (անգլերեն)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընձուղտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընձուղտ» հոդվածին։ |