Թաբարի (պարս.՝ محمد بن جریر طبری, արաբ․՝ أبو جعفر محمد بن جرير بن يزيد الطبري‎‎, ոչ վաղ քան 838, Ամոլ, Աբասյան խալիֆայություն[1] - 923[2][3][4], Բաղդադ, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1]), արաբ (այլ տեղեկություններով՝ պարսիկ) պատմիչ և աստվածաբան։ Գրել է «Պատմություն մարգարեից և թագավորաց» աշխատությունը, որտեղ շարադրված է Սասանյան Պարսկաստանի, ապա Մուհամմադ մարգարեի և առաջին խալիֆաների, Օմայանների և Աբասյանների պատմությունը՝ մինչև 915 թվականը։ 963 թվականին Սասանյանների վեզիր ալ-Բալամին Թաբարիի «Պատմություն»-ը թարգմանել է պարսկերեն, որից և թարգմանվել է այլ լեզուներով։

Տաբարի
արաբ․՝ محمد بن جرير الطبري‎‎
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 838
ԾննդավայրԱմոլ, Աբասյան խալիֆայություն[1]
Մահացել է923[2][3][4]
Մահվան վայրԲաղդադ, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1]
ԳերեզմանAl Rahbi Park
Կրոնիսլամ, սուննի իսլամ և Jariri?
ԵրկերԹաֆսիր ալ-Տաբարի, Թարիխ ալ-Տաբարի և Թահզիբ ալ-Ասար
Մասնագիտությունպատմաբան, փիլիսոփա, ֆաքիհ, գրող և բանաստեղծ
 Al-Tabari Վիքիպահեստում

Թաբարին գրել է նաե Ղուրանի բազմահատոր մեկնությունը, որը հայտնի է «Տաֆսիր» անունով։

Հայաստանի մասին Թաբարիի տեղեկությունները վերաբերում են Սասանյանների և արաբական տիրապետության ժամանակաշրջաններին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Waines D. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբարի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 113