Թադևոս Եղիազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թադևոս Արշակի Եղիազարյան (մայիսի 1, 1905[1][2], Բուլանըխ, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 26, 1944[1][2], Սոլնոկի շրջան), Խորհրդային Միության հերոս (հետմահու, մարտի 24, 1945), փոխգնդապետ։ ԽՄԿԿ անդամ (1928)։
Թադևոս Եղիազարյան | |
---|---|
մայիսի 1, 1905[1][2] - հոկտեմբերի 26, 1944[1][2] (39 տարեկան) | |
Ծննդավայր | Բուլանըխ, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահվան վայր | Սոլնոկի շրջան |
Գերեզման | Յաս-Նադկուն-Սոլնոկ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | փոխգնդապետ[1][2] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան (1931)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1943)[1] |
Պարգևներ |
1924 թվականից ծառայել է 76-րդ հայկական հրաձգային դիվիզիայում։ Ավարտել է Անդրկովկասյան հետնակային դպրոցը (Թիֆլիս, 1931) և Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1943)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եղիազարյանի հրամանատարությամբ գործող զորամասերը մասնակցել են Ուկրաինայի ազատագրմանը, Պերեկոպի մարտերին և հատկապես աչքի ընկել Հունգարիայում։ Եղիազարյանը զոհվել է Տիսսայի գետանցման ժամանակ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 365.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Եղիազարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 505)։ |