Թադևոս Կատարյան
Թադևոս Գևորգիի Կատարյան (հունվարի 5, 1905[1], Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 27, 1967[1], Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային այգեգինեգործ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1966)։
Թադևոս Կատարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1905[1] Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 27, 1967[1] (62 տարեկան) Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | այգեգործ և գինեգործ |
Հաստատություն(ներ) | Բուսաբանության ինստիտուտ[2], ՀՀ ԳԱԱ[2] և Խաղողի և գինու ինստիտուտ «Մագարաչ»[2] |
Ալմա մատեր | Դոնի պետական ագրարային համալսարան (1928)[2] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[2] (1966) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Կենսագրություն
խմբագրել1928 թվականին ավարտել է Դոնի գյուղատնտեսության և հողաբարելավման ինստիտուտը։ Եղել է ՀԽՍՀ հողժողկոմի տեղակալ (1941-1942), ՀԽՍՀ ԳԱ բուսաբանական ինստիտուտի տնօրեն (1947-1949), ՀԽՍՀ ԳԱ Նախագահության գլխավոր գիտնական քարտուղար (1949-1950), Յալթայի «Մաղարաչ» խաղողագործության և գինեգործության համամիութենական ԳՀԻ-ի տնօրեն (1950-1967)։ Աշխատանքները նվիրված են ցիտրուսային կուլտուրաները, թեյը, եղրիզենին հյուսիսային շրջաններում մշակելու, էկոլոգիական տարբեր գոտիներում խաղողի բերքատվության բարձրացումն ապահովող ագրոտեխնիկական և ագրոքիմիական գործոնների ազդեցության, խաղողագործության շրջանացման, տեղաբաշխման հարցերին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Երկեր
խմբագրել- Մերձարևադարձային պտղատու կուլտուրաները Հայաստանում, 1949։
- Ձիթենի, 1950։
- Сорт винограда и качество уражай, 1963.
- Нагрузка и уражай винограда, 1964.
- Влияние климатических условий на вегетацию винограда и качество его урожая, Симферополь, 1967. (համահեղինակ)
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 287)։ |