Թաթարստանի Գ. Քամալի անվան պետական ակադեմիական թատրոն

Թաթարստանի Գալիասկար Քամալի անվան պետական ակադեմիական թատրոն (ТГАТ, թաթ.՝ Галиәсгәр Камал исемендәге Татар дәүләт академия театры, Ğaliəsğər Kamal isemendəge Tatar dəulət akademiya teatrı), թատրոն Կազան քաղաքում (Թաթարստան), Թաթարստան փողոցում, Քամալի անվան հրապարակում։

Թաթարստանի Գ. Քամալի անվան պետական ակադեմիական թատրոն
Տեսակթատրոն և թատերական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 22, 1906
Անվանված էԳալիասկար Քամալ
Կայքkamalteatr.ru
 Kamal Tatar Academic Theatre Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Արդեն 20-րդ դարի սկզբին հայտնվել են թաթարական առաջին սիրողական թատերական խմբերը, որոնք կազմակերպել են ռուս և արտասահմանյան դրամատուրգների պիեսների ներկայացումներ։ Թաթարական առաջին պիեսը` «Բիչարա կիզ» («Դժբախտ աղջիկ») գրել է Գաբդրախման Իլյասին (1856-1895) 1886 թվականին։ Թաթարական մասնագիտացված թատրոնի առաջացումը կապված է Թաթարստանի Գալիասկար Քամալի անվան ակադեմիական թատրոնի հետ։ Թատրոնի ծննդյան օրը համարվում է 1906 թվականի դեկտեմբերի 22-ը, քանի որ հենց այդ օրը տեղի ունեցավ թաթարերեն լեզվով առաջին հրապարակային ներկայացումը։ Մասնագիտացված առաջին թաթարական խումբը, որն Ազգային թատրոնի նախահայրը հանդիսացավ, եղել է Սայյար թատերախումբը («շրջիկ», «ճանապարհորդ»)։ Խմբի անունն առաջարկել է ականավոր թաթար բանաստեղծ Գ. Տուկայը։ Այդ տարիներին թաթարական թատրոնի կայացման վրա ազդեցություն է ունեցել դերասան և ռեժիսոր Ի. Կ. Աշկազարսկին, ականավոր թաթար դրամատուրգ Գ. Քամալը, Կ. Տինչուրինը, դերասան և ռեժիսոր Զ. Սուլթանովը, դերասանուհի և ռեժիսոր Սախիբժամալ Գիզզատուլլինա-Վոլժսկայան, դերասաններ Ա. Սինյաևան, Շ. Շամիլսկին, Գ. Բոլգարսկայան, Քասիմ Շամիլը, Մ. Մուտինը, դերասան և ռեժիսոր Ն. Սակաևը, դերասան և ռեժիսոր Բ. Տարխանովը։ Ինչպես նաև դերասան և ռեժիսոր Գազիզա Այդարկին, գրող Ֆատիխ Ամիրխանը։

Բայց թաթարական պրոֆեսիոնալ թատրոնում ամենամեծ ավանդն ունեցել է Աբդուլլա Կարիևը, որի իսկական անունը Մինիբայ Խայրուլին էր։ Իր բեմական գործունեությունը նա սկսել է 1907 թվականին «Սայյար» խմբում, խաղացել է բազմաթիվ դերեր, եղել է տասնյակ ներկայացումների ռեժիսոր։

Անհրաժեշտ է նշել նաև Գալիասկար Քամալին, կամ «թաթարական Օստրովսկուն», ինչպես նրան անվանում էր Տուկայը։ Նրա առաջին դրաման եղել է «Бәхетсез егет» («Դժբախտ պատանին»), գրված է 1898 թվականին, հրատարակված 1899 թվականին։ Մինչ հեղափոխությունը նա գրել է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Беренче өчен» («Առաջին ներկայացումը»), «Бүләк өчен» («Հանուն նվերի»), «Безнең шәһәрнең серләре» («Մեր քաղաքի գաղտնիքները»), «Սնանկը»։ Թարգմանել է Նամիկ Քեմալի «Խղճուկ զավակը» պիեսը, Վ. Գոգոլի «Ռևիզոր» կատակերգությունը, «Ամուսնություն» պիեսը, Օստրովսկու «Ամպրոպը», Գորկու «Հատակում» և ռուս և արտասահմանյան հեղինակների այլ պիեսներ։

Թաթարական երաժշտական դրամայի հեղինակներ են դարձել դրամատուրգ Կ. Տինչուրինը և կոմպոզիտոր Ս. Սայդաշևը։ Դա լեգենդար «Зәңгәр шәл («Երկնագույն շալ»), «Кандыр буе» («Կանդրե գետի վրա»), «Сүнгән йолдызлар» («Հանգած աստղեր»), «Казан сөлгесе» («Կազնյան սրբիչ»), "Алар өчәү иде» («Նրանք երեքն էին»)։ Թաթարական պրոֆեսիոնալ թատրոնի 100-ամյա գոյության ընթացքում ներկայացումների համար երաժշտություն են գրել տասնյակ կոմպոզիտորներ, այդ թվում Սառա Սադիկովան, Ջաուգատ Ֆայզին, Ալեքսանդր Կլյուչարյովը, Հուսնուլլա Վալիուլլինը, Ֆասիլ Ահմեդովը, Մասգուտ Իմաշևը, Նազիբ Ժիհանովը, Ալմազ Մոնասիպովը, Էնվեր Բակիրովը, Լուիզա Բատիր Բուլգարին, Բատու Մուլյուկովը։

 
Գ. Քամալի անվան թատրոնի ինտերիեր

1923 թվականի հունվարի 1-ին տեղի է ունեցել Թաթարական թատերական տեխնիկումի պաշտոնական բացումը։ Այժմ այս ուսումնական հաստատությունը կոչվում է Կազանի թատերական ուսումնարան։ Տարբեր տարիներին թաթարական տեխնիկումի (ուսումնարան) բաժնում դասավանդել կարիմ Տինչուրինը Զայնի Սուլթանովը, Մակարիմ Մախդիևը, Շիրիյազդան Սարիմսակովը, Շախսենեմ Ասֆանդիյարովան, Մարսել Սալիմժանովը, Շամիլ Բարիևը,Սալիխ Սայդաշևը, Ֆարիդ Բիկչանտաևը, Ադել Կուտույը (վերջինս տեխնիկումում կազմակերպել է գրական խմբակ)։ Իր գոյության տարիներին այս ուսումնական հաստատությունից դուրս են եկել բազմաթիվ տաղանդավոր արվեստագետներ։ Ինչպիսիք են` Խակիմ Սալիմժանովը, Գալիյա Կայբիցկայան, Իդիյատ Սուլթանովը, Այրատ Արսլանովը, Շաուկատ Բիկտիմերովը, Գալիյա Բուլատովան, Ռաշիդ Զագիդուլլինը, Գաբդուլլա Սագիտովը, Ռաշիդա Զիգանիշինան և շատ ուրիշներ։

«Ակադեմիական» կոչումը թատրոնին տրվել է 1926 թվականին, իսկ թաթարական թատերգության դասական Գալիասկար Քամալի անունը` 1939 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թատրոնի շատ դերասաններ մասնակցել են համերգային բրիգադներին` հանդես գալով ռազմաճակատում և հիվանդանոցներում (Խալիլ Աբժալիլով[1], Ուսման Ալմեև, Գուլսում Բոլգարսկայա, Ֆուադ Խալիտով, Ֆաթիմա Իլսկայա,  Գալիա Կայբիցկայա)։ Բացի այդ, պատերազմի ժամանակ թատրոնի կոլեկտիվը տասնյակ նոր ներկայացումներ է դրել։ Թատրոնի շենքը տրամադրվել է հոսպիտալին, իսկ քամալականները սկսել են աշխատել Կաչալովյան թատրոնի շենքում։

1957 թվականին Մոսկվայում Թաթարական արվեստի և գրականության տասնօրյակում թատրոնը հանդես է եկել Տինչուրինի «Կապույտ շալ», Իսանբետի «Խոջա Նասրեդին» և «Զիֆա», Տ. Գիզզատի «Տագնապալի օրեր», Ամիրի «Միննիքամալ», Շեքսպիրի «Արքա Լիր» ներկայացումներով։

XX դարի  երկրորդ կեսին թատրոնում աշխատել են ռեժիսորներ Շիրյազդան Սարիմսակովը, Պրազատ Իսանբետը, Աբդուլլահ Յուսուպովը, Հուսաին Ուրազիկովը, Գումեր Դևիշևը, Վալերի Բեբուտովը, Ալեքսանդր Միխայլովը, Ռաֆկատ Բիկչանտաևը, Մարսել Սալիմջանովը։ 1991 թվականին թատրոնի բեմադրող-ռեժիսորը դարձել է Ֆարիդ Բիկչանտաևը։ Այժմ նա Գ. Քամալի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորն է։

1961 թվականին թատերախմբի մեջ մտել են Մոսկվայի թատերական ուսումնարանի և Լենինգրադի թատրոնի, երաժշտության, կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի շրջանավարտներ, որոնք դարձել են հայտնի արվեստագետների։ Ինչպիսիք են` Շամիլ Բարիևը, Ռենատ Տազետդինովը, Ազգար Շամիրովը, Նաիլ Դինաևը, Նաժիբա Իխսանովան, Գուլսում Իսանգուլովան, Ֆիրդաուս Ախտյամովան, Ռավիլ Շարաֆեևը, ինչպես նաև հայտնի դրամատուրգ Տուֆան Միննուլինը` ավելի քան հինգ տասնյակ պիեսների հեղինակ։ Նրանցից շատերը ներկայացել են թատերական բեմերում ոչ միայն Թաթարստանի, այլ նաև Ռուսաստանի այլ տարածաշրջանների բեմերում։ Դրանցից են.

  •  
    Քամալի անվան թատրոնի տեսքը Կաբան լճից
    «Без китәбез, сез каласыз» («Մենք հեռանում, դուք մնում եք»)
  • «Ай булмаса, йолдыз бар» («Առանց լուսնի աստղն է շողում մեզ»)
  • «Авыл эте Акбай» («Ակբայի գեղջկական շունը»)
  • «Моңлы бер жыр» («Խիղճը տարբերակներ չունի»)
  • «Миләүшәнең туган көне» («Միլյաուշիի ծննդյան օրը»)
  • «Үзебез сайлаган язмыш» («Ճակատագրեր, որոնք ինքներս ենք ընտրել»)
  • «Әлдермештән Әлмәндәр» («Ալդերմիշ գյուղի ծերունին»)
  • «Әниләр һәм бәбиләр» («Դստրեր-մայրեր»)
  • «Хушыгыз» («Հրաշետ եմ տալիս»)
  • «Канкай угылы Бәхтияр» (Եմելյան Պուգաչովի շրջիկ/պերեդվիժնիկ ընկերներից «Բախտիար Կանկաևի» մասին պիես)
  • «Шулай булды шул» («Ահա այսպես է պատահել»)
  • «Җанкисәккәем» («Աչքերիս լույսը»)
  • «Гөргөри кияүләре» («Գերգերիի փեսաները»)
  • «Эзләдем, бәгърем, сине» («Փնտրել եմ քեզ, սիրելիս»)
  • «Галиябану, сылуым-иркәм» («Գալիյաբանու, իմ աննման»)
  • «Шәҗәрә» («Տոհմածառ»)
  • «Алты кызга бер кияү» («Վեց հարսնացու և մեկ ձիապան»),
  • «Диләфрүзгә дүрт кияү» («Դիլյաֆրուզի չորս փեսացուներ»)
  • «Илгизәр+Вера» («Իլգիզար+Վերա»)։

1986 թվականին ավարտվել է թատրոնի նոր շենքի կառուցումը, իսկ 1987 թվականի հունվարին կայացել է նրա բացումը։

1995 թվականին թատրոնի երիտասարդ դերասանները Մոսկվայում Թատերական դպրոցների միջազգային փառատոնին ստացել են գլխավոր մրցանակ Անտոն Չեխովի «Չայկա» ներկայացման համար, որի ռեժիսորն է Ֆ. Բիկչանտաևը։

2001 թվականին Քամալի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Մարսել Սալիմջանովն արժանացել էր բարձրագույն ռուսական պարգևի` «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակ «Պատվի ու արժանապատվության համար» անվանակարգում։

Ներկայացումների ձևավորմամաբ տարբեր տարիներին զբաղվել են արվեստագետներ Ս. Յախշիբաևը, Գ. Քամալը, Պ. Բենկովը, Է. Գելմսը, Պ. Սպերանսկին, Մ. Սուտյուշևը, Ա. Տումաշևը, Ռ Գազիևը, Ա. Կնոբլոկը, Ա. Զակիրովը և Ս. Սկոմորոխովը։

Կինո և թատրոն

խմբագրել

Թաթարական թատրոնի առանձնահատկությունն այն էր, որ խորհրդային տարիներին Թաթարստանը, որպես ինքնավար հանրապետություն, չէր կարղ կինոստուդիա ունենալ։ Ուստի բոլոր դերասանական տաղանդներն ու շնորհները կարողանում էին դրսևորել բացառապես թատրոնի ասպարեզում։ ԽՍՀՄ յուրաքանչյուր միութենական հանրապետության թույլատրվում էր ունենալ իր կինոստուդիան, բայց թաթարներին, չնայած այն հանգամանքին, որ նրանք ԽՍՀՄ-ի մուսուլման ժողովուրդների շրջանում առաջինն էին, որ սկսել էին ստեղծել իրենց կինեմատոգրաֆիան, թույլ չէին տվել կինոստուդիա բացել։ Դրանով էլ բացատրվում է բոլոր թաթար ստեղծագործ շնորհալի դերասանականների թատրոնում հավաքվելը։

Չնայած ԹԻԽՍՀ-ում կինոստուդիայի բացակայությանը, մի շարք թատրոնի դերասաններ հաջողությամբ նկարահանվել են խորհրդային և ռուսական ֆիլմերում։ Այսպես, օրինակ, Ռինատ Տազետդինովը խաղացել է «Առաքելությունը Քաբուլում» ֆիլմում, Ռաֆկատ Բիկաչանտաևը և Ազգար Շակիրովը` «Մոաբիտյան տետր»-ում, իսկ Իդրիս Մասգուտովը Ն. Միխալկովի "Էրնսթ Ընդ Յանգ" ֆիլմում։ 2000-ական թվականների սկզբին, երբ թաթարերենով կինոֆիլմերը սկսեցին դուրս գալ պարբերաբար և անգամ միջազգային փառատոններում մրցանակային տեղեր զբաղեցնել («Կուկտաու», «Զուլեյխա», «Բիբինուր» և այլն), հենց Գ. Քամալի անվան թատրոնի ներկայացուցիչները (Ֆարիդ Բիկչանտաև, Ռամիլ Տուխվատուլլին, Ֆիրդաուս Ահտյամովա, Խալիմա Իսկանդերովա, Իլսիյա Տուխվատուլլինա և այլն) դարձել են թաթարական կինոյի նոր դարաշրջանի հիմնական գործող անձինք։

Ռեպերտուար

խմբագրել

Նախորդ տարիների նշանավոր բեմադրություններ

խմբագրել
  • Ն. Իսանբետի «Միրկայ և Այսիլու»
  • Կ. Տինչուրինի պիեսները.
    • «Ամերիկացին» (1969)
    • «Հանգած աստղեր» (1971)
    • «Քմահաճ փեսան» (1975)
    • «Կազանյան սրբիչ» (1981)
    • «Երկնագույն շալ» (1970, 1987, 2000)։

Ժամանակակից ռեպերտուար

խմբագրել

Թատրոնի թատերախումբ

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ռուսական «Կաբան լճի գանձերը» կատակերգական ֆիլմի (2013 թվական) գործողությունների մեծ մասը տեղի է ունենում թատրոնի տանիքի, բեմի վրա ու դահլիճում, իսկ ֆիլմի հերոսները դեպի նվիրական գանձեր ճանապարհը գտնում են թատրոնի նկուղից։ Բացի այդ, ֆիլմում նկարահանվել են Քամալի անվան թատրոնի մի շարք դերասաններ. Ռամիլ Տուխվատուլինը, Խալիմա Իսկանդերովան և այլն։ Հատկանշական է, որ ֆիլմի սյուժեում թատրոնի բեմում ռուսերեն ներկայացում է գնում, որը սկզբունքորեն հնարավոր էր ռուսալեզու թատրոնների հյուրախաղերի ժամանակ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.

Արտաքին հղումներ

խմբագրել