Թաթուլ Ղազարյան

Հայաստանի զինված ուժերի գնդապետ, Հայաստանի ազգային հերոս

Թաթուլ Լավրենտի Ղազարյան (1978, Սևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 19, 2020(2020-10-19)[1], Արցախ[1]), Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանման հրամանատար, 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, գնդապետ (2020), հետմահու Հայաստանի ազգային հերոս (2021)[4]։

Թաթուլ Ղազարյան
1978 - հոկտեմբերի 19, 2020(2020-10-19)[1]
ԾննդավայրՍևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱրցախ[1]
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
44-օրյա պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա[2], Մելքոնյան կրթական հաստատություն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Հայաստանի ազգային հերոս[3] և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Թաթուլ Ղազարյանը ծնվել է 1978 թվականին, Սևքարի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, այնուհետև ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 2010-2012 թվականներինին սովորել էր Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում։

Հետագա տարիներին ծառայել է Հայաստանի զինված ուժերի տարբեր զորամասերում (Մեհրաբ, Վարդենիս, Կողբ)։ 2018 թվականից եղել է Իջևանի զորամասի հրամանատար։ Բազմիցս արժանացել է պետական պարգևների։

Թաթուլ Ղազարյանը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 19-ին մարտադաշտից իր վիրավոր զինվորներին դուրս բերելիս[5]։

2021 թվականի հունվարի 27-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի[6]. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և պարգևատրել են Հայրենիքի շքանշանով[7]։

Պարգևներ

խմբագրել
  • Մարտական ծառայության մեդալ (1999)[8]
  • «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, հետմահու 2020[9]
  • Հայրենիքի շքանշան, Հայաստանի ազգային հերոս, հետմահու 2021

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Արցախի ՊՆ-ն հրապարակեց զոհված ևս 45 զինծառայողների անուններ
  2. ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի անկյունը՝ Իջևանի թանգարանում
  3. Գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
  4. «Գուրգեն Դալիբալթայանը, Հրաչյա Անդրեասյանը, Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել են Ազգային հերոսի կոչման». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  5. Հրամանատարը…
  6. Գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
  7. Գուրգեն Դալիբալթայանը, Հրաչյա Անդրեասյանը, Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել են Ազգային հերոսի կոչման(չաշխատող հղում)
  8. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  9. Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով