Թամարա Սամսոնովա
Թամարա Միտրոֆանովնա Սամսոնովա (ապրիլի 25, 1947, Uzhur, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Սանկտ Պետերբուրգի բնակիչ, ճանաչում է ստացել 2015 թվականի հուլիսին երկու մարդու հատուկ դաժանությամբ սպանելու կասկածանքով ձերբակալությունից հետո։ Լրատվամիջոցներում ստացել է «Փորոտիքը հանող ծեր կին», «Փորոտիքը հանող Թամարա» և «Բաբա Յագա» մականունները[1][2][3][4]։ Հնարավոր է, որ տառապել է շիզոֆրենիայով, երեք անգամ տեղափոխվել է հոգեբուժարան[5]։
Թամարա Սամսոնովա | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 25, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Uzhur, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պատիժ | involuntary commitment? |
Սպանություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1947 թվականի ապրիլի 25-ին Ուժուր քաղաքում (այժմ՝ Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրսկի շրջանի վարչական կենտրոնը)[2]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան։ Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ամուսնացել է Ալեքսեյ Սամսոնովնայի հետ։ Երեխաներ չեն ունեցել։ 1971 թվականին ամուսնու հետ բնակվել է վերջերս կառուցված տանը (Սանկտ Պետերբուրգ, Դիմիտրովի փողոց № 4)[2][6]։
Որոշ ժամանակ աշխատել է «Ինտուրիստ» համակարգում, մասնավորապես, Գրանդ Հոթել Եվրոպա հյուրանոցում։ Թոշակի անցնելու համար փոխել է աշխատանքի ութ վայր, յուրաքանչյուրում աշխատել է ոչ ավելի, քան երկու-երեք տարի։ Թոշակի անցնելու պահին նրա աշխատանքային փորձը կազմում էր 16 տարի[7]։
2000 թվականին Սամսոնովայի ամուսինն անհետացել է (կա վարկած, որ նա սպանել է ամուսնուն և ազատվել մարմնից)։ Նա դիմել է ոստիկանությանը, բայց որոնումներն արդյունք չեն տվել։ 15 տարի հետո՝ 2015 թվականի ապրիլին, նա ամուսնու անհետացման մասին դիմումով կրկին դիմել է ներքին գործերի մարմիններին, այս անգամ՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության Ֆրունզենի շրջանի քննչական բաժին[4]։
Սպանություններ
խմբագրելԱմուսնու մահվանից հետո Սամսոնովնան բնակարանի իր սենյակը տվել է վարձակալությամբ։ Ըստ քննության՝ 2003 թվականի սեպտեմբերի 6-ին հանկարծակի առաջացած կռվի ժամանակ նա սպանել է վարձակալին՝ Նորիլսկ քաղաքի 44-ամյա բնակչին, որից հետո մասնատել է նրա մարմինը և տեղափոխել փողոց[1][4][8]։
2015 թվականի մարտին ծանոթացել է 79-ամյա Վալենտինա Նիկոլաևնա Ուլանովայի հետ, որն ապրում էր Դիմիտրովի փողոցի № 10 տանը։ Թամարայի ծանոթը խնդրել է Ուլանովային որոշ ժամանակով ապաստան տալ թոշակառու կնոջը՝ պատճառաբանելով, որ Սամսոնովայի տանը վերանորոգում էր իրականացվում, ուստի Ուլանովան համաձայնվել է։ Սամսոնովնան ապրել է Ուլանովայի բնակարանում մի քանի ամիս և օգնել նրան տնային գործերում։ Նրան դուր էր եկել բնակարանը, և նա ցանկանում էր այնտեղ ավելի երկար ապրել, այդ պատճառով չէր պատրաստվում գնալ։ Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները վատացել են, Վալենտինան հոգնել էր կենվորից և խնդրել նրան գնալ[9]։
Հերթական վեճից հետո Սամսոնովնան որոշել է ազատվել Ուլանովայից։ Նա գնացել է Պուշկին քաղաք, որտեղ դեղատանը խաբել է և թանկ նվերով դեղագործին համոզել վաճառել նրան խիստ դեղատոմսով բաց թողնվող դեղ՝ ֆենազեպամ։ Վերադառնալով քաղաք՝ նա սուպերմարկետից գնել է Օլիվիե աղցան, որը Վալենտինան սիրում էր։ Աղցանի մեջ դնելով բոլոր դեղահաբերը՝ նա հյուրասիրել է այն Ուլանովային[9]։ Ուլանովայի դիակը Թամարան հայտնաբերել է խոհանոցի հատակին ընկած հուլիսի 23-ի գիշերը, որից հետո սկսել է մասնատել նրա մարմինը երկու դանակի և սղոցի օգնությամբ։ Սկզբում նա սղոցել է տուժողի գլուխը, հետո սղոցել է մարմինը կեսից, որից հետո էլ դանակներով բաժանել է այն մասերի[8]։ Մարմնի մասերով լի պարկը տեղափոխելու համար նրանից պահանջվել է յոթ անգամ դուրս գալ փողոց։ Մարմնի մասերը Սամսոնովան նետել է տնից ոչ հեռու[4][9]։
Հուլիսի 26-ի երեկոյան Ուլանովայի գլխատված մարմինը, կտրված վերջույթներով և լոգարանի վարագույրի մեջ փաթաթված[3], հայտնաբերվել է № 10 տան մոտ գտնվող լճակի մոտ[10]։ Փաթեթը մի քանի օր ուշադրություն չի գրավել, մինչ տեղի բնակչուհին հետաքրքրվել է նրա պարունակությամբ։
Մահացածի ինքնությունը հաստատվել է հուլիսի 27-ին՝ տան բնակիչների հարցումներից հետո։ Ուլանովայի բնակարանի դուռը ոստիկանության աշխատակիցների առաջ բացել է Սամսոնովան։ Ներս մտնելով՝ ոստիկանները լոգարանում հայտնաբերել են արյան հետքեր, նաև պատռված վարագույրի ամրակներ։ Թոշակառուն ձեռբակալվել է[3][11]։
Հետաքննություն և պարտադիր բուժում
խմբագրելՍամսոնովնայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա կասկածվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1 մասով նախատեսված («սպանություն») հանցագործությունների կատարման մեջ[11]։ 2015 թվականի հուլիսի 29-ին Սամսոնովնան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի Ֆրունզենի շրջանային դատարան։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել[11]։
Սամսոնովնան նշանակվել է դատահոգեբանական փորձաքննության, 2015 թվականի նոյեմբերի 26-ին հայտնի էին արդյունքները։
Փորձաքննությունը պարզել է, որ թոշակառուն վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար։ Նրան անմեղսունակ են ճանաչել և մինչ հետաքննության ավարտը տեղափոխել մասնագիտացված բժշկական հաստատություն[12]։
2015 թվականի դեկտեմբերին Սամսոնովնային ուղարկել են Կազանի մասնագիտացված հոգեբուժարան՝ հարկադիր հոգեբուժական բուժման[13]։ 2019 թվականի փետրվարի դրությամբ նա ողջ էր[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Сергей Лютых (2015 թ․ օգոստոսի 8). «Баба-яга с улицы Димитрова: о превратившейся в популярного монстра петербургской пенсионерке». Lenta.ru.
- ↑ 2,0 2,1 2,2 Александр Калинин (2015 թ․ հուլիսի 29). «"Дневник смерти" купчинской бабушки». Росбалт.
- ↑ 3,0 3,1 3,2 Софья Савина (2015 թ․ հուլիսի 29). «Тамара-потрошительница». Газета.Ru.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Алексей Кобылкин (2015 թ․ օգոստոսի 28). «Она не описала убийства: в распоряжении НТВ оказался дневник питерской расчленительницы». НТВ.
- ↑ «Тамара-потрошительница». Gazeta.ru. 2015 թ․ հուլիսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Светлана Самоделова. Хижина тёти Томы(ռուս.) // Московский комсомолец. —М. — № 26873 (31 июля 2015).
- ↑ Алексей Кобылкин (2015 թ․ օգոստոսի 28). «Старушка-потрошительница получила образование в элитном вузе Москвы». LifeNews.
- ↑ 8,0 8,1 «Следователи в Петербурге попросили не спешить с приписыванием пенсионерке серии убийств». Интерфакс. 2015 թ․ հուլիսի 29.
- ↑ 9,0 9,1 9,2 «Старушка-потрошительница показала, как расчленила свою подругу». LifeNews. 2015 թ․ սեպտեմբերի 7.
- ↑ «Обезглавленное тело с отрублеными конечностями обнаружено на улице Димитрова». Фонтанка.ру. 2015 թ․ հուլիսի 26.
- ↑ 11,0 11,1 11,2 «Суд Петербурга арестовал подозреваемую в жестоком убийстве пенсионерку». РИА Новости. 2015 թ․ հուլիսի 29.
- ↑ «Пенсионерку, которой СМИ приписали более 10 убийств, поместили в психиатрическую больницу». ТАСС. 2015 թ․ նոյեմբերի 26.
- ↑ «Бабушку-расчленительницу из Петербурга этапируют в Казань». Росбалт. 2015 թ․ դեկտեմբերի 9.
- ↑ «Неспокойная старость: пенсионерки, совершившие жестокие убийства». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Сергей Лютых (2015 թ․ օգոստոսի 8). «Բաբա Յագան Դիմիտրովա փողոցից». Lenta.ru.