Բրունո Ջուլիուս Ֆլորիան Թաութ (գերմ.՝ Bruno Julius Florian Taut, մայիսի 4, 1880(1880-05-04)[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - դեկտեմբերի 24, 1938(1938-12-24)[5][1][3][…], Ստամբուլ, Թուրքիա[4]), գերմանացի ճարտարապետ և քաղաքաշինարար։ Ճարտարապետության մեջ լինելով «Նոր շինարարության» վառ ներկայացուցիչը՝ առաջին հերթին հայտնի է դարձել Բեռլինում իր նախագծած բնակելի համալիրների շնորհիվ. Բրիցի շրջանի Խուֆայզեն ավանը և Քեռի Թոմի խրճիթը՝ Ցելենդորֆի շրջանում։ Բրունո Թաութի կրտսեր եղբայրը՝ Մաքս Թաութը, նույնպես դարձել է ճարտարապետ։

Թաութ Բրունո
գերմ.՝ Bruno Taut
Ծնվել էմայիսի 4, 1880(1880-05-04)[1][2][3][…]
ԾննդավայրՔյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]
Մահացել էդեկտեմբերի 24, 1938(1938-12-24)[5][1][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա[4]
Ոճ(եր)Նոր իրեղենություն և Neues Bauen?
ԿրթությունKneiphof Gymnasium? (1897) և Baugewerkschule, Königsberg?
ԱշխատավայրԲեռլինի տեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներGlass Pavilion?
ԱնդամությունԳերմանական Վերկբունդ
 Bruno Taut Վիքիպահեստում

Կրթություն և առաջին ճարտարապետական բյուրո

խմբագրել

Բրունո Թաութը Քյոնիգսբերգ Յուլիուս Թաութ Կոմերսանտի երկրորդ որդին էր։ Ավարտելով տեղի գիմնազիան՝ 1897 թվականին Բրունոն ուսումը շարունակեց քյոնիգսբերգյան շինարարական ուսումնարանում, որը նա հաջողությամբ ավարտեց երեք կիսամյակի ընթացքում։ 1902 թվականին Թաութն աշխատել է Համբուրգի և Վիսբադենի տարբեր ճարտարապետական բյուրոներում, իսկ մեկ տարի անց հնարավորություն է ստացել աշխատել Բեռլինի հայտնի ճարտարապետ Բրունո Մյորինգի ճարտարապետական բյուրոյում, որտեղ նա առաջին անգամ առնչվել է մոդեռնիստական ոճի և այլ ճարտարապետական նոր միտումների հետ։ 1904-1908 թվականներին Թաութն աշխատել է Շտուտգարտում ճարտարապետության պրոֆեսոր Թեոդոր Ֆիշերի մոտ, որտեղ ստացել է քաղաքաշինության փորձ։ Ֆիշերի առաջարկության շնորհիվ 1906 թվականին Թաութն իր առաջին պատվերն է ստացել Լյուդվիգսբուրգի մերձակա Ունտերիքսինգեն գյուղի եկեղեցու վերականգնման համար։ Արվեստի պատմության և քաղաքային շինարարության ուսումնասիրության համար Թաութը վերադառնում է Բեռլին՝ Շարլոթենբուրգի բարձրագույն տեխնիկական դպրոց։ Մեկ տարի անց նա Բեռլինում բացել է իր առաջին ճարտարապետական բյուրոն։ 1911 թվականին Թաութը զբաղվում էր Նիդենում Ուկերմարկ քաղաքում գտնվող ոչ մեծ, հին եկեղեցու վերականգնմամբ, որտեղ պահպանվել են Համբուրգի նկարիչ Ֆրանց Մութցենբեխերի հետ Թաութի կատարած որմնանկարները։ Մասնավորապես, խորանի արգելքի գունային լուծումը համարվում է իր գունային հայեցակարգում կատարված վաղ առանցքային ստեղծագործություններից մեկը։

Առաջին խոշոր նախագծերը

խմբագրել
 
1914 թվականին Քյոլնում գերմանական Վերկբունդի ցուցահանդեսում Թաութի ապակե տաղավարը
 
Ապակե տաղավարի ինտերիերը

Թաութի առաջին խոշոր նախագծերը պատկանում են 1913 թվականին։ Ճարտարապետը ստացել է Բեռլինում և Մագդեբուրգիում այգոգործական ավանների նախագծման պատվերներ, ինչը Գերմանիայի համար նոր ճարտարապետական ձև էր՝ փոխառված Անգլիայից։ Թաութը իր նախագծերում օգտագործել է ճարտարապետական նոր մեթոդներ և գեղարվեստակառուցողական տարրեր, որոնք այսուհետ տարբերակելու են նրա աշխատանքները և դառնալու են Գերմանիայի նոր ճարտարապետական ուղղության՝ «նոր շինարարության» հիմքը։ Նա ավաններում փողոցները նախագծել է հյուսիսից հարավ ընկած ուղղությամբ, որպեսզի տներում շատ լույս և օդ լինի։ Ֆասադների և դրանց տարրերի ձևավորման համար Թաութն օգտագործել է վառ գույներ, ինչի համար Բեռլինի Ֆալկենբերգ ամառանոցը ստացել է «Ներկերով արկղ» անվանումը։ Թաութին միջազգային ճանաչում է բերել իր «Ապակե տան» նախագիծը 1914 թվականի ապակե արդյունաբերության տաղավարի համար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բրունո Թաութը ստիպված զբաղվել է տեսական աշխատանքով, իսկ դրա արդյունքը դարձել է 1918 և 1919 թվականների հրապարակված «Ալպիական ճարտարապետություն» և «Քաղաքների փլուզում» երկու խոշոր ցիկլերը՝ նվիրված ճարտարապետության և բնության միաձուլման ուտոպիական թեմային։ Հետպատերազմյան արվեստում հեղափոխական միտումների տպավորությամբ Թաութը ստեղծում է «Արվեստի աշխատանքային կոմիտե», որը պետք է բեկեր 1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխության գաղափարները արվեստում։ Թաութը նաև գաղտնի նամակագրության մեջ է մտել այլ համախոհ նկարիչների հետ, որոնց թվում են եղել Վալտեր Գրոպիուսը և Հանս Շարունը։ Այս էպիստոլյար շարքը ստացել է «Ապակե շղթա» անվանումը։ Պատվերների բացակայության դեպքում Բրունո Թաութը դիմել է Բեռլինի թատերական դեկորատիվ արվեստին և ստեղծել Շիլլերի «Օռլեանյան կույսի» բեմադրության դեկորացիաները։

Մագդեբուրգ

խմբագրել
 
Տաղավար «քաղաք և երկիր»։ Մագդեբուրգ։ 1922

Մագդեբուրգուի բնակավայրերի այգիների շրջանում բարեփոխումների նախագծերն ապահովել է Բրունո Թաութի համընդհանուր ճանաչումը։ 1921 թվականին Մագդեբուրգի քաղաքապետ սոցիալ-դեմոկրատ Գերման Բայմսը ավանգարդիստական հայացքներով կրեատիվ ճարտարապետին նշանակել է քաղաքաշինության խորհրդականի պաշտոնում՝ նրա առաջ դնելով Մագդեբուրգի կառուցապատման գլխավոր պլանի ստեղծման պնդիրը։ Թաութը ստեղծել է համախոհ երիտասարդ ճարտարապետներից բաղկացած շտաբ, որոնց թվում եղել են Կարլ Քրայլն ու Յոհաննես Գեդերիցը։ Բացի գլխավոր պլանի ստեղծումից, Թաութը հետևողականորեն նպաստում է ճարտարապետության մեջ գունային իր հայեցակարգին։ Այդ նպատակով նշանակումից անմիջապես հետո Թաութը թերթերում արշավ է սկսել «Գունեղ շինարարության կոչ» վերնագրով։

Մագդեբուրգում 1922 թվականին «միջգերմանական ցուցահանդեսի» մեծ բացմանը ընդառաջ քաղաքի կենտրոնում Թաութի գունագեղ նախագծերով ձևակերպվել է տների 80 ֆասադ։ Չնայած Թաութի մասին քաղաքացիների կտրուկ քննադատությանը՝ ակցիան հաջող գովազդային քայլ էր Մագդեբուրգի համար՝ ապահովելով «գունավոր քաղաք» անվանումը, ինչպես այն սկսեցին անվանել զգալի արձագանք օրաթերթում և մասնագիտական մամուլում։ Ցուցահանդեսի համար Թաութը ստեղծել է «Քաղաք և երկիր» ցուցասրահը (այժմ՝ Հերման Գիզելերի տաղավար)։

Վերադարձ Բեռլին

խմբագրել
 
Խուֆայզեն գյուղը Բեռլինի Բրից շրջանում։ 1925
 
Նկարչի տունը Վորպսվեդայում: 1926
 
«Քեռի Թոմի խրճիթ» բնակելի համալիրը Բեռլինի Ցելենդորֆ թաղամասում։ 1926
 
Բնակելի համալիր Կարլա Լեգինան Բեռլինի Պրենցլաուեր Բերգ թաղամասում։ 1929 թվական

Ավարտելով քաղաքի կառուցապատման գլխավոր պլանի աշխատանքները՝ Մագդեբուրգում իր ստեղծագործության համար հետագա հեռանկար չտեսնելով՝ 1924 թվականի ապրիլի 1-ին Թաութը պաշտոնաթող եղավ և վերադարձավ Բեռլին, որտեղ 1924 թվականի և 1931 թվականի միջև ընկած ժամանակահատվածում կատարեց բնակելի համալիրների կառուցման մի քանի պատվերներ։ Նրա ղեկավարությամբ Բեռլինում Բրից շրջանում ստեղծվել է Խուֆայզեն ավանն ու Ցելենդրոֆ շրջանում՝ «Քեռի Թոմի խրճիթ» անտառային ավանը։ Այդ ութ տարիների ընթացքում Թաութը Բեռլինում ստեղծել է 12 հազար բնակարան։ 1930 թվականին Շարլոթենբուրգի բարձրագույն տեխնիկական դպրոցը Բրունո Թաութին շնորհել է պրոֆեսորի կոչում՝ բնակարանային գործի բնագավառում։ Թաութն ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, իսկ Ճապոնիայի Ճարտարապետների միջազգային միությունը նրան ընդունել է որպես պատվավոր անդամ։ Շարունակելով մնալ հեղափոխական գաղափարների կողմնակից, որոնք նրա կարծիքով կյանքի են կոչվել Խորհրդային Միությունում, 1932 թվականին Թաութը մեկնել է Մոսկվա, որտեղ քաղաքային վարչակազմում ձևակերպել է նոր շինարարության բաժինը։ Հիասթափված լինելով Խորհրդային Միության ճարտարապետության վիճակից և բախվելով տնտեսական և տեխնիկական առկա բարդություններին՝ Բրունո Թաութն արդեն 1933 թվականի փետրվարին վերադարձել էր Բեռլին։

Բայց անգամ Գերմանիայում Բրունո Թաութը հայտնվել է առանց աշխատանքի։ Իշխանության եկած նացիստները նրան մեղադրել են մշակութաբոլշևիզմի մեջ, զրկել պրոֆեսորի կոչումից և արտաքսել գեղարվեստի ակադեմիայից։ Թաութը լքել է Գերմանիան ԽՍՀՄ-ից վերադառնալուց երկու շաբաթ անց, որոշ ժամանակ մնացել է Շվեյցարիայում և ի վերջո հաստատվել Ճապոնիայում։ Ճապոնիայում պատվերներ չստանալով՝ Թաութը կրկին դիմել է տեսական հրապարակումներին, որոնք նվիրված էին առավելապես «նոր շինարարության» գաղափարին։ Նա իր ապրուստը ստացել է իր ստեղծած դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաների վաճառքից։ Թուրքական կառավարության հրավերով Բրունո Թաութը 1936 թվականին տեղափոխվել է Թուրքիա, որը երկրի արդիականացման համար որակավորված ճարտարապետների պակաս ուներ։ Բրունո Թաութը Ստամբուլի Գեղարվեստի ակադեմիայում դարձել է ճարտարապետության պրոֆեսոր։ Բացի դասախոսական գործունեությունից Թաութը հնարավորություն է ստացել զբաղվել նաև ճարտարապետական նախագծերով։ Բրունո Թաութը Անկարայի համալսարանի շենքի և Թուրքիայում մի շարք դպրոցների նախագծեր է ստեղծել։ 1938 թվականին թուրքերենով լույս է տեսել դեռևս Ճապոնիայում սկսված Թաութի «ճարտարապետության տեսություն» աշխատությունը։ Թաութի վերջին պատվերը 1938 թվականի մահացած Աթաթուրքի պետության հիմնադրի կատաֆալկն էր։ Երկար տարիներ Բրունո Թաութը տառապում էր ասթմայից, որից 58 տարեկան հասակում մահացել է 1938 թվականի դեկտեմբերի 24-ին։ Մինչ օրս Բրունո Թաութը միակ եվրոպացին է, որը թաղված է Անկարայի Էդիրնեկապայի գերեզմանատանը։

Ճանաչում

խմբագրել

Բրունո Թաութի ճարտարապետական գաղափարներն ավելի ուշ ճանաչում են ստացել 2008 թվականին, երբ Բերռլինում նրա ևՎալտեր Գրոպիուսի, Հանս Շարունի և այլ ճարտարապետների համագործակցությամբ կառուցված բնակարանները ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցուցակում, որտեղ նշվում է, որ այդ բնակելի համալիրները դասական մոդեռնիզմի դարաշրջանի սոցիալական բնակարանի նոր տեսակ են և զգալի ազդեցություն են ունեցել ճարտարապետության և քաղաքային շինարարության զարգացման վրա։

Աշխատանքներ

խմբագրել
  • Bruno Taut, Paul Scheerbart, Erich Baron, Adolf Behne: Die Stadtkrone (1917) Gebrüder Mann, Berlin 2003 ISBN 3786124043
  • Der Weltbaumeister. Architektur — Schauspiel für symphonische Musik 1920
  • Auflösung der Städte 1920
  • Frühlicht. Vier Hefte (1920—1922) Gebrüder Mann, Berlin 2000 ISBN 3786118620
  • Die neue Wohnung. Die Frau als Schöpferin (1923) ebd. 2001 ISBN 3786123624
  • Das japanische Haus und sein Leben (1937) ebd. 1997 ISBN 3786118825
  • Ich liebe die japanische Kultur. Kleine Schriften über Japan. Hg. Manfred Speidel. ebd. 2003 ISBN 3786124604
  • Ein Wohnhaus ebd. 1995 ISBN 3786118949
  • Bruno & Heinrich Taut: Bruno Taut. Natur und Fantasie. 1880—1938 Hg. Manfred Speidel. Ernst & Sohn 1995 ISBN 3433026416
  • Alpine Architektur: A Utopia — Eine Utopie (1918) Neuaufl. Hg. Matthias Schirren ISBN 3-7913-3156-6

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Bruno Taut (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 StructuraeRatingen: 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118621041 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Таут Бруно // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն

խմբագրել
  • Olaf Gisbertz: Bruno Taut und Johannes Göderitz in Magdeburg. Architektur und Städtebau in der Weimarer Republik. Gebr.-Mann-Verlag Berlin 2000 ISBN 3-7861-2318-7
  • Astrid Holz: Die Farbigkeit in der Architektur von Bruno Taut — Konzeption oder Intuition? Kiel Univ.Diss., Deutsche Nationalbibliothek(չաշխատող հղում) 1996
  • Leo Ikelaar: Paul Scheerbart und Bruno Taut. Zur Geschichte einer Bekanntschaft. Briefe von 1913—1914 an Gottfried Heinersdorff, B. T. und Herwarth Walden. Igel, Paderborn 1999 ISBN 3896210378
  • Norbert Huse (Hg.): Vier Berliner Siedlungen der Weimarer Republik. Argon, Berlin 1987 ISBN 3-87024-109-8
  • Kurt Junghanns: Bruno Taut 1880—1938. Architektur und sozialer Gedanke. DVA 2001 ISBN 3363006748
  • Winfried Nerdinger, Kristiana Hartmann, Matthias Schirren und Manfred Speidel: Bruno Taut 1880—1938. Architektur zwischen Tradition und Avantgarde. DVA 2001 ISBN 3-421-03284-X
  • Regine Prange: Das Kristalline als Kunstsymbol: Bruno Taut und Paul Klee. Zur Reflexion des Abstrakten in Kunst und Kunsttheorie der Moderne. Olms-Verlag Hildesheim u.a. 1991 ISBN 3-487-09487-8
  • Manfred Speidel (Hg.): Bruno Taut. Natur und Phantasie 1880—1938. Katalog zur Ausstellung «Bruno Taut Retrospective, Nature and Fantasy», die 1994 in Tokyo und Kyoto sowie 1995 im Kulturhistorischen Museum Magdeburg und im Technikmuseum Magdeburg gezeigt wurde. Ernst-Verlag Berlin 1995 ISBN 3-433-02641-6
  • Beate Ziegert: Bruno Taut: Bauhaus and Mingei: Architect and Designer; East and West. Seikatu Bunka Kenkyu, Seikatsu Bunka Center, Nagoya Municipal Women’s College, Nagoya (Japan) 1993
  • Bettina Zöller-Stock: Bruno Taut. Die Innerraumentwürfe des Berliner Architekten. DVA 1993 ISBN 3-421-03034-0

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաութ Բրունո» հոդվածին։