Թառաթումբ

գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում

Թառաթումբ, գյուղ Հայաստանի Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից 1640 մ բարձրության վրա, Եղեգնաձոր քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Երևան քաղաքից 140 կմ հեռավորությամբ` Արփայի ավազանի Թառատուն գետի ափին։

Գյուղ
Թառաթումբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
մարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքՎայոց Ձորի մարզ, Եղեգնաձորի շրջան և Շարուր-Դարալագյազի գավառ
ԲԾՄ1640 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն448[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Թառաթումբ (Հայաստան)##
Թառաթումբ (Հայաստան)
Թառաթումբ (Վայոց ձորի մարզ)##
Թառաթումբ (Վայոց ձորի մարզ)

Գտնվում է Եղեգնաձոր քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Երևան քաղաքից 140 կմ հեռավորությամբ։ Գյուղը սահմանակից է Հորս, Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր գյուղերին, արևմուտքից սահմանակից է Մարտունու տարածքին։

Կլիման տաք է և չոր, շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով, տարեկան տեղումների քանակը կազմում է 400-450 մմ։ Բնական լանդշտաֆները տափաստանային են։

Պատմություն

խմբագրել

Գյուղը պատմության մեջ հիշատակվել է նաև Թառաթուն անվանումով։

Գյուղը գոյություն է ունեցել և բավականին ծաղկուն բնակավայր է համավել դեռևս XII-XIII դարերում։ Դրա մասին են վկայում գյուղի շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձանները։ Սակայն այն հայաթափվել է Շահ Աբասի կազմակերպված բռնագաղթի ընթացքում։

Ներկայիս Թառաթումբ գյուղը հիմնադրվել 1830 թվականին ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո` Պարսկահայաստանի Խոյ գավառի Ղորուղ գյուղից գաղթած 10 ընտանիքների կողմից։

Գյուղը տվել է Հայրենական մեծ պատերազմի և Սոցիալիստական աշխատանքի մեկական հերոսներ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Թառաթումբի մշտական բնակչությունը կազմել է 448, առկա բնակչությունը՝ 410 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի զգալի մասի նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Խոյի շրջանի Ղորուղ գյուղից։ Թառաթումբի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 56 182[4] 329[4] 393[4] 641 487 507[5] 555 448[1]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, հիմնականում՝ խնձոր և ընկույզ, կարտոֆիլի մշակությամբ, մեղվաբուծությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Թառաթումբում կան X-XII դարերի խաչքարեր։

Գյուղն ունի գործող եկեղեցի, որը հիմնահատակ վերանորոգվել է 1896 և 1999 թվականներին, Հայրենական մեծ պատերազմում զոհված թառաթումբցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող։ Այն 1895 թվականին հիշատակվում էր Սուրբ Աստվածածին անվամբ, իսկ արդեն 1925 թվականին այն հիշատակվել է Սուրբ Հովհաննես անվամբ։ Այս անվանափոխությունից հետևում է որ այդ տարիների ընթացքում եկեղեցում տեղի էին ունեցել լուրջ նորոգություններ, որից հետո էլ այն վերաօծվել և վերանվանվել է։ Այս մասին է վկայում եկեղեցու մուտքի բարավորին փորագրված երկտող արձանագրությունը։

Գյուղի կարևոր և նշանավոր պատմամշոկութային հուշարձաններից է տեղի հին գերեցմանոցը։ Այն գտնվում է գյուղի հարավարևելյան եզրին։ Հնավայրում պահպանված բազմաթիվ խաչքարերն ու տապանաքարերը վկայում են այն մասին, որ XII սկսած հայաբնակ լինելով, հայաթափվել է միայն շահաբասյան բռնագաղթի տարիներին։ Թեև խաչքաևների վրայի զարդաքանդակները բնորոշ են IX-XI դարերին, սակայն այնուամենայնիվ դրանցից ոչ մեկը (բացառությամբ երկուսի) XII դարից ավելի հին լինել չի կարող, կան նաև այնպիսիք որոնք թվագրվում են XVI-XVII դարերին։ Հնավայրում տապանաքարերը քանակապես գերազանցում են խաչքարերին։ Դրանց մեջ ուշագրավ է ուղղանկյունաձև հորիվածքով մեկը, որի չորսկողմն արձանագիր է, իսկ մյուս երկու կողմերին պատկերված են կենցաղային թեմատիկայով պատկերաքանդակներ։ Չնայած դրա վրայի արձանագրությունը բավականին լավ է պահպանված, այնուամենայնիվ այն միայն մասնակիորեն է վերծանվեր։ Տապանաքարի վրայի զարդաքանդակներից ու ոճային առանձնահատկություններից կարելի է ենթադրել, որ այն պատկանում է XVI դարին։ Գերեզմանոցում առկա մնացած տապանաքարերը թվագրվում են XIX դարավերջին և XX դարին։

Գյուղի շրջակայքում գտնվող մեկ այլ հնավայր է Մարտոյի խաչ կոչվող մի քանի խաչքարեր, որոնցից մին քանիսը աչքի են ընկնում արտասովոր բարձրությամբ։ Այդ հնավայրը գտնվում է գյուղի հարավային եզրին։

Հասարակական կառույցներ

խմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, նորակառուց համայնքի կենտրոն, որտեղ տեղակայված են գրադարանը, մշակույթի տունը, համայնքապետարանը, բուժկետը և խաղասենյակ։ Գյուղում գործում է քարի մշակման արտադրամաս։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 81» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 675