Թափենս Միդլթոն

անգլիացի դերասանուհի

Թափենս Միդլթոն (անգլ.՝ Tuppence Middleton, փետրվարի 21, 1987(1987-02-21)[1][2], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Նա նկարահանվել է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Տանջված» (2009), «Չաթ» (2010), «Մաքուր մաշկ» (2012), «Տրանս» (2013), «Տիկինն անհետանում է» (2013), «Իմիտացիայի խաղ» (2014) և «Յուպիտերի վերելքը» (2015) ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկորներ» (2008), «Նոր հնարքներ» (2010), «Ընթրիք ուրբաթ երեկոյան» (2011), «Սինբադ» (2012), «Վարշավայի լրտեսներ» (2013), «Սև հայելի» (2013) և «Ֆիլիպ Ք․ Դիքի էլեկտրական երազներ» (2017) հեռուստասերիալներ։ 2015-2018 թվականներին նա կերտել է Ռայլի Բլուի կերպարը Նեթֆլիքսի «Sense8» հեռուստասերիալում։

Թափենս Միդլթոն
Ծնվել էփետրվարի 21, 1987(1987-02-21)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրԲրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ և Bristol Grammar School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Միդլթոնը միաժամանակ նկարահանվել է երկու բրիտանական պատմական դրամայում՝ «Դիքենսյան» (2015-2016), որտեղ կատարել է Միս Հավիշամի դերը, և «Պատերազմ և խաղաղություն» (2016), որտեղ կատարել է ռուս արքայադստեր և չարագործ Հելեն Կուրագինայի դերը։ Բացի այդ՝ նա ստացել է Լյուսի Սմիթի դերը 2019 թվականի «Դաունթոն աբբայություն» ֆիլմում։ 2010 թվականին Միդլթոնն առաջադրվել է London Evening Standard Film Awards մրցանակի «Ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում։

Վաղ տարիներ

խմբագրել

Թափենս Միդլթոնը ծնվել է 1987 թվականի փետրվարի 21-ին Անգլիայի Բրիստոլ քաղաքում՝ Նայջել և Թինա Միդլթոնները ընտանիքում[4]։ Նրան անվանել են «Թափենս»՝ ի պատիվ մանկական մականվանը, որը նրա տատիկը տվել էր նրա մորը[5]։ Միդլթոնն իր ավագ քրոջ՝ Էնջելի, և կրտսեր եղբոր՝ Ջոշի հետ միասին մեծացել է Սոմերսեթ կոմսության Քլիվդոն քաղաքում[4]։

Նա հաճախել է Բրիստոլի գրագիտական դպրոցը՝ անկախ ցերեկային դպրոցը, որտեղ նա մասնակցել է տարբեր դպրոցական ներկայացումների, ներառյալ «Տղաներ և տիկնիկներ»[6]։ Միդլթոնը նաև հաճախել է Սթեյջքեուչը՝ Փորթիսհեդի կատարողական արվեստների դպրոցը։ Նա մասնակցել է տեղի դրամա ներկայացումներին, ներառյալ պանտոմիմը Քլիվդոնի Փրինցես Հոլում՝ իր քրոջ հետ[4]։

Հետագայում նա դերասանական վարպետություն է ուսումնասիրել Լոնդոնի Չիշվիք շրջանում գտնվող Արվեստների կրթական դպրոցը՝ ստանալով դերասանական վարպետության գերազանցության դիպլոմ[4]։

Կարիերա

խմբագրել

Միդլթոնը հետևորդներ է ստացել 2009 թվականի «Տանջված» բրիտանական սարսափ/կատակերգություն ֆիլմում հայտնվելու համար[7]։ Նրա կերտած կերպարը՝ Ջասթին Ֆիլդինգը, հանդիպում է դպրոցում ամենահայտնի տղաներից մեկի հետ միայն պարզելու համար, արդյո՞ք վերջինս և նրա ընկերները պատասխանատու են իր դասընկերոջ մահվան համար։ Միդլթոնը նաև նկարահանվել է Էքստրա մաստակի և Sky TV-ի գովազդներում։ 2010 թվականին նա առաջադրվել է London Evening Standard Film Awards մրցանակի «Ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում և նկարահանվել է Սեմյուել Աբրահամսի՝ BAFTA մրցանակի համար առաջադրված «Միացնել» կարճամետրաժ ֆիլմում[8]։ 2011 թվականին նա կատարել է Տանյա Գրինի դերը բրիտանական՝ «Ընթրիք ուրբաթ երեկոյան» սիթքոմում[9] և Սառայի դերը՝ «Շչակներ» սերիալում։ 2012 թվականին Միդլթոնը նկարահանվել է «Մաքուր մաշկ» ահաբեկչական թրիլերում[10]։ 2013 թվականի մարտին նա կատարել է իր մասնագիտական թատրոնային նորամուտը «Հյուրասենյակը» ներկայացմանը[11]։ Բացի այդ՝ նա փոքր դեր է կատարել Դեննի Բոյլի «Տրանս» ֆիլմում։ 2015 թվականին Միդլթոնը կատարել է գլխավոր՝ Ռայլի Բլուի դերը, Նեթֆլիքսի բնօրինակ՝ «Sense8» սերիալում։

Նա կատարել է Հելեն Կուրագինայի դերը BBC-ի 2016 թվականի «Պատերազմ և խաղաղություն» հեռուստասերիալում։ Սերիալը քննադատների դրական արձագանքի է արժանացել[12] և ներառել է նաև Լիլի Ջեյմսին՝ երիտասարդ դերասանուհու, որը նույնպես հայտնի է իր մասնակցությամբ պատմական դրամաներում։ Էնդրյու Դևիսը, որը գրել է վեպի էկրանավորման սցենարը, Միդլթոնի Հելենին նկարագրել է որպես «այս պահի դրությամբ՝ հեռուստատեսության ամենախիստ կինը»[13]։ 2018 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Միդլթոնն միանալու է նոր դերասաններին, որոնք միանալու են բնօրինակ սերիալի դերասանական կազմին՝ «Դաունթոն աբբայություն» ֆիլմում նկարահանվելու համար[14]։

Անձնական կյանք

խմբագրել

Հարցազրույցներից մեկում Միդլթոնը նկարագրել է ինքն իրեն երիտասարդ ժամանակ որպես ամաչկոտ, փակ և «գիք» դպրոցում, բայց «բավականին աղմկոտ և հանդուգն»՝ տանը։ Նրա կարծիքով թատրոնը «ելք» է եղել, որտեղ նա կարող էր վստահ լինել[5][15]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2009 Տանջված Tormented Ջասթին Ֆիլդինգ
2010 Կմաղքներ Skeletons Ռեբեկա [16]
Երբ ես այստեղ լինեմ Ever Here I Be Վալերի [17]
Չաթ Chatroom Քենդի
2012 Մաքուր մաշկ Cleanskin Քեյթ
2013 Տրանս Trance Երիտասարդ կին կարմիր մեքենայում
Ծուղակ Մոխրոտի համար Trap for Cinderella Միքի
Ինչպե՞ս գողանալ ադամանդը The Love Punch Սոֆի
2014 Երկար անկում A Long Way Down Քեթի
Իմիտացիայի խաղ The Imitation Game Հելեն Սթյուարտ
2015 Յուպիտերի վերելքը Jupiter Ascending Կալիքա Աբրասաքս
Տեսիլքներ։ Lավագույն բարիքը Spooks: The Greater Good Ջյուն Քիթոն
2017 Հոսանքների պատերազմ The Current War Մերի Էդիսոն
2019 Ձկնորսի ընկերներ Fisherman's Friends Օլվին
Անհետացում Քլիֆթոն Հիլում Disappearance at Clifton Hill Էբի
Դաունթոն Աբբայություն Downton Abbey Լյուսի Սմիթ
2020 Սեփականատեր Possessor Էյվա Փարս
ԿԱՈՒ Մանկ Mank Սարա Մանկևիչ Հետարտադրություն

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2008 Ոսկորներ Bones Վերա Ուոթերհաուս Սերիաներ․ «Յանկերը Միացյալ Թագավորությունում (Մաս 1)», «Յանկերը Միացյալ Թագավորությունում (Մաս 2)»
2010 Նոր հնարքներ New Tricks Մելանի Հիգս Սերիա․ «Նորաձևության զոհ»
Առաջին լույս First Light Գրեյս Հեռուստաֆիլմ
2011 Ընթրիք ուրբաթ երեկոյան Friday Night Dinner Տանյա Գրին Սերիաներ․ «Ժամադրությունը», «Զգեստը»
Շչակներ Sirens Սառահ Ֆրեյզոր Սերիաներ․ «Վերև, հուզված, ներքև», «I.C.E.»
2012 Սինբադ Sinbad Թայգեր 4 սերիան
2013 Լյուիս Lewis Վիկի Ուոլմսի Սերիաներ․ «Ներքև վախենալիների մեջ – Մաս 1», «Ներքև վախենալիների մեջ – Մաս 2»
Վարշավայի լրտեսները Spies of Warsaw Գաբրիելա Մինի սերիալ
Սև հայելի Black Mirror Ջեմ Սերիա․ «Սպիտակ արջ»
Տիկինն անհետանում է The Lady Vanishes Իրիս Քար Հեռուստաֆիլմ
2015–2018 Sense8 Sense8 Ռայլի Բլու Գունարսդոտիր Գլխավոր դեր
2015 Դիքենսյան Dickensian Ամելիա Հավիշամ Գլխավոր դեր
2016 Պատերազմ և խաղաղություն War & Peace Արքայադուստր Հելեն Կուրագինա Մինի սերիալ
2017 Ֆիլիպ Ք․ Դիքի էլեկտրական երազներ Philip K. Dick’s Electric Dreams Լինդա Սերիա․ «Ուղևորը»
2019 Ստվերների խաղ Shadowplay ԿԱՈՒ Մինի սերիալ, նկարահանումներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. http://www.labaule-infos.net/la-baule-palmares-du-7eme-festival-du-cinema-et-musique-de-film-26-70-1550.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 Pickstock, Heather (2013 թ․ մարտի 15). «Bristol actress Tuppence Middleton stars in Hitchcock TV thriller ...». Bristol Post. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  5. 5,0 5,1 Williams, Andrew (2013 թ․ հունվարի 9). «Tuppence Middleton: I'm not stuck in a period piece ghetto». Metro. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  6. "Where did these 11 Bristol celebrities go to school?",Bristol Post, 2 April 2017 (Accessed 4 April 2017)
  7. «Tormented». United Kingdom: The Film Catalogue. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  8. «Film Award Winners». BAFTA.org.
  9. Friday Night Dinner – Episode 1.6. The Date, British Comedy Guide, Comedy.co.uk. Retrieved 3 July 2012.
  10. Cleanskin (2012). Internet Movie Database
  11. Billington, Michael. «The Living Room – review». The Guardian. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  12. Debnath, Neela (2016 թ․ հունվարի 12). «War and Peace: Who's who character guide». www.express.co.uk.
  13. Thorpe, Vanessa (2016 թ․ փետրվարի 1). «Tuppence Middleton: from Tolstoy's seductress to a Dickensian victim». The Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  14. Imelda Staunton, Geraldine James Join ‘Downton Abbey’ Movie
  15. Mottram, James (2013 թ․ հուլիսի 12). «Tuppence Middleton proves her worth to Hollywood». The Independent. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. «IndieLondon: Tormented». United Kingdom: IndieLondon. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  17. «Ever Here I Be (2010)». BFI (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թափենս Միդլթոն» հոդվածին։