Թաքսիմ հրապարակ (թուրքերեն՝ Taksim Meydanı), հրապարակ Ստամբուլի եվրոպական հատվածում, Բեյօղլու թաղամասում։ Այս պողոտայի վրա տեղակայված են մի շարք բարձրակարգ հյուրանոցներ և խանութներ։ Հրապարակը համարվում է Ստամբուլի տեսարժան վայրերից մեկը, որտեղ այցելում են մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Անվանումը արաբերենից թարգմանած նշանակում է «բաժանում»։

Թաքսիմ
Թաքսիմի հրապարակը 2014 թվականին

Պատմություն

խմբագրել

«Թաքսիմ» հրապարակը կառուցվել է Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատան տեղում, որը հիմնվել էր XVI դարում՝ Սուլեյման I-ի օրոք[1]։ Շարունակվող կառուցման ընթացքում Թաքսիմ հրապարակի տարածքում գտնվել է 16 հայկական գերեզմաններ և XIX դարի կառույցի պատերի մնացորդներ[2]։

1977 թվականի մայիսի 1-ին մայիսմեկյան բազմահազարանոց երթից հետո Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին զոհ գնացին մեծ քանակությամբ մարդիկ։

2013 թվականի մայիսին հրապարակը դարձավ ցույցերի կենտրոնատեղի։ Ցուցարարները պահանջում էին դադարեցնել Թաքսիմ Գեզի այգու ծառերի կտրումը և այնտեղ առևտրի կենտրոնի կառուցումը[3]։

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և նրա համախոհների արձանը Թաքսիմում։ Աջ մասում կանգնած են նաև Կլիմենտ Վորոշիլովը և Սեմյոն Արալովը

Հրապարակի կենտրոնում տեղակայված է 12 մետր բարձրություն ունեցող «Հանրապետություն» արձանը (Cumhuriyet Anıtı), որը տեղադրվել է 1928 թվականին։ Հեղինակը իտալացի ճարտարապետ Պիետրո Կանոնիկան է։ Հուշարձանը խորհրդանշում է ազատագրական բանակը և հանրապետության հաստատումը։ Հուշարձանի վրա քանդակված են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, Իսմեթ Ինյոնյուի և Ֆեվզի Չաքմաքի և այլ նշանավոր անձանց քանդակները։

Հուշարձանի ձախ կողմում քանդակված են ռուս հեղափոխականներ Կլիմենտ Վորոշիլովի և Սեմյոն Արալովի քանդակները</ref>։ Այս անձանց ներառման պատվերը տվել էր Աթաթուրքը՝ ի երախտագիտությունը քաղաքական, ռազմական և ֆինանսական օգնության, որը հատկացվել էր ՌԽՖՍՀ-ի կողմից՝ Թուրքիայի անկախության պատերազմին օժանդակելու նպատակով։ Արալովի արձանը, որը գտնվում է Վորոշիլովի արձանի ետնամասում, շատ հաճախ շփոթում են Միխայիլ Ֆրունզեի հետ։

 
Թաքսիմ


Մեծ լայն շենքը, որը կառուցվել է 1950- 1969 թվականներին՝ Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնն է (Atatürk Kültür Merkezi)։ Աթաթուրքի անվան մշակույթի պալատի երկայնքով անցնում է Գյումուշսույու փողոցը, որը հրապարակը կապում է Դոլմաբահչեի հետ։ Հրապարակում են գտնվում Գերմանիայի և Ճապոնիայի գլխավոր հյուպատոսությունները։ Հրապարակի ձախ կողմում ռազմական հիվանդանոցը և տեխնիկական համալսարանն է։ Բոլոր այս կառույցները թվագրվում են XIX դարին։

Հրապարակում է գտնվում 5 աստղանի «Դե Մարմարա» հյուրանոցը։ Հրապարակի հակառակ կողմում Թաքսիմ Գեզի այգին է, որը թարգմանաբար նշանակում է «քայլելով Թաքսիմով»։ Հնում այգու տեղում կար ռազմական զորանոց։

Թաքսիմի մոտակայքում է գտնվում 1880 թվականին բացված ուղղափառ Սբ․ Երրորդության տաճարը, որը ունի երկու զանգակատուն և այն ամենամեծ հունական տաճարն է ողջ Ստամբուլում։ Այն կառուցվել էր դեռևս XVII դարում[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Emily Greenhouse (2013 թ․ հունիսի 28). «The Armenian Past of Taksim Square» (անգլերեն). The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  2. Ali Ekber (2013 թ․ հունիսի 29). «Taksim'de Ermeni mezarları çıktı» (թուրքերեն). Aksam. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  3. Ирина Галушко — Культурный центр Ататюрка на площади Таксим в Стамбуле по плану властей предполагается снести, что вызвало протесты населения (2013 թ․ հունիսի 7). «Культурный центр Ататюрка - главный форпост протестующих в Стамбуле» (ռուսերեն). Russia Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  4. «Taksim Aya Triada Greek Orthodox Church». byzantiumistanbul. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.