Թետիսի և Պելևսի դինոս
Թետիսի և Պելևսի դինոս (իսպ.՝ Dinos de Tetis y Peleo), հին հունական կերամիկական անոթ, որը խնջույքների ժամանակ ծառայել է որպես գինու տարա։
Թետիսի և Պելևսի դինոս | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
նյութ | կավ, ներկ |
բարձրություն | 53 սմ (պատվանդանային հատվածը` 26,50 սմ) |
խորություն | տրամագիծը` 25 սմ |
ստեղծվել է | հունական մշակույթ |
Գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում 2001/89/2 համարի ներքո։
Նկարագրություն
խմբագրելՏարայի վրա պատկերված են տեսարաններ, որոնք ներկայացնում են Թետիսի առևանգումը Պելևսի կողմից և նրանց ամուսնությունը։ Տարրայի կենտրոնական մասում Էրոսի ներկայությամբ Պելևսը բռնել է Թետիսի իրանը։ Պատկերված են նաև ձկներ, դելֆիններ, ծովաօձեր, կենտրոնով թռչում է աղավնին՝ բերանին ամուսնական ժապավենը։
Կարմիր պատկերներով ստեղծված անոթը կոչվում է դինոս, ունի լայն բերան[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել