Մարիա Թերեզա (գերմ.՝ Maria Theresia Walburga Amalia Christina, մայիսի 13, 1717(1717-05-13)[1][2][3][…], Հոֆբուրգ, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 29, 1780(1780-11-29)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6]), ավստրիական թագուհի 1740 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կարլ 6-րդ-ին։ Մինչև 1765 թվականը կառավարել է ամուսնու (կայսր Ֆրանց 1-ին), իսկ 1765 թվականից՝ որդու (Իոսիֆ 2-րդ) հետ։

Մարիա Թերեզա
Ծնվել է՝մայիսի 13, 1717(1717-05-13)[1][2][3][…]
ԾննդավայրՀոֆբուրգ, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել է՝նոյեմբերի 29, 1780(1780-11-29)[1][2][3][…] (63 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6]
Կայսերական դամբարան
Երկիր Հաբսբուրգի միապետություն
ՏոհմՀաբսբուրգներ
ազնվական, միապետ և քաղաքական գործիչ
ՀայրԿառլ VI կայսր
ՄայրElisabeth Christine of Brunswick-Wolfenbüttel?
ԵրեխաներArchduchess Maria Elisabeth of Austria?, Archduchess Maria Anna of Austria?, Maria Carolina Ernestina Antonia Johanna Josefa?, Յոզեֆ II, Maria Christina, Duchess of Teschen?, Archduchess Maria Elisabeth of Austria?, Archduke Charles Joseph of Austria?, Archduchess Maria Amalia of Austria?, Լեոպոլդ II, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր, Archduchess Maria Johanna Gabriela of Austria?, Archduchess Maria Josepha of Austria?, Maria Carolina of Austria?[7], Ferdinand Karl, Archduke of Austria-Este?, Մարի Անտուանետ[7], Archduchess Maria Carolina of Austria?[8] և Archduke Maximilian Francis of Austria?[8]
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՍտորագրությունИзображение автографа

Պետության կենտրոնացումն ուժեղացնելու նպատակով անց է կացրել բարեփոխումներ (վարչական, մաքսային և այլն, հիմնել պետական խորհուրդ), հովանավորել է արդյունաբերության և առևտրի զարգացումը։ 1768 թվականին հրատարակել է նոր քրեական օրենսգիրք, 1776 թվականին վերացրել խոշտանգումները, ծեծը և այլն։ Յոթնամյա պատերազմում (1756-1763 թթ.) չի կարողացել Պրուսիայից ետ գրավել Սիլեզիան։

Կառավարման քաղաքական անցքեր

խմբագրել

Կարլ 6-րդի և Ելիզավետա Քրիստինա Բրաունշվեյգ Վոլֆենբութելսկու ավագ դուստրը, նրա ժառանգը, Պրագմատիկ պատժամիջոցների շնորհիվ, ստացել է զուտ տղամարդկանց դաստիարակություն, որը նրան պատրաստել հսկայական պետության կառավարման համար։ 14 տարեկանում նա արդեն ներկա էր պետական խորհրդի նիստերին։ 1736 թվականին ամուսնացել է լոթարինգների դուքս Ֆրանց Ստեֆանի հետ։ 1740 թվականին գահ է բարձրացել, և առաջին օրվանից հանդիպել է «Ավստրիական ժառանգության» շատ թեկնածուների, ովքեր չէին ցանկանում նրան հանձնել իրենց իրավունքները (տե՛ս Ավստրիական ժառանգության պատերազմներ

1748 թվականին կնքված Ախենի պայմանագիրը լուծել է այդ հարցը հոգուտ Մարիա Թերեզայի, բայց Ավստրիան կորցրել է Սիլեզիան։ 1741 թվականի հունիսի 25-ին, Պրեսբուրգ քաղաքի (այժմ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան) գոթական սուրբ Մարտինա տաճարում Մարիա Թերեզան թագադրվել է Հունգարիայի թագուհի։

1745 թվականին Մարիա Թերեզայի ամուսինը Ֆրանց 1-ին անվամբ կայսր է թագադրվել։ Յոթամյա պատերազմի ժամանակ (1756-1763) Մարիա Թերեզան մասնակցել է Սիլեզիան հետ գրավելու նպատակով, բայց անհաջողության է մատնվել. Սիլեզիան մնացել է Ֆրիդրիխ 2-րդի տիրապետության տակ։ 1765 թվականին մահացել է Ֆրանց 1-ինը, և այրիացած Մարիա Թերեզան իր իշխանակից է նշանակել որդուն՝ (կայսր Իոսիֆ 2-րդին), սահմանափակելով նրա գործունեությունը արքունական, ֆինանսական և ռազմական հարցերով։ 1772 թվականին Մարիա Թերեզան մասնակցել է Ռեչ Պոսպոլիտայի առաջին մասին և ստացել է Գալիցիան։ Օսմանյան կայսրությանը սպառնալիքներով ստիպել է զիջել Բուկովինան (1775)։

Ներքին բարեփոխումներ

խմբագրել

Հատկապես կարևոր էր Մարիա Թերեզայի` երկրի ներսում կատարած բարեփոխումները։ Պատերազմից զերծ ժամանակը նա տրամադրում էր վարչության ոլորտում բարեփոխումներ կատարելուն, որտեղ կաշառակերություն և տարատեսակ անօրինություններ էին տիրում։ Մինչև Մարիա Թերեզայի գահ բարձրանալը Ավստրիան աշխարհի ամենահետամնաց երկրներից մեկն էր` բոլոր առումներով։ Դպրոցն ու տպագրությունն ամբողջությամբ Հիսուսյանների տիրապետության տակ էին գտնվում։ Կառավարությունը վախենում էր ձեռք տալ վարչության, դատարանի և ֆինանսական գերատեսչության հին կարգերին, այդ իսկ պատճառով ուշադրությւոն չէին դարձնում պաշտոնյաների չարաշահումներին։

Լինելով եռանդոտ կաթոլիկ, 18-րդ դարի ռեֆորմիստական գաղափարների հակառակորդ և կղերական-արիստոկրատական միահեծանության կողմնակից, Մարիա Թերեզան այնուամենայնիվ արտաքին հանգամանքների բերումով ստիպված էր պետական շահերից ելնելով իր իշխանության տակ գտնվող ոլոտներ համապատասխան բարեփոխումներ մտցնել։ Այդ բարեփոխումները մեծ մասամբ ազդեցին լեհ-գերմանական ժառանգական հողերին, և չանրադարձան Հունգարիային, քանի որ վերջինս իրեն էր վերապահել հին կարգերի պահպանումը։ Վերակազմակերպման գործում Մարիա Թերեզայի գլխավոր օգնականները կոմս Գագուվիցն, իշխան Կաունիցը և կոմս Խոտեկն էին։ Կոմս Գաուգվիցը, ով զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, ըստ Մարիա Թերեզայի պետության մեջ կարգուկանոն էր մտցրել։ Կալվածատերերի ավատատիրական իշխանությունը սահմանափակվել էր և ենթակա էր պետական իշխանությանը։

Մշակույթ

խմբագրել

Նա հոգում էր գիտության և մշակույթի զարգացման համար, այդ հարցում նրան օգնում էր Գերարդ վան Սթիվենը. հիմնադրել է համալսարաններ, նկարչության և ճատարապետության բարձրագույն դպրոցներ, բարեփոխել է գիմնազիաները, հիմք է դրել հասարակ մարդկանց կրթությանը, դպրոցների ընդհանուր քանակը հասցրել է 6000-ի, Պրահայում, և Ինսբուրքում հանրային գրադարաններ է բացել, Վիեննայում, Գրացում և այլ քաղաքներում աստղադիտարաններ է բացել։ Համաձայնելով Կաունիցայի դիրքորոշման հետ, նա սահմանափակել է եկեղեցիների ազդեցությունը հանրային կրթության ոլորտում և ուժեղացրել պետական իշխանության դերը։ Ճիզվիտների շքանշանը կրթական գործունեության մեջ ավելի էր ենթարկվում պետական իշխանությանը, մինչև 1774 թվականին ոչնչացվեց Կլիմենտ 14-րդի կողմից։

Չնայած արվեստի նկատմամբ ունեցած սիրուն, Մարիա Թերեզան նախընտրում էր ավելորդ գումար չծախսել։ Գահ բարձրանալուց հետո, նա կտրուկ կրճատել է արքունական երգչախմբի քանակը, և նվազեցրել է երաժիշտների պարգևը։ Մինչև այդ ջութակահար և երգահան Ջովաննի Անտոնիո Պյանինը որպես շարքային երաժիշտ տարեկան ստանում էր 1800 գուլդեն, բայց կապելմայստեր դառնալուց հետո նրա ռոճիկը կրճատվեց մինչև 1200 գուլդենի[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Maria Theresia van Oostenrijk (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pick R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Мария Терезия // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 30. — ISBN 978-3-9503655-5-9
  6. 6,0 6,1 6,2 Olomouc City Library regional database (չեխերեն)
  7. 7,0 7,1 Union List of Artist Names — 2017.
  8. 8,0 8,1 Lundy D. R. The Peerage
  9. Barbara G Jackson. Giovanni A. Piani. Sonatas for Violin Solo and Violoncello with Cembalo. Madison, [Wis.]: A-R Editions. 1975. Р. VII.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 316  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Թերեզա» հոդվածին։