Թերեզա Շահվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թերեզա Սարգսի Շահվերդյան (հուլիսի 17, 1945, Այգեհատ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Բանասիրական հետաքրքրությունների հիմնական ոլորտները հայոց լեզվի պատմության և ոճագիտության հարցերն են[1]։
Թերեզա Շահվերդյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Այգեհատ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | լեզվաբան |
Աշխատավայր | ՎՊՀ |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005), Ազգային ժողովի «Պատվո մեդալ» (2015), ՀՀ ԳԿ նախարարության ոսկե մեդալ (2004), ՀՀ ԳԿ նախարարության պատվոգիր (2005), ՎՊՄԻ-ի ոսկե մեդալ (2005), Լոռու մարզպետի շնորհակալագիր (2005, 2014), Վանաձորի քաղաքապետի պատվոգիր (2004, 2005) |
Կենսագրություն
խմբագրելԹերեզա Շահվերդյանը ծնվել է 1945 թվականի[2] հուլիսի 17-ին Լոռու մարզի Այգեհատ գյուղում՝ բանվորի ընտանիքում։ 1952 թվականից հաճախել է Այգեհատ գյուղի 7-ամյա դպրոցը, այնուհետև՝ 1954 թվականին, ընտանիքը տեղափոխվել է Ալավերդի, ուր ուսումը շարունակել է Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1963 թվականին ավարտել է 11-ամյա հանրակրթական դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1968 թվականին ավարտել է համալսարանը և աշխատանքի ընդունվել ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի դպրոցական բաժնում՝ որպես հրահանգիչ։ 1969 թվականին, երբ կազմավորվել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը, եղել է այդ ինստիտուտի առաջին աշխատակիցներից մեկը. ընդունվել է աշխատանքի՝ որպես հայոց լեզվի ամբիոնի լաբորանտ, այնուհետև նույն ամբիոնի դասախոս (1972 թվական), ավագ դասախոս (1976 թվական), դոցենտ (1989 թվական), պրոֆեսոր (2011 թվական)։ 1996 թվականից մինչև 2020 թվականի օգոստոսը եղել է ՎՊՀ-ի մանկավարժության ֆակուլտետի դեկան։ Աշխատանքին զուգահեռ ձևակերպվել է հայցորդ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում՝ հայոց լեզվի պատմություն մասնագիտությամբ։ 1987 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 2008 թվականին՝ դոկտորական թեզեր և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ։ 1990 թվականին ստացել է դոցենտի, իսկ 2010 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչումներ[3][4]։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է, «Մաշտոց» Հասարակական կրթամշակութային, հայագիտական հանդեսի գիտական խմբագիրներից։ Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր և երեք թոռներ։
Գիտական գործունեություն
խմբագրելԹերեզա Շահվերդյանը 100 և ավելի գիտական հոդվածների, 5 գրքերի՝ 3 մենագրությունների, 2 բուհական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ է։
Հետազոտությունների հիմնական շրջանակը հայոց լեզվի պատմության և ոճագիտության հարցերն են։ 5-րդ դարի գրաբարի ինքնուրույն և թարգմանական գրական նյութի հիման վրա ուսումնասիրել է հին հայերենի շարահյուսական իրողությունների ոճական առանձնահատկությունները, քննության է առել ոճաբանության առանցքային հիմնահարցերը՝ որոշ խնդիրներ լուսաբանելով նորովի։ Հայ ոճագիտության մեջ առաջին անգամ հատուկ անդրադարձել է տեքստային ոճական հնարներին և հիմնական միջոցներին։
Գրախոսություն
խմբագրելՀայերենի կառուցվածքի պատմական ուսումնասիրության մեջ բացառիկ գիտական արժեք ունի դասական գրաբարի կամ 5-րդ դարի լեզվական իրողությունների քննությունը։ Եթե նկատի ունենանք գրաբարի շարահյուսության համեմատաբար ոչ բավարար ուսումնասիրությունը հայ քերականագիտության դարավոր պատմության մեջ, ապա միանգամայն ակնառու են Շահվերդյանի մենագրության արդիականությունն ու կարևորությունը հայերենի պատմական քերականության համար։ Աշխատանքի ամենակարևոր արժանիքներից է նրա միանգամայն ինքնուրույն և մեծագույն դժվարությունների հաղթահարման գնով ստեղծված լինելն է։ - Հովհաննես Բարսեղյան, լեզվաբան
|
Թեև հին գրական հայերենի քերականական առանձնահատկությունների ուսումնասիրությամբ զբաղվել են շատերը, այնուհանդերձ դասական գրաբարի շարահյուսական ոճաբանության հիմնախնդիրները հատուկ քննության նյութ են դառնում առաջին անգամ։ «Դասական գրաբարի շարահյուսական ոճաբանություն» մենագրությունն իր ընդհանուր ուղղվածությամբ, քննության խորությամբ և հետևողականությամբ գնահատելի նորություն է լեզվաբանության ասպարեզում։ - Արտեմ Սարգսյան, լեզվաբան
|
Թերեզա Շահվերդյանի աշխատությունում գիտական պատշաճ մակարդակով հետազոտվում են գրաբարի շարահյուսական պատկերավորման և արտահայտչական բոլոր միջոցները, և դա հեղինակի կողմից հաճախ արվում է նաև գրաբարագիտական ավանդական ըմբռնումների միանգամայն նորովի դիտարկումներով և մեկնաբանություններով[5]։ - Սերգեյ Հայրապետյան, գրաբարագետ-լեզվաբան
|
Հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ
խմբագրելԳրքեր
խմբագրել- «Գրաբարի դերբայները. ձևաբանություն և շարահյուսություն» (ըստ Եզնիկ Կողբացու լեզվանյութի), Երևան, 2001 թվական, «Վան Արյան» հրատարակչություն, 159 էջ։
- «Դասական գրաբարի շարահյուսական ոճաբանություն», Երևան, 2007 թվական, «Հայաստան» հրատարակչություն, 309 էջ։
- «Հայոց լեզվի պատմական ձևաբանություն», Երևան, 2021 թվական, «Լուսաբաց» հրատարակչություն, 400 էջ։
- «Ոճագիտություն», ուսումնական ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար, Երևան, 2010 թվական, «Լուսակն» հրատարակչություն, 269 էջ։
- «Գրական հայերենի պատմության դասընթաց» Ա, Բ հատորներ (համահեղինակությամբ Գուրգեն Կիպրոնի Խաչատրյանի և Լիլիթ Հովիկի Պետրոսյանի)։ Թերեզա Սարգսի Շահվերդյան՝ հատոր Ա, «Ներածություն» (էջ 7-13), «Պատմական ձևաբանություն» (էջ 57-281)։ Երևան, 2018 թվական, «Արման Ասմանգուլյան» ԱՁ, 291 էջ։
Գիտական հոդվածներ
խմբագրել- Սահմանական եղանակի բայաձևերով կազմված ստորոգյալը գրաբարում, 3-րդ գիտ. նստաշրջանի զեկուցումների թեզիսներ, Երևան, 1975, 2 էջ
- Ստորադասական եղանակի բայաձևերով կազմված ստորոգյալը գրաբարում, 4-րդ գիտ. նստաշրջանի զեկուցումների թեզիսներ, Կիրովական, 1976, 2 էջ
- Смысловые переходы простого сказуемого, выраженного глаголом настоящего времени изь явительного наклонения в древнеармянском языке, Профессорско-преподавательская межинститутская научная сессия, Тбилиси, 1979, 2 էջ
- Բաղադրյալ բայական ստորոգյալները գրաբարում, Թեզ. միջբուհական գիտ. կոնֆերանսի, Կիրովական, 1981, 2 էջ
- Անվանաբայական կամ բարդ ստորոգյալը գրաբարում` ըստ Եզ. Կողբացու լեզվանյութի, Թեզ. երիտ. լեզվաբ. հանրապ. 3-րդ գիտ. կոնֆ. Հայկ. ԽՍՀ, ԳԱ, Ծաղկաձոր-Երևան,1982, 1 էջ
- Դիմավոր բայ-անորոշ դերբայ, միադիմի բայ-անորոշ դերբայ կապակցությունները գրաբարում Եզ. Կողբացու երկում, Հայոց լեզու և գրակ., միջբուհ. գիտ. աշխ. ժող. Երևան, Երպհ-ի հրատ., 1985, 25 էջ
- Ներկա կամ ենթակայական դերբայը գրաբարում` ըստ Եզ. Կողբացու լեզվանյութի, Սովետական մանկավարժ, Երևան, N 1, 1986, 6 էջ
- Ապառնի դերբայը և նրա գործառույթները գրաբարում (ըստ Եզ. Կողբացու լեզվանյութի), Պատմաբանասիրական հանդես, Հայկ. ԽՍՀ, ԳԱ, N 4, Եր¬ևան, 1986, 6 էջ
- Автореферат, Причастия в калассическаом грабаре у века и их синтаксические функции (на материале языка Езника Кохбаци), Ереван,1987, ст. 22
- Անցյալ դերբայը գրաբարում և նրա ձևաբանական առանձնահատկությունը, Պատմաբանասիրական հանդես Հայկ. ԽՍՀ ԳԱ, N 4, Երևան, 1988 7 էջ
- Գրաբարի և արդի հայերենի ընդհանրական-դիմավոր միակազմ նախադասությունները, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական VI գիտաժողով (զեկուց. դրույթներ.), Երևան, 1988, 1 էջ (էջ 61), (համահեղինակ՝ Գ․ Խաչատրյան)
- Անցյալ դերբայի շարահյուսական գործառույթները դասական գրաբարում, Լրաբեր, Հայկ. ԽՍՀ ԳԱ, N 9, Երևան, 1989, 10 էջ
- Ուսանողի ինքն. աշխ. և նրա կազմ. հայոց լեզվի ամբիոնում, Սովետական մանկավարժ, N 12, Երևան, 1989, 7 էջ
- Ընդդիմախոսություն Նվեր Մկրտչյանի` «Բայի ժամանակի և գործողության կերպի ըմբռնումը արևելահայերենի քերականական աշխատություններում» ատենախոսության, Երևան, 1991, 8 էջ
- Ընդդիմախոսություն Նաիրա Մկրտչյանի` «Գրաբարի հոլովական զուգաձևությունները և նրանց հետագա փոփոխությունները գրական հայերենում» ատենախոսության, Երևան, 1994, 10 էջ
- «Հովհ. Թումանյանի ոչ գեղարվեստական երկերի լեզուն», Գիտ.նստաշրջան` նվիրված Հ. Թումանյանի 125-ամյակին, 1994թ. 15 էջ
- Հայ նոր ազգային լեզվի զարգացման գործում Մ. Նալբանդյանի ավանդի գնահատման շուրջը, Ազգային դաստ. հարցեր թեզիսներ, գիտաժողովի զեկույց, Վանաձոր, 1996, 2 էջ
- «Մայրենի լեզվի մաքրության մտահոգությամբ», «Մաշտոց» կրթամշակութ., գիտա-մանկ. հանդես, Վանաձոր, 1996, էջ 22-23
- «Տաղարանի» լեզուն ու ոճը, Եղիշե Չարենցի 100-ամյա հոբելյանին նվիրված գիտական նստաշրջանի զեկուցում, Վանաձոր, 1997, 15 էջ
- Բուհական կրթության բովանդակության վերակառուցումը տեղեկատվության զարգացման արդի պայմաններում, Ուսուցման բովանդակության և մեթոդների կատարելագործման հարցեր, միջբուհական գիտ. նյութ. ժողավածու, 1997, 2 էջ (համահեղինակ՝ Մ. Դալալյան)
- Общение в условиях сепарации, Գիտաժողովի նյութերի ժողովածու /1998թ. դեկտեմբեր/, Վանաձոր, 1999, 2 էջ (համահեղինակներ՝ Ավագիմյան Ռ., Շահվերդյան Մ.)
- Հայերենի ոճաբանության արդի հիմնախնդիրները, Գիտական նյութերի ժողովածու, Վանաձոր-Երևան, Վան Արյան, 2001, 6 էջ
- Անցյալ դերբայի ոճական կիրառության որոշ առանձնահատկությունները դասական գրաբարում, Գիտական նյութերի ժողովածու, Վանաձոր, Վանատուր, 2004, 7 էջ
- Լեզվաոճական համեմատությունները գրաբարում, Գիտական նյութերի ժողովածու, N 4-21, Երևան, Կանթեղ, 2004, 8 էջ
- Գրաբարի ոճական հակադրությունները, Հանրապետ. գիտական նյութերի ժող., Երևան-Վանաձոր, 2005, 13 էջ
- Պարզ նախադասության կազմության ոճական վերաիմաստավորումը գրաբարում, Լեզու և լեզվաբանություն, Երևան, 2005, 8 էջ
- Հաստատական և ժխտական նախադասությունների վերաիմաստավորումը դասական գրաբարում, Գիտական աշխատություններ, Գյումրի, N 8, 2005, 5 էջ
- Նախադասության վերաիմաստավորումն ու նրա առանձնահատկությունները դասական գրաբարում, Բանբեր Երևանի համալսարանի, N 2, 2006, 11 էջ
- Կրկնության տեսակներն ու գործառույթները դասական գրաբարում, Մանկավարժական միտք, 1-2, 2006, 10 էջ
- Շարահյուսական վերաիմաստավորումը դասական գրաբարում, Պատմաբանասիրական հանդես, N 2, 2006, 11 էջ
- Դասական գրաբարի շարահյուսական ոճական արտահայտչական միջոցները, Էջմիածին, N էը, հուլիս-օգոստոս, 200, 11 էջ
- Հռետորական նախադասությունները դասական գրաբարում, Բանբեր 1, Գիտական աշխատություններ.–1 2006, պրակ Ա․-Վանաձոր, Արմինֆո, 2007, 5 էջ
- Սեբեոսի «Համաբարբառը», Երևան, Կանթեղ, N 3-32, 2007, 6 էջ
- Սեղմագիր «Դասական գրաբարի շարահյուսական ոճաբանություն» դոկտորական ատենախոսության, Երևան, 2008, 56 էջ
- Հարադրավոր բայերի գործածությունը Սեբեոսի երկում, Բանբեր 3, Գիտական աշխատություններ, 2008, 7 էջ (համահեղինակ՝ Ա. Ավդալյան)
- Գրախոսություն, Էդուարդ Մկրտչյան, «Գրաբարի դասընթաց», Երևան, 2008թ., Լեզու և լեզվաբանություն 1 (10), 2009, Զանգակ, 2 էջ
- Հարադիր բայերի խնդրառությունը (ըստ Սեբեոսի լեզվանյութի), Հանրապետական գիտաժողովի նյութեր, Իրավունք, Վանաձոր, 2009, 7 էջ (համահեղինակ՝ Ա. Ավդալյան)
- Զուգաբայական հարադրությունների գործածությունը Սեբեոսի լեզվում, Կան¬թեղ, 4(41), Երևան, 2009, 8 էջ (համահեղինակ՝ Ա. Ավդալյան)
- Հովհաննես Թումանյանի հրապարակախոսության և քննադատության լեզուն, Հանրապետական գիտաժողովի նյութեր` նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 140-ամյակին, Վանաձոր, 2009, 19 էջ
- Տեքստի ոճաբանությունը և նրա արտահայտչամիջոցները, Միջազգային գիտաժողովի նյութեր` նվիրված ԱրՊՀ հիմնադրման 40-ամյակին, 2009, 3 էջ
- Գրական երկու լեզուներ. արևելահայերենի զարգացման որոշ միտումներ, Հանրապետական գիտաժողովի նյութեր` նվիրված ՎՊՄԻ 40-ամյակին, 2009, 5 էջ
- Ուսուցիչներիս ուսուցիչը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի հետ համատեղ ՎՊՄԻ-ում 2010թ. նոյեմբերի 19-ին կայացած գիտաժողովի նյութեր, 15 էջ
- Շարահյուսական բանադարձումները Հրանտ Մաթևոսյանի արձակում, Մաթևոսյանական արձագանքներ 2, Վանաձոր, 2011, 82-100 էջ (համահեղինակ՝ Ա. Մոսինյան)
- Նույնատիպ բառային դարձույթների համատեղումը Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջեր» ստեղծագործության մեջ, Գիտական աշխատություններ, Գյումրի, N 10, 2011, 1-12 էջ (համահեղինակ՝ Գ. Բաղրամյան)
- Տիգրան Ավետիսյանի 70-ամյակը (գիտական վերլուծություն), Գիտական հոդվածներ բանասիրություն, Բ պրակ, Վանաձոր, 2011, 98-101 էջ
- Ստորադասական եղանակի ժամանակաձևերի վերաիմաստավորումը 14-րդ դարի գրականության մեջ, Գիտական հոդվածներ բանասիրություն, Բ պրակ, Վանաձոր, 2011, 49-66 էջ (համահեղինակ՝ Կ. Հաջյան)
- Հրաչյա Աճառյանը հայերենի դերբայների մասին, Գիտական հոդվածներ բանասիրություն, Բ պրակ, Վանաձոր, 2011, 3-13 էջ
- Տարատիպ բառային դարձույթների համատեղումը Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջեր» ստեղծագործության մեջ, Երևան, Կանթեղ, N 10, 2011, 1-10 էջ Գ. Բաղրամյան
- Թումանյանի ընտանեկան աշխարհը, «Մաշտոց» հասարակական, կրթամշակութային, հայագիտական հանդես, Գիրք 38ե, 2012թ., Ս-Վ էջ
- Ընդդիմախոսություն Ռոբերտ Մարկոսի Թոխմանյանի` «Հայերենի հնչաշղթան» դոկտորական ատենախոսության մասին, ՀՀ ԳԱԱ Հր.Աճառյանի լեզվի ինստիտուտ, Ժ.02.01. «Հայոց լեզու» մասնագիտական խորհուրդ, Երևան, 2012, 8 էջ
- Անձնանվանողական միջոցների ոճական արժեքը Հ. Մաթևոսյանի «Ծառերը» վիպակում և վերջիններիս ուսումնասիրության տեսական հիմունքները, Գյումրու գիտական հոդվածների ժողովածու, 2012, տպագրման է ներկայացված, 10էջ (համահեղինակ՝ Մ. Դավթյան)
- Հնչերանգով տարբերվող նախադասությունների վերաիմաստավորումը, Գյումրու գիտական հոդվածների ժողովածու, 2012, տպագրման է ներկայացված, 10 էջ (համահեղինակ՝ Ն. Գոգչյան)
- Լեզվական օրենքների դրսևորումները գրաբարի անկանոն հոլովման համակարգում, Միջազգային գիտաժողովի նյութեր, Վանաձոր, 2013, 13 էջ
- Դերանվանական հոլովումը գրաբարում, Հանրապետական գիտաժողով` գիտական նյութերի ժողովածու՝ նվիրված պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանի ծննդյան 60-ամյակին, 14 էջ
- Սիմոն Զավարյանն իբրև մանկավարժ, «ՎԷՄ» համահայկական հանդես Ե (ԺԱ) տարի, 2013, թիվ 4 (44) հոկտեմբեր-դեկտեմբեր, 13 էջ (համահեղինակ՝ Ա. Հարությունյան)
- Ընդդիմախոսություն Գայանե Գերասիմի Գևորգյանի` «Հայերենի բարբառների բայական եղանակաժամանակային համակարգերի զուգադրական համակարգերի զուգադրական քննություն» դոկտորական ատենախոսության մասին, ՀՀ ԳԱԱ Հր.Աճառյանի լեզվի ինստիտուտ, Ժ.02.01. «Հայոց լեզու» մասնագիտական խորհուրդ, Երևան, 2013, 15 էջ
- Գրաբարի հնչույթային համակարգն ըստ Էդ. Աղայանի, Բանբեր Երևանի համալսարանի, բանասիրություն, 2014, 20 էջ
- Ընդդիմախոսություն Խաչիկ Արամի Հարությունյանի «XIV-XV դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն» թեկնածուական ատենախոսության մասին, Երևան, 2014, 10 էջ
- Թումանյանի մի քանի ստեղծագործությունների տարբերակների զուգադիր լեզվական վերլուծություն, Հանրապետական գիտաժողովի նյութեր` նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 145-ամյակին, Վանաձոր, 2014, 14 էջ
- Ընդդիմախոսություն Կարինե Նորայրի Վենդլանդ Ավետիսյանի «Ռուբեն Սևակի խոսքարվեստը» թեկնածուական ատենախոսության մասին, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի լեզվի ինստիտուտ, Ժ.02.01. «Հայոց լեզու» մասնագիտական խորհուրդ, Երևան, 2015, 10 էջ
- Հայերենի հոլովման համակարգի՝ թեքականությունից կցականության անցումը՝ ըստ անվանական հոլովման զարգացման երկրորդ իմաստավորման օրենքի, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի լեզվի ինստիտուտ, զեկուցումների դրույթներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Գ. Աբրահամյանի 90-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի, Երևան, 2015, 2 էջ
- Գրաբարի հոլովման համակարգը ըստ Մանուկ Աբեղյանի, ՎՊՀ, Արդի բանասիրության հիմնախնդիրներ, Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու՝ նվիրված Մ.Աբեղյանի 150-ամյակին, Երևան, 2015, 10 էջ
- Ընդդիմախոսություն Սիլվա Վարդանի Պապիկյանի «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը և նրա պատմական զարգացումը» դոկտորական ատենախոսության, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի լեզվի ինստիտուտ, Ժ.02.01. «Հա¬ոց լեզու» մասնագիտական խորհուրդ, Երևան, 2016, 15 էջ
- Գրաբարի հոլովման համակարգի և նրա կրած փոփոխությունների մասին, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր Պրակ Ա, Երևան, 2016, 9 էջ
- Ընդդիմախոսություն Դոնարա Վրույրի Բախչինյանի «Մկրտիչ Սարգսյանի լեզուն և ոճը» թեկնածուական ատենախոսության ձեռագիր, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի լեզվի ինստիտուտ, Ժ.02.01. «Հայոց լեզու» մասնագիտական խորհուրդ, Երևան, 2016, 9 էջ
- Դիտարկումներ գրաբարի թվի քերականական կարգի վերաբերյալ, Международная научная конференция, Ереван, 2016 г. 6 էջ
- Ընդդիմախոսություն Հայկանուշ Հովսեփի Մեսրոպյանի «Կրոնաեկեղեցական բառապաշարը հայերենի բարբառներում» դոկտորական ատենախոսության, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի լեզվի ինստիտուտ, Ժ. 02.01. «Հայոց լեզու» մասնագիտական խորհուրդ, Երևան, 2017, 8 էջ
- «Տեքստի ոճաբանության մի քանի հարցեր՝ Կարո Մելիքսեթյանի պոեզիայի լեզվանյութի հիման վրա», Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողով, Երևան, 2017, Զեկուցումների ժողովածու, 13 էջ, Էջ 315-328
- Միաբնույթ և տարաբնույթ մի քանի դարձույթների ու բանադարձումների համատեղումը նույն տեքստում (ըստ Կարո Մելիքսեթյանի քնարերգության), ՀՀ ԿԳՆ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան, միջազգային գիտաժողով «Լեզու, խոսք, իրականություն», 8 էջ, Էջ 400-408
- Ընդդիմախոսություն Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյանի «Աստվածաշնչի հատկանվանաբանություն» դոկտորական ատենախոսության մասին, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի լեզվի ինստիտուտ, Ժ. 02.01. «Հայոց լեզու» մասնագիտական խորհուրդ, Երևան, 2017, 11 էջ
- Պարո՞դիա, թե՞ հարասացություն «Աբեղյանական ընթերցումներ», ԵՊՀ, 30 նոյեմբերի, 2017, 15 էջ (համահեղինակ՝ Թինա Այվազյան)
- Դիտարկումներ Պատրիկ Արտեմիի «Սորան» և «Խաղը» ժողովածուների շուրջ, «Մաշտոց» ամսագիր, 12 էջ
- Դերանունը և դերանվանական հոլովումը միջին հայերենում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողով, Երևան, 2018, Զեկուցումների ժողովածու, 8 էջ
- Ոչ նյութական խոսքի մասերը միջին հայերենում, Международная научная конференция, Ереван, 2018, Էջ 119-130
- Չթեքվող խոսքի մասերը միջին հայերենում. մակբայ տպագիրԵՊՀ, Աբեղյանական ընթերցումներ
- Միջնադարյան բանահյուսության մշակումներ. Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» Հ. Թումանյանի 150-ամյակին, Վանաձոր, 2019
- Միջին հայերեն¬յան ածականների և մակբայների համեմատական վերլուծություն, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Պրակ Ա, 1, 2021, 19 էջ
- ԱԾԱԿԱՆԱՑՈՒՄ (адьективация)-ը, ՄԱԿԲԱՅԱՑՈՒՄ-ը (адвербиализация)-ը հայերենում և անգլերենում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողով, Երևան, 2021, 11 էջ (համահեղինակ՝ Դալալյան Մ.)
Գրախոսություններ
խմբագրել- Ա․ Աբաջյան, Ն․ Դիլբարյան, Ա․ Յուզբաշյան․ «Հայոց լեզվի պատմություն», Երևան, 2017 թվական, «ԵՊՀ» հրատարակչություն, 444 էջ։
- Ա․ Աբաջյան, Ս․ Գրիգորյան, Ն․ Դիլբարյան, Ա․ Յուզբաշյան․ «Միջին հայերենի ուղեցույց–քրեստոմատիա», Երևան, 2019 թվական, «Հայաստան» հրատարակչություն։
- Դ. Գյուլզատյան, «Գրական արևելահայերենի արտահայտաբանություն», Երևան, «Գլոբալ համալսարան», 2015 թ.:
- Դ. Գյուլզատյան, «Գրական արևելահայերենի քերականության հիմունքներ», Երևան, «Գլոբալ համալսարան», 2016 թ.:
- Դ. Գյուլզատյան, «Լեզվի ստրակարգային մակարդակների գոյամակարդակային տեղայնացումը», Երևան, «Ակտուալ արվեստ», 2019 թ.:
ժ․ 02․01․ «Հայոց լեզու մասնագիտությամբ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի ընդդիմախոսություն»
- Ռ․ Մ․ Թոխմախյան «Հայերենի հնչաշղթան»
- Գ․ Գ․ Գևորգյան «Հայերենի բարբառների բայական եղանակաժամանակային համակարգերի զուգադրական քննություն»
- Ս․ Վ․ Պապիկյան «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը և նրա պատմական զարգացումը»
- Հ․ Հ․ Մեսրոպյան «Կրոնաեկեղեցական բառապաշարը հայերենի բարբառներում»
- Փ․ Գ․ Մեյթիխանյան «Աստվածաշնչի հատկանվանաբանություն»
ժ․ 02․01․ «Հայոց լեզու մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ընդդիմախոսություն»
- Ն․ Ա․ Մկրտչյան «Գրաբարի հոլովական զուգաձևությունները և նրանց հետագա փոփոխությունները գրական հայերենում»
- Ա․ Խ․ Հարությունյան «14–15–րդ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն»
- Կ․ Ն․ Վենդլանդ Ավետիսյան «Ռուբեն Սևակի խոսքարվեստը»
- Դ․ Վ․ Բախչինյան «Մկրտիչ Սարգսյանի արձակի լեզուն և ոճը»
Պարգևներ
խմբագրել- ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալ (2004)
- Վանաձորի քաղաքապետի պատվոգիր (2004)
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005)
- ՀՀ ԿԳ նախարարության պատվոգիր (2005)
- ՎՊՄԻ-ի ոսկե մեդալ (2005)
- Լոռու մարզպետի շնորհակալագիր (2005, 2014)
- Ազգային ժողովի «Պատվո մեդալ» (2015)
- Վանաձորի քաղաքապետի շնորհակալագիր (2005, 2019)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Արդի բանասիրության հիմնախնդիրները»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Շահվերդյան, Թերեզա Սարգսի (2007). Դասական գրաբարի շարահյուսական ոճաբանություն. Երևան: Հայաստան (Գրական հայրենիք).(չաշխատող հղում)
- ↑ «ԻՆՉՊԵՍ ՀԻՄՆԱԴՐՎԵՑ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ - Վանաձորի պետական համալսարան». www.vsu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՆԽՈՆՋ ՄՇԱԿԸ/Մաշտոց, գիրք 50, էջ Լ/
- ↑ ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ, «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ» Մշակութային գիտարան, Երևան, 2016 թվական, Էջ 613-614
Արտաքին հղումներ
խմբագրել- ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվեց բ.գ.դ, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը
- Գործն է անմահ - Թերեզա Շահվերդյան
- Գրական հայերենի պատմության դասընթաց = (Տեսական և գործնական պարապմունքների նյութեր)
- ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ»
- ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԳՐԱԲԱՐՈՒՄ Արխիվացված 2020-11-14 Wayback Machine