Թերեոնի գլուխը
«Տերեոնի գլուխը» (լատիշ․՝ Tereona galva), 1982 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վարիս Բրասլան Էրիկ Լանսի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1982 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վարիս Բրասլա |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Համամիութենական պրեմիերան կայացել է 1983 թվականի փետրվարի 14-ին Մոսկվայում։
Սյուժե
խմբագրելԱնտառապահն իր որդուն վիրահատած բժշկին հրավիրում է իր վերահսկողության տակ գտնվող անտառ՝ հանգստանալու և որսի գնալու։ Սակայն բժշկի համար պատրաստված վարազը պետի խնդրանքով ստիպված են լինում տալ անսպասելի ժամանած անտառտնտեսության պաշտոնյաներին։ Անտառապահը պատճառ է բերում անբարենպաստ եղանակը և առաջարկում է որսալ հարևան լիճ եկած վայրի սագերին։
Պարզվում է, որ առանց անհրաժեշտության սպանված թռչունները փոքրիկ Իվոյի մանկական խաղերի ընկերներն էին։ Առավոտյան արթնացած երեխան ի զորու չէ հասկանալ, թե ինչու է իր կողմից սագերի երամի թագավոր անվանված և հյուրերից մեկի կողմից Թերեոն կոչված սևագլուխ սագը մեկ գիշերվա ընթացքում դարձել սովորական որսորդական ավար[2]։
Դերերում
խմբագրել- Յուրիս Բարտկևիչ – Ագրիս
- Անդա Ալբուժե – Ռոտա
- Յանիս Եկաբսոնս – Իվո
- Մարտինշ Վերդինշ – Մարեկ
- Լեոնս Կրիվանս – Գրիգալս
- Լիենե Կատկովսկե – Զանե
- Ռուտա Վիտինյա – Բայբա
- Վոլդեմար Կարպաչս – Ալեքսեյ
- Զիգուրդս Նեյմանիս – անտառապետ
- Զանե Յանչևսկա – բուժքույր
- Վիզմա Կալմե – բուժքույր
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Էրիկ Լանս
- Բեմադրող ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
- Բեմադրող օպերատոր՝ Դավիթ Սիմանիս
- Կոմպոզիտոր՝ Իմանտս Կալնինշ
- Բեմադրող նկարիչ՝ Իևա Ռոմանովա
- Հնչյունային օպերատոր՝ Ա. Պատրիկեևա
- Ռեժիսոր՝ Ա. Ժուկովսկի
- Օպերատոր՝ Վ. Եմելյանով
- Նկարիչ-գրիմարար՝ Ռ․ Աբոլտինյա
- Տնօրեն՝ Գ. Բլումենտալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Թերեոնի գլուխը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Tereona galva » Kuldīga: vēsture, notikumi, cilvēki». www.mantojums.kuldiga.lv. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.