Թե ինչպես ավանակը թախծով հիվանդացավ

Թե ինչպես ավանակը թախծով հիվանդացավ (ռուս.՝ Как ослик грустью заболел), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1987 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր Յուրի Պրիտկովի կողմից, ըստ Հենրիխ Սապգիրի սցենարի։

Թե ինչպես ավանակը թախծով հիվանդացավ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
ՍցենարիստՅուրի Պրիտկով
Բեմադրող նկարիչԱրկադի Շեր
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1987

Սյուժե

խմբագրել

Մի ընտանիքում ապրում էր Պլյուշ անունով մի ավանակ, որը միշտ սիրում էր աշխատել. աղջկան դպրոց էր տանում, ծաղիկներն էր ջրում, կճուճներ էր տանում։ Բայց մի օր նրա տեղը գրավում է «Ֆիր-ֆիր» բեռնատարը, որը նույնպես սիրում էր աշխատել, բայց` իր ձևով։ Պլյուշը, զգալով որ ինքը ոչ ոքի պետք չէ, անմիջապես թախծով է «հիվանդանում»։ Դա նկատում է աղջկա հայրը, և նրանք միասին նստեցնում են ավանակին բազկաթոռի վրա, նրան ծածկում են ծածկոցով։ Բեռնատարը փորձում է ավանակին ուրախացնել լեզգինկայի օգնությամբ, սակայն ավանակին դա չէր զվարճացնում։ Հետո «Ֆիր-ֆիր» բեռնատարը առաջարկում է Պլյուշին շարժիչը գործի գցել, սակայն ոչինչ չէր ստացվում։ Դրանից հետո ընտանիքը բեռնատարով գնում է քաղաք։ Երկար է ժամանակ անցնում, և Պլյուշը նկատում է, որ դեռ ընտանիքը չկա։ Այդ ժամանակ, վստահելով սրտին, ավանակը նրանց ընդառաջ է գնում և պարզում է, որ նրանք թաղվել են հողի մեջ։ Օգնելով նրանց` «Ֆիր-ֆիր» բեռնատարի հետ միասին նրանք տուն են հասնում։ Հաջորդ օրը բեռնատարը գովում է ավանակին` ասելով. «Փոքր է, բայց քաշում է»։ Ինքն` ավանակը նորից սկսում է աշխատել և այդ ժամանակից նորից ուրախ և գոհ է լինում։

Նկարահանող խումբ

խմբագրել
Սցենարի հեղինակ Հենրիխ Սապգիր
Ռեժիսոր Յուրի Պրիտկով
Բեմադրող նկարիչներ Ելիզավետա Ժարովա, Արկադի Շեր
Կոմպոզիտոր Շամիլ Բյաշարով
Օպերատոր Կաբուլ Ռասուլով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Օլգա Օռլովա,
Մարինա Ոսկանյանց,
Նատալյա Բոգոմոլովա
Մ. Ռոգովա
Տատյանա Պոմերանցևա
Հովսեփ Կուրոյան
Դերերը հնչյունավորել են Արմեն Ջիգարխանյան` Աղջիկների հայր
Սվետլանա Ստեպչենկո` Աղջիկ
Եվգենի Լեոնով` «Ֆիր-ֆիր» բեռնատար
Նկարիչներ Սերգեյ Մարակասով, Աննա Ատամանովա
Ռեժիսորի օգնական Օլգա Կանովսկայա, Գալինա Սմիրնովա
Խմբագիր Տատյանա Պապորովա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Փաստեր

խմբագրել
  • Այս մուլտֆիլմից պահպանված ցելյուլիդային կադրը տեղադրվել է Ռուսաստանի հնաոճ իրերի պատկերասրահի պաշտոնական կայքում[1]։
  • Լեոնովի ձայնը մուլտֆիլմում արագացված է ճիշտ այնպես, ինչպես Վինի Թուխի ձայնը` ժապավենի արագ տեղաշարժման շնորհիվ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել