Թիլի Մեց
Թիլի Մեց (մայիսի 26, 1967[1], Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ), լյուքսեմբուրգցի ուսուցիչ, Լյուքսեմբուրգի Կանաչների կուսակցության գործիչ, 2018 թվականի հունիսից՝ Եվրախորհրդարանի պատգամավոր։
Թիլի Մեց | |
Կուսակցություն՝ | The Greens? |
---|---|
Կրթություն՝ | Լուվենի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դպրոցի դասատու |
Ծննդյան օր | մայիսի 26, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ |
Քաղաքացիություն | Լյուքսեմբուրգ |
Ամուսին | Barbara Agostino? |
Կայք՝ | tillymetz.lu |
Քաղաքական գործունեություն
խմբագրելԿարիերա ներքին քաղաքականությունում
խմբագրելԼյուքսեմբուրգի Կանաչների կուսակցության նախագահի պաշտոնը Մեցը զբաղեցրել է 2004 թվականից մինչև 2009 թվականը։ 2005-2011 թվականներին եղել է Վեյլեր-լա-Տուրի համայնքի ղեկավարը՝ պաշտոնում հաջորդելով Սեսիլ Հեմմենին։ 2017 թվականի դեկտեմբերից եղել է Լյուքսեմբուրգի քաղաքային խորհրդի անդամ։ 2014 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում, երբ նրա կուսակցությունը մանդատ է ձեռք բերել, Կլոդ Տուրմեսը հավաքել է երկրորդ ամենաշատ ձայները Կանաչների ցուցակում[2]։
Եվրախորհրդարանի պատգամավոր, 2018 թվականից մինչ այժմ
խմբագրել2018 թվականի մայիսին պետքարտուղար Կամիլ Գիրայի մահից հետո Տուրմեսը վերադարձել է ազգային քաղաքականություն և հաջորդ ամիս ստանձնել իր պաշտոնը Լյուքսեմբուրգի կառավարությունում (Bettel-Schneider government): Նրանից հետո Մեցը 2018 թվականի հունիսի 20-ին տեղափոխվել է Եվրախորհրդարան։ Պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում աշխատել է որպես Եվրախորհրդարանի արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովի անդամ, եղել է Հնդկաստանի և Անդյան միության երկրների հետ հարաբերությունների պատվիրակությունների անդամ։
Եվրախորհրդարանի 2019 թվականի ընտրություններից հետո Մեցը եղել է միջկուսակցական աշխատանքային խմբի անդամ՝ պատասխանատու թվայնացման վերաբերյալ Եվրախորհրդարանի քառամյա աշխատանքային ծրագրի մշակման համար[3]։
2019 թվականից Մեցը նաև Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության, ինչպես նաև տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտեում է։ 2020 թվականին միացել է նաև տեղափոխման ժամանակ կենդանիների պաշտպանության հետաքննության կոմիտեին[4]։
Ի հավելումն հանձնաժողովներին իր ներկայացվածությանը, Մեցը եղել է Կենտրոնական Ամերիկայի երկրների և Եվրո-Լատինաամերիկյան խորհրդարանական վեհաժողովի (EuroLat) հետ հարաբերությունների հարցերով ԵԽ պատվիրակությունների կազմում[5]։ Նա նաև Եվրոպական խորհրդարանի ԼԳԲՏ իրավունքների խմբակցության[6], հաշմանդամության հարցերով Եվրոպական խորհրդարանի խմբակցության[7], կենդանիների բարեկեցության և պահպանման հարցերով Եվրոպական խորհրդարանի խմբակցության[8] և Եվրախորհրդարանի քաղցկեղի դեմ խմբակցության անդամ է[9]։
Այլ գործունեություն
խմբագրելՄեցը եղել է Լյուքսեմբուրգի ցրված սկլերոզի միության նախագահ, Հաշմանդամության բարձրագույն խորհրդի (CSPH)[10] փոխնախագահ և Լյուքսեմբուրգի վերականգնողական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։
Քննարկում
խմբագրել2019 թվականի փետրվարին Մեցը եղել է Եվրախորհրդարանի Կանաչների կուսակցության չորս պատգամավորներից մեկը (մյուս պատգամավորներն են եղել Մոլլի Սքոթ Կատոն, Միշել Ռիվասին և Թոմաս Ուեյցը), որը ժամանակավորապես ձերբակալվել է եվրոպական B61 միջուկային ռումբերի առկայության դեմ բողոքելու համար Կլայն Բրոգել ավիաբազա ներխուժելու պատճառով, բողոք, որը հաջորդել է նույն ամսվա սկզբին Միջին հեռահարության միջուկային ուժերի (INF) պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն[11]։
Անձնական կյանք
խմբագրելՄեցն ապրում է հայրենի քաղաքում, ամուսնացած է և ունի չափահաս դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.vdl.lu/la-ville/vie-politique/conseil-communal/membres/tilly-metz
- ↑ Wahlergebnisse der Europawahl 2014 auf der Website der luxemburgischen Regierung, abgerufen am 1. Februar 2019. (französisch)
- ↑ Florian Eder (June 13, 2019), POLITICO Brussels Playbook, presented by Google: Madrid’s moment — Parliament working groups sneak peak — Happy birthday, GDPR Politico Europe.
- ↑ Members of the Committee of Inquiry on the Protection of Animals during Transport European Parliament, press release of July 9, 2020.
- ↑ Tilly Metz European Parliament.
- ↑ Members European Parliament Intergroup on LGBTI Rights.
- ↑ Bureau of the Disability Intergroup of the European Parliament is established European Disability Forum, press release of 14 February 2020.
- ↑ Members Արխիվացված 2019-08-31 Wayback Machine European Parliament Intergroup on the Welfare and Conservation of Animals.
- ↑ MAC MEPs in the 2019-24 legislature Արխիվացված 2020-02-02 Wayback Machine MEPs Against Cancer.
- ↑ Hoher Behindertenrat (CSPH) Արխիվացված 2020-01-28 Wayback Machine auf der Website des Ministeriums für Familie, Integration und die Großregion.
- ↑ Eline Schaart (February 20, 2019), 4 Green MEPs arrested after anti-nuclear protest at Belgian military base Politico Europe, October 1, 2019.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիլի Մեց» հոդվածին։ |