Թիմոթի Գրանադերոս
Թիմոթի Գրանադերոս կրտսեր (անգլ.՝ Timothy Granaderos Jr., սեպտեմբերի 9, 1986[1], Portage, Քալամազու շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել։ Առավել հայտնի է Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում կատարած Մոնտգոմերի «Մոնտի» դե լա Քրուզի դերով։
Թիմոթի Գրանադերոս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Portage, Քալամազու շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Կրթություն | Միչիգան նահանգի համալսարան և Portage Northern High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան և մոդել |
Վաղ կյանք
խմբագրելԾնվել է 1986 թվականի սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Իպսիլանտի քաղաքում և մեծացել է Փորթեյջ քաղաքում, հետագայում տեղափոխվել է Լոս Անջելես՝ մոդելություն և դերասանություն ուսումնասիրելու։ Նա Թիմ և Քրիստին Գրանադերոսների որդին է։ Թիմոթին ունի ավագ քույր՝ Էլիսոնը, ով մեյքափ արտիստ է և կրտսեր եղբայր՝ Ուիլը։ Թիմոթին արմատներով Ֆիլիպիններից է[2]։
Նա ավարտել է Portage Northern High School դպրոցը, հետո սովորել է Միչիգան նահանգի համալսարանում, որտեղ գովազդ էր ուսումնասիրում և խաղում էր ֆուտբոլային թիմում[3][4]։
Կարիերա
խմբագրել2010 թվականին դերասանական աշխարհ մտնելուց առաջ, նա աշխատել է որպես «Committed» ֆիլմի ռեժիսորի օգնական։
2016 թվականին նա «T@gged» վեբ սերիալում կատարել է Աշ Ֆրանկլինի դերը։ Նա նաև հայտնվել է «In the Vault» շոուում որպես Թեյլոր Փրայս։
Սկզբում, Գրանադերոսը մասնակցել է «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի կերպարներ Ջասթին Ֆոլեյի, Թոնի Պադիլայի և Ջեֆ Աթկինսի դերերի լսումներին, սակայն վերջում նրան է հասել Մոնտգոմերի «Մոնտի» դե լա Քրուզի դերը[5]։ Նա հայտնվել է հեռուստասերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններում։ Երրորդ եթերաշրջանում նա կանոնավոր կերպով է հայտնվել։
Թիմոթին Silver Mass Entertainment-ի և The GERSH Agency-ի ներկայացուցիչն է[6][7]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2015 | Carefree | Բրեդ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2015 | Up Next | Կուրտ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2015 | Սպանելով կենդանիներին | Killing Animals | Նիք Դոբս | |
2015 | Րոպեում սրտի 128 զարկ | We Are Your Friends | Preppy Guy # 1 | |
2015 | Ստուդիա սիթի | Studio City | Մաթեո | Հեռուստատեսային ֆիլմ |
2016 | The Standoff | Ջեք Գութրի | ||
2017 | Երկվորյակը | The Twin | Դերեք/Թայլեր | |
2017 | The Archer | Դանիել | ||
2018 | The One That Rolled Away | Կարճամետրաժ ֆիլմ | ||
2018 | How May We Hate You? | Հեռուստատեսային ֆիլմ | ||
2020 | Keep Hope Alive | Հանկ Ալվարո | Հետարտադրություն |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2013 | Lab Rats | Գրիֆիբ | Սերիա՝ «Llama Drama» | |
2014 | CSI: Crime Scene Investigation | Պատանի տղա | Սերիա՝ «De Los Muertos» | |
2014 | Լիվ ու Մադի | Liv and Maddie | Փոստատար | Սերիա՝ «Flashback-A-Rooney» |
2015 | Undateable | Ջեյք | Սերիա՝ «Candace's Boyfriend Walks Into a Bar» | |
2015 | Chasing Life | Գաբի | 2 սերիա՝ «Truly Madly Deeply», «The Last W» | |
2016-2018 | T@gged | Աշ Ֆրանկլին | 1-3 եթերաշրջաններ (Գլխավոր) վեբ սերիալ, 31 սերիա | |
2016 | Rosewood | Լեյն Պիվեն | Սերիա՝ «Forward Motion & Frat Life» | |
2017-2019 | 13 պատճառ՝ ինչու | 13 Reasons Why | Մոնտգոմերի «Մոնտի» դե լա Քրուզ | 1-2 եթերաշրջաններ (Կրկնվող), 3-րդ եթերաշրջան (Գլխավոր), 33 սերիա |
2017 | In the Vault | Թեյլոր Փրայս | 1 եթերաշրջան (Գլխավոր), 8 սերիա | |
2017, 2019 | Runaways | Լուկաս | 3 սերիա՝ «Reunion», «Fifteen», «Cheat the Gallows» | |
2019 | Betch | Թիմ | Սերիա՝ «I think I'm just gonna have to play all the lesbians» |
Երաժշտական տեսահոլովակ
խմբագրելՏարեթիվ | Արտիստ | Անվանում |
---|---|---|
2011 | Selena Gomez & the Scene | «Love You Like a Love Song» |
2015 | Tamara Laurel | «Whiskey» |
2017 | Fall Out Boy | «Champion» |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Rodriguez, Victoria (2018 թ․ մայիսի 30). «"13 Reasons Why" Star Timothy Granaderos Confirms Cameo in "Love You Like A Love Song" Music Video». Seventeen.
- ↑ «Tim Granaderos - Men's Soccer». Michigan State University Athletics (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Q&A: Timothy Granaderos». Furthermore from Equinox. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ https://www.seventeen.com/celebrity/a20776549/monty-13-reasons-why-season-2-timothy-granaderos/
- ↑ Nellie Andreeva,Denise Petski (2018 թ․ սեպտեմբերի 7). «'13 Reasons Why': Timothy Granaderos & Brenda Strong Upped To Series Regulars For Season 3 – Deadline». Deadline.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Petski, Nellie (2018 թ․ սեպտեմբերի 7). «'13 Reasons Why': Timothy Granaderos & Brenda Strong Upped To Series Regulars For Season 3 Of Netflix Series».
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Գրանադերոս» հոդվածին։ |